Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Շագանակագեղձի ադենոմա

Շագանակագեղձի ադենոման՝ բարորակ գերաճը, բազմապատճառային հիվանդություն է, որն առաջանում է շագանակագեղձի հարմիզուկային գեղձային զոնաների գերաճի հետևանքով` հանգեցնելով ստորին միզուղիների խցանման:

Հիվանդության դեպքում առաջանում են հետևյալ գանգատները.
• Գիշերային հաճախամիզություն,
• Մեզի շիթի թուլացում,
• Ցնցուղանման շիթ,
• Ընդհատվող շիթ,
• Կաթիլային տիպի միզարձակություն,
• Միզարձակությունից հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն,
• Միզարձակության անհետաձգելի (իմպերատիվ) կանչեր,
• Ցերեկային հաճախամիզություն,
• Ցածր ծավալով միզարձակություն,
Նշված ախտանիշներին ավելանում է նաև միզարձակության սկզբի ուշացումը: Հաճախ միզարձակություն սկսելու համար որովայնի մկանները լարելու կարիք է առաջանում, որն առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին: Ադեկվատ բուժման բացակայության դեպքում, մասնավորապես հիվանդության վերջին փուլերում, կտրուկ մեծանում է սուր միզակապության և երիկամային անբավարարության, ինչպես նաև այնպիսի բարդությունների հավանականությունը, ինչպիսիք են միզապարկի դիվերտիկուլները և քարերը, ստորին միզուղիների խրոնիկ բորբոքային հիվանդությունները:
Նշված ախտանիշները կարող են հանդիպել ոչ միայն շագանակագեղձի ադենոմայի դեպքում, այլ նաև հետևյալ դեպքերում.
• Միզային համակարգի բորբոքային հիվանդություններ,
• Արյունամիզություն,
• Միզարձակության նյարդային բնույթի խանգարումներ,
• Միզապարկի քախցկեղ,
• Միզուկի լուսանցքի նեղացում,
• Շագանակագեղձի քախցկեղ և այլն:
Առաջացման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն կարևոր դեր է հատկացվում հորմոնալ ստատուսի փոփոխությանը և ծերացմանը: Շագանակագեղձի ադենոման դիտարկվում է որպես խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություն: Պրոգրեսիայի ռիսկի ապացուցված գործոններից են հանդիսանում.
• Տարիքը,
• Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) 1.5նգ/մլ-ից բարձր մակարդակը,
• Շագանակագեղձի 30սմ3-ից մեծ ծավալը,
• Վերոնշյալ ախտանիշների միջին կամ ծանր աստիճանի արտահայտվածությունը:
Ախտորոշումը հիմնված է գանգատների, անամնեզի, ֆիզիկալ, լաբորատոր և գործիքային քննությունների վրա: Շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշումը:

Շագանակագեղձի ադենոման պետք է տարբերակել այնպիսի հիվանդություններից ինչպիսիք են.

• Միզուկի բացվածքի նեղացումը,
• Միզուկի լուսանցքի նեղացումը,
• Միզապարկի քարերը,
• Միզուկի քարերը,
• Միզուկի փականները,
• Շագանակագեղձի քախցկեղը,
• Շագանակագեղձի սուր բորբոքումը,
• Շագանակագեղձի խրոնիկ բորբոքումը,
• Ֆիմոզը (անդամի ծայրային թլիպի նեղացում),
• Շագանակագեղձի սկլերոզը,
• Միզապարկի վզիկի սկլերոզը,
• Միզարձակության նյարդային բնույթի խանգարումները,
• Միզապարկի քախցկեղը,
• Ցիստիտը և այլն:
Բուժման բոլոր եղանակներն ունեն համապատասխան ցուցումներ: Կան բուժման ոչ դեղորայքային (վարքագծային թերապիա), դեղորայքային և վիրահատական մեթոդներ:
Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշմամբ, բուժմամբ և հետագա հսկողությամբ զբաղվում է ուրոլոգը:
Նյութի հեղինակ ուրոլոգ/անդրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան։

Your email address will not be published. Required fields are marked *

*

Մեր հաճախորդների կարծիքները

Մենք վստահելի ենք