Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Ֆիմոզ

Ֆիմոզը անդամի ծայրային թլիպի նեղացումն է, որը հանգեցնում է ծայրային թլիպը հետ քաշելու և անդամի գլխիկը մերկացնեկլու դժվարությունների կամ անկարողության:

  1. Առաջնային կամ ֆիզիոլոգիական ֆիմոզը հանդիպում է մինչև 3 տարեկան տղաների մոտ: Դրա պատճառը անդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև առկա կպումներն են, որոնք համապատասխան գործոնների առկայության դեպքում (սմեգմա, անդամի էրեկցիա) սովորաբար ինքնուրույն վերանում են մինչև 3-4 տարեկան հասակը: Այսպիսով առաջնային ֆիմոզը վերանում է 3-4 տարեկան տղաների 90%-ի մոտ և առկա է 17 տարեկան տղաների ոչ ավելի քան 1%-ի մոտ:
  2. Երկրորդային կամ ձեռքբերովի ֆիմոզը տարբեր պատճառներ ունի (տարբեր ծագման բորբոքային ախտահարումներ` բալանիտ, պոստիտ, ինչպես նաև շաքարային դիաբետ և այլն):
  • Ֆիմոզը կարող է հանգեցնել պարաֆիմոզի առաջացման: Վերջինիս դեպքում անդամի ծայրային թլիպը շարժվում է հետ` տեղակայվելով անդամի գլխիկից հետ` հանգեցնելով անդամի արյունամատակարարման սուր խանգարման: Պարաֆիմոզի դեպքում անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր անդամի փտախտից խուսափելու համար: Ֆիմոզը կարող է տարբեր տեսակի միզասեռական բորբոքային հիվնդությունների ինչպես նաև անդամի ուռուցքի պատճառ հանդիսանալ:
  • Հիվանդությունը բուժվում է կոնսերվատիվ կամ վիրահատական եղանակով։
  1. Կոնսերվատիվ եղանակը սովորաբար կիրառվում է ֆիմոզի վաղ փուլերում: Վերջինիս դեպքում հաճախ նշանակվում են տարբեր պարունակությամբ քսուքներ:
  2. Ավելի ուշ փուլերում, ինչպես նաև կոնսերվատիվ բուժման անարդյունավետ լինելու դեպքում կատարվում է վիրահատություն (հեռացվում է ծայրային թլիպը):

Նյութի հեղինակ ուրոլոգ/անդրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան։

Your email address will not be published. Required fields are marked *

*

Մեր հաճախորդների կարծիքները

Մենք վստահելի ենք