Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՀԻՊԵՐՏԵՆԶԻԱ

insult, ինսուլտ, glyukoza

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՀԻՊԵՐՏԵՆԶԻԱ

Ուղեղի ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության ,սրտամկանի ինֆարկտի (инфаркт) ռիսկի գործոն է հանդիսանում զարկերակային գերճնշումը: Զարկերակային գերճնշումը (гипертензия) սրտանոթային հիվանդություններից մահացության գլխավոր ռիսկի գործոնն է՝  կազմելով մահացության բոլոր դեպքերի 20-50%-ը: Զարկերակային գերճնշումը բարձր տարածվածություն ունեցող , առողջությանը վտանգ սպառնացող սրտանոթային  հիվանդություն է , որով տառապում են աշխարհի բնակչության 25-30%-ը (մոտ մեկ միլիարդ մարդ):Երևան քաղաքում կատարված հետազոտությունները փաստում են , որ զարկերակային գերճնշումը ամենատարածված հիվանդություններից մեկն է, հանդիպում է բնակչության 30%-ի մոտ: 60 տարեկանից բարձր անձանց մոտ հանդիպման հաճախականությունը կազմում է 50%, իսկ 70 տարեկանից բարձրների մոտ՝ ավելի քան 70%: ԱՄՆ-ում և որոշ զարգացած երկրներում զարկերակային գերճնշման մասին տեղյակ են մարդկանց 70%-ը, դեղորայքային բուժում ստանում են 60%-ը, իսկ ճնշումը կարգավորված է 35%-ի մոտ:инсульт, инфаркт,ինսուլտ

  • Զարկերակային գերճնշումը սիստոլիկ և/կամ դաստոլիկ զարկերակային ճնշման բարձրացումն է ≥140/90 մմ.ս.ս-ից ավել: Զարկերակային ճնշման մակարդակի և ինսուլտի , երիկամային հիվանդությունների ու սրտանոթային պատահարների միջև առկա է սերտ կապ:
  • Նշված ռիսկը ամենացածրն է, երբ զարկերակային ճնշումը մոտ է 115/75 մմ.ս.ս.
  • Զարկերակային ճնշման 115/75 մմ.ս.ս-ից ավել լինելու դեպքում, սիստոլիկ ճնշման յուրաքանչյուր բարձրացումը 20մմ.ս.ս-ով կամ դիաստոլիկ ճնշման բարձրացումը 10 մմ.ս.ս-ով , սրտանոթային պատահարների և ինսուլտի ռիսկը կրկնապատկվում է
  • Զարկերակային գերճնշման տարածվածությունը ներկայումս պայմանավորված է բնակչության տարիքի և գիրության աճի հետ, որն առկա է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում
  • Համապատասխան հակագերճնշումային թերապիան իջեցնում է ինսուլտների ռիսկը 35-40%-ով, սրտամկանի ինֆարկտի ռիսկը՝ 20-25%-ով, սրտային անբավարարության ռիսկը՝ մինչև 50%-ով:

Սրտանոթային հիվանդությունների (զարկերակային գերճնշում) ռիսկի գործոններն են՝

  • Սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման մակարդակները
  • Տարիք (տղամարդ՝ >55 տ., կին՝ >65 տ.)
  • Ընտանեկան անամնեզում սրտանոթային հիվանդությունների վաղաժամ դրսևորում (տղամարդ՝ <55 տ., կին՝ <65տ.)
  • Ծխել:

Նիկոտինն, ինչպես նաև այլ տոքսիկ նյութերը, որոնք առկա են ծխախոտի ծխի մեջ, առաջին հերթին ազդում են էնդոթելի վրա (էնդոթելն անոթների ներքին շերտն է)՝ առաջացնելով տվյալ շերտի արտահայտված կառուցվածքային վնասում, այտուց, ամբողջականության խախտում: Արդյունքում առաջանում է անոթի սպազմ(спазм) և նեղացում: Խթանվում է անոթային պատի բորբոքումը ,և նպաստավոր պայմաններ ստեղծվում աթերոսկլերոզի(атеросклероз) զարգացման համար: Նպաստավոր պայմաններ են ստեղծվում խոլեստերինի կուտակման համար՝ առաջացնելով աթերոսկլերոտիկ վահանիկներ, որոնք նեղացնում են լուսանցքը: Արդյունքում նվազում է կենսական կարևոր օրգաններին  թթվածնի և սննդարար նյութերի մատակարարումը, արտահայտվում է թրոմբի (тромб) առաջացման պրոցեսը: Խրոնիկ ծխողների մոտ կա աթերոսկլերոտիկ վահանիկի պատռման ռիսկ, ծանրանում է զարկերակային գերճնշման ընթացքը, խթանվում է ուղեղի ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի առաջացումը, մեծանում է հանկարծամահության ռիսկը:գլխացավ

                                                  ԳԼՅՈՒԿՈԶԱՅԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ

հիմնական պատճառը ինսուլինառեզիստենտականությունն է (օրգանիզմի պատասխան ռեակցիայի խանգարումն էնդոգեն և էկզոգեն ինսուլինի նկատմամբ): Արդյունքում նվազում է ծայրամասային հյուսվածքների կողմից գլյուկոզայի յուրացումը: Հաճախ սա լինում է ճարպակալում ունեցող մարդկանց մոտ: Գլյուկոզայի մեծ քանակներն ունեն ուղղակի տոքսիկ ազդեցություն անոթի վրա, ի վերջո բերում են անոթի պատի վնասմանը: Կա նաև հակառակ կապը՝ բարձր ճնշումը կարող է բերել ինսուլինառեզիստենտականության առաջացմանը:

          ԽՈԼԵՍՏԵՐԵՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ՑԱԾՐ ԽՏՈՒԹՅԱՆ ԼԻՊՈՊՐՈՏԵԻԴՆԵՐԸ ≥3 ՄՄՈԼ/Լ

խոլեստերինը բջջային թաղանթի կառուցվածքային կարևոր բաղադրիչներից է: Այն հանդիսանում է մեր օրգանիզմի սեռական և ստերոիդ հորմոնների առաջացման սկզբնաղբյուրը: Նորմայում այն ոչ մեծ քանակությամբ սինթեզվում է լյարդում, իսկ մնացած մասն օրգանիզմ է թափանցում սնունդով: Եթե խոլեստերինի քանակն արյան մեջ բավարար է, բջիջներն այն չեն սինթեզում: Եթե կա խոլեստերինի պակաս, լյարդի բջիջները սկսում են ինտենսիվ խթանել դրա արտադրությունը: 75% խոլեստերինը շրջանառվում է ցածր խտության լիպոպրոտեիդների տեսքով, որոնք էլ հիմնական <<մեղավորներն>> են սրտի հիվանդությունների: Դրանք, այնպես կոչված, <<վատ>>  խոլեստերինն են: Ինչքան ավելի շատ է նրանց քանակությունն արյան մեջ, այնքան մեծ է վտանգը, որ դրանք կվնասեն անոթի պատը:

Նյութը կազմեց՝ բժիշկ-սրտաբան՝ Եվգինե Մխիթարյանը

One Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*