Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

ԻՆՍՈՒԼԻՆ ՌԵԶԻՍՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ

Հորմոններ, ինսուլին, Շաքարային դիաբետ

ԻՆՍՈՒԼԻՆ ՌԵԶԻՍՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ

Օրգանիզմում ինսուլինի բարձր մակարդակի նշաններն են՝

 Հոգնածություն և աշխատունակության անկում
 Գրգռվածություն և նյարդային լարվածություն
 Ագրեսիվություն և անհամբերություն
 Վախ
 Հաճախակի հորանջել
 Կենտրոնացման դժվարացում
 Գլխացավեր
 Գերքրտնարտադրություն, խոնավ ձեռքեր
 Մասնագիտական ունակությունների սահմանափակում
 Մարսողության խանգարումներ
 Սրտխառնոց
 Արտասանական դժվարություններ:insulin, shaqar, ինսուլին

Արյան մեջ շաքարի պարունակությունն արագորեն բարձրացնում են կեքսերը, լիմոնադը, կարտոֆիլի չիպսերը և կոֆեին պարունակող խմիչքները, քանի որ կոֆեինը նպաստում է, որ օրգանիզմում էներգիայի պաշարները վերածվեն շաքարի: Ինսուլինը մեր օրգանիզմում կարևոր հորմոն է, որն արտադրում է ենթաստամոքսային գեղձը: Այն կարգավորում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի փոխանակությունը: Ինսուլինն արյան մեջ ավելորդ շաքարը տարալուծում է՝ պահպանելով դրա նորմալ քանակությունը: Ինսուլինը մեծացնում է բոլոր տեսակի մկանային և ճարպային բջիջների թաղաթների թափանցելիությունը գլյուկոզի նկատմամբ, ուժեղացնում բջիջների կողմից գլյուկոզի յուրացումն ու օգտագործումը, լյարդում և մկաններում խթանում գլյուկոզից գլիկոգենի առաջացումը: Հաշվի առնելով ինսուլինի հզոր անաբոլիկ ազդեցությունը սպիտակուցների վրա, այն որպես բաղադրիչ ավելացնում են սպորտով զբաղվողների հավելյալ սննդակարգում:
շաքարային դիաբետԼյարդի բջիջների թաղաթներն ազատ թափանցելի են գլյուկոզի նկատմամբ նույնիսկ ինսուլինի բացակայության դեպքում, սակայն այս հորմոնն անհրաժեշտ է լյարդի բջիջներում գլյուկոզից գլիկոգենի սինթեզի համար: Լյարդը համարվում է գլյուկոզի կարևորագույն պահեստարան, քանի որ օրգանիզմ անցած գլյուկոզի մեծ մասը ժամանակավորապես պահեստավորվում է լյարդում:

Առողջ ենթաստամոքսային գեղձը սովորաբար արտադրում է այնքան ինսուլին, որքան անհրաժեշտ է: Այդ սովորական մեխանիզմը խոչընդոտում է ճարպերի կուտակմանը:

Ինսուլինի շնորհիվ արյան մեջ եղած ավելորդ շաքարը տրամադրվում է օրգանիզմին՝ իբրև արագ օգտագործվող էներգիա՝ առանց քաշ ավելացնելու: Շաքարախտով հիվանդների մոտ այդ մեխանիզմը խախտված է: Այդ պատճառով նրանք ստիպված են ընդունել արհեստական ինսուլին և պահել որոշակի դիետա՝ արյան շաքարը նորմալ թվերի վրա պահպանելու համար: Եթե շաքարախտով տառապող հիվանդների մոտ ենթաստամոքսագեղձը քիչ ինսուլին է արտադրում, ապա գեր մարդկանց մոտ ենթաստամոքսային գեղձն ավելի շատ է արտադրում ինսուլին, քան դա անհրաժեշտ է արյան մեջ շաքարը կարգավորելու համար, ինչը նշանակում է ինսուլինի գերքանակություն օրգանիզմում:

Ինսուլինի ազդեցությունը սեռական կյանքում

Ինսուլինառեզիստենտությունն իջեցնում է տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակությունն արյան մեջ(սեռական ցանկության նվազում, էրեկցիայի խանգարում), իսկ կանանց մոտ բերում է մուլտիֆոլիկուլյար ձվարանային համախտանիշի ձևավորմանը, որի հետևանքով կարող է առաջանալ դաշտանային ցիկլի խանգարումներ և անպտղություն:
Ինչպես ցույց են տալիս բժշկական հետազոտություններն, ինսուլինի ավելցուկի պատճառով օրգանիզմը չի այրում սննդի հետ ընդունած ճարպերը, և տեղի է ունենում ճարպի կուտակում: Հետևաբար, քաշի ավելացումից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել, որ ինսուլինը չբարձրանա, իսկ եթե արդեն կա բարձրացում , դիմել համապատասխան մասնագետի՝ էնդոկրինոլոգ , և ստանալ ճիշտ բուժում:

Նյութը կազմեց՝ բժիշկ-էնդոկրինոլոգ Նաիրա Մուրադյանը

Your email address will not be published. Required fields are marked *

*