Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

ԱԼԵՐԳԻԿ ՌԻՆԻՏ

alergia. ալերգիա, rinit;

ԱԼԵՐԳԻԿ ՌԻՆԻՏ

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքումն է, որն առաջանում է ալերգենի նկատմամբ իմունային համակարգի գերզգայնության արդյունքում: Այն լինում է սեզոնային և շուրջտարյա, ըստ ընթացքի՝ ինտերմիտվող և պերսիստվող, ըստ ծանրության աստիճանի՝ թեթև, միջին, ծանր: Ռինիտին բնորոշ ախտանշաններն են՝

  • Քթի խոռոչում քորի զգացողություն
  • Փռշտոցներ
  • Քթի փակվածություն
  • Քթահոսություն:

Երկարատև և ոչ գրագետ բուժման հետևանքով վերոհիշյալ ախտանշաններին կարող են միանալ նաև՝

  • կոկորդում քորի զգացողությունը
  • արցունքահոսությունը
  • հոտառության խանգարումը
  • գլխացավերը
  • ականջի ցավը
  • ընդհանուր թուլությունը
  • անքնությունը
  • ձայնի խռպոտությունը
  • բրոնխիալ ասթման

ալերգեններ, alergia, harbux. ալերգիա․ алергияՍեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման հիմնական պատճառներն են՝ օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին: Ծաղկափոշու հատիկները մեծ մասնիկներ են՝ 20-25 միկրոն, հաճախ նստում են մակերեսային լորձաթաղանթներին, ինչպիսիք են քթի և շաղկապենու լորձաթաղանթներն՝ առաջացնելով ալերգիկ բորբոքում: Չնայած նրանց մեծությանն՝ այդ մասնիկները երբեմն լուծվում են քթի արտազատուկի մեջ և հոսում դեպի ստորին շնչուղիների լորձաթաղանթ՝ առաջացնելով բրոնխիալ ասթմա: Ախտանիշների արտահայտվածությունը փոխվում է սեզոնի ընթացքում՝ ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության:

Շուրջտարյա ալերգիկ ռինիտի նշանները նման են սեզոնայինին՝ բացառությամբ, որ շաղկապենու բորբոքումը նվազագույն է, իսկ քթի փակվածությունն՝ ավելի արտահայտված: Քթի լորձաթաղանթը գերզգայուն է՝ ի շնորհիվ մշտական ցածր աստիճանի բորբոքման: Շուրջտարյա ալերգիկ ռինիտի ամենատարածված պատճառներն են տան փոշու տիզը, բորբոսասնկերը, կենդանիների թեփը, բուրդը կամ նրանց արտազատուկների մասնիկները:

Շուրջտարյա ալերգենների մասնիկները 5 միկրոն տրամագծից փոքր են, և դա պատճառը, որ նրանք ավելի հաճախ են առաջացնում բրոնխիալ ասթմա, քան սեզոնային ռինիտի ալերգենները: Շատ ալերգիկ հիվանդներ՝ լինելով գերզգայուն և ծաղկափոշու, և տան փոշու տզի հանդեպ, ունեն շուրջտարյա ախտանիշներ, որոնք ավելի են սրվում ծաղկման սեզոնին:Ալերգիկ ռինիտով տառապող մարդիկ բացի հայտնի ալերգեններից զգայուն են նաև մի շարք ոչ յուրահատուկ հրահրիչների հանդեպ, ինչպիսիք են ՝ սառը օդը, ծուխը, քիմիական նյութերը և հարդարման միջոցները:alergia, harbux. ալերգիա․ алергия, ալերգիկ

Ռինիտը մահացու հիվանդություն չէ, բայց քանի որ այն խորացման միտում ունի և պատճառում է լուրջ բարդություններ ու տառապանքներ, մասնագետը խորհուրդ չի տալիս զբաղվել ինքնաբուժմամբ: Անհրաժեշտ է դիմել ճիշտ մասնագետի՝ ալերգոլոգի, պարզել ռինիտի պատճառը, հիվանդության ընթացքն ու սրացման աստիճանը, ստանալ համապատասխան գրագետ և ճիշտ բուժում, որպեսզի հնարավորինս խուսափել ալերգիկ ռինիտին բնորոշ բարդություններից և հետևանքներից:

Սեզոնային ռինիտով տառապող մարդկանց, որպես կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում դիմել մասնագետին ծաղկման շրջանից 2-3 շաբաթ առաջ:

Ախտորոշումը՝ կոնսուլտացիա , լաբորատոր և գործիքային հետազոտություններ:

Բուժումը՝ դեղորայքային:

Նյութը կազմեց բժիշկ-ալերգոլոգ՝ Նելլի Մերտզանիդուն

Your email address will not be published. Required fields are marked *

*