Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

ՎԱՂԱԺԱՄ ՍԵՐՄՆԱԺԱՅԹՔՈՒՄ

sex, erekcia, kak prodlit polevoy akt, սեքս, էրեկցիա,

Ի՞նչ է սերմնաժայթքումը

Էյակուլյացիան կամ սերմնաժայթքումը սերմի արտանետումն է օրգանիզմից: Էյակուլյացիան էրեկցիայի  նման ռեֆլեկտոր պրոցես է , բայց ավելի բարդ: Հեղինակների դիտումները ցույց տվեցին , որ սերմնաժայթքման ժամանակ սպերմատոզոիդները հայտնաբերվում են առաջին մի քանի պորցիաների մեջ, որից հետո անհետանում են,  նորից ի հայտ գալիս 2-3 օր դադարից հետո: Բայց սա չի նշանակում , որ առաջին սերմնաժայթքումից հետո հաջորդ անգամ եղած սերմնաժայթքման հետևանքով չի կարող լինել հղիություն:  Սերմնաժայթքման պրոցեսը սկսվում է սերմնատար ուղիների կծկումներից, բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլը կոչվում է հավաքման փուլ, տեղի է ունենում մարդու կամքից անկախ: Երկրորդ փուլը կոչվում է դուրսբերման կամ ժայթքման փուլ: Այս փուլն ավելի էներգետիկ է, մասնակցում են մի շարք նյարդեր և մկաններ՝ նպաստելով սերմի շիթով դուրս բերմանը: Որոշ խնդիրների առկայության դեպքում սերմը ոչ թե շիթով է դուրս գալիս , այլ ծորալով(պրոստատիտ):

Սերմնաժայթքման առանձնահատկությունները տարբեր կենդանիների մոտ

Հեղինակների ուսումնասիրությունները՝ կապված սերմնաժայթքման հաճախականության հետ տարբեր կենդանիների մոտ, տվեցին հետաքրքիր տվյալներ: Պարզվեց , որ որոշ կապիկների տեսակներ կարող են սերմնաժայթքում ունենալ մեկ օրվա մեջ 3-4 անգամ՝ մի քանի օր շարունակ , իսկ որոշները 20 րոպեի ընթացքում ունենում են ավելի քան երեք սերմնաժայթքում: Ոսկեգույն համստերիկը մեկ ժամվա մեջ կարող է միչև 50 սերմնաժայթքում ունենալ: Այլ հեղինակներ ուսումնասիրեցին ոչխարի մոտ սերմնաժայթքման առանձնահատկությունները: Պարզվեց , որ նույն օրվա մեջ 20 սերմնաժայթքումների առկայության դեպքում 19-րդ սերմնաժայթքման ծավալը եղել է 0,66 մլ և պարունակել  մեկ միլիոն սպերմատոզոիդ, այն դեպքում, երբ առաջին սերմնաժայթքման ծավալը եղել է 0,7 մլ և պարունակել է 3.5 միլիոն սպերմատոզոիդ:

Վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ սերմնաժայթքումն անկարողությունն է կառավարել սերմնաժայթքման պրոցեսն այնքան չափով, որը բավարար կլիներ և տղամարդու, և կնոջ համար:սեքս, ՎԱՂԱԺԱՄ ՍԵՐՄՆԱԺԱՅԹՔՈՒՄ, Sex

Վաղաժամ սերմնաժայթքումը հանդիսանում է տղամարդկանց մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը, ռուսական պոպուլյացիայում այն կազմում է 27,7%:

Վաղաժամ սերմնաժայթքման մասին խոսում են այն դեպքում, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում առնանդամի ներհրման պահին կամ մինչև կնոջ օրգազմ ունենալը: Սերմնաժայթքումը տեղի է ունենում կամ ներհրման պահին, կամ մի քանի ֆրիկցիոն (ներհրում) գործողությունից հետո (դա կարող է տևել 1-2 րոպե), բայց այդ ընթացքում կինը դեռ չի հասցնում օրգազմ ունենալ:

Տարբեր հեղինակների կարծիքիներ

Այսօրվա դրությամբ սեքսոլոգիայի մեջ չկա համընդհանուր կարծիք վաղաժամ սերմնաժայթքման մասին, քանի որ նորմայի և ախտաբանության սահմանները շատ լայն տատանումներ ունեն, և, բնականաբար, պահանջվում է խնդրի անհատական վերլուծություն:  Օրինակ, որոշ երկրներում, եթե տղամարդու մոտ սեռական ակտը տևում է 30 վայրկյանից ավել, դա համարվում է շատ երկարատև և նորմայից շեղված:1970 թ-ին У. Мастерс-ը և В.Джонсон-ը հայտնեցին կարծիք, որ եթե տղամարդու մոտ սերմնաժայթքումը 50% դեպքերում լինում է ավելի շուտ, քան կինն ունենում է օրգազմ, ապա տվյալ տղամարդու մոտ ախտորոշվում  է վաղաժամ սերմնաժայթքում: Հետագայում հեղինակներն իրենք եկան այն եզրահագնման, որ առաջարկված գաղափարն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ հաշվի չէր առնվում այն հանգամանքը, թե միգուցե կինն առհասարակ օրգազմ չի ունենում կամ օրգազմը լինում է սեռական հարաբերություններից դուրս իրավիճակներում (ձեռնաշարժություն, պետինգ և այլն):

Kaplan-ը (1974, 1987) կապում է վաղաժամ սերմնաժայթքման խնդիրն այն հանգամանքի հետ, որ տղամարդը չի կարողանում կամավոր ուժերով վերահսկել այդ ռեֆլեքսը: Հեղինակը նշում է , որ տղամարդը կարող է սովորել կառավարել սերմնաժայթքման ռեֆլեքսը և երկար ժամանակ դիմանալ սեռական ուժեղ գրգռվածությանը: Ի հակառակ այս կարծիքին՝ շատ հեղինակներ համարում են , որ սերմնաժայթքման նկատմամբ բացարձակ վերահսկողությունն ավելի շուտ բացառված բան է, քան թե կանոն (Кратохвил С. 1982, У. Мастерс և В.Джонсон, 1983 և այլն):

Վերջին ժամանակներս ավելի հաճախ տեղ է գտել այն տեսակետը, որ սեքսուալ խանգարումների թվին կարելի է դասել այն իրավիճակները, երբ նվազագույն սեռական գործողությունների ժամանակ արդեն լինում է սերմնաժայթքում, կինը չի  հասցնում օրգազմ ունենալ, իսկ տղամարդը չի կարողանում վերահսկել այդ ամենն, ու արդյունքում զույգը ստեղծված դրությունը համարում է խնդիր:

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

1.   Բացարձակ վաղաժամ սերմնաժայթքում- սերմնաժայթքումը լինում է սեռական ակտը սկսելուց 30-60 վայրկյանի ընթացքում (20 ներհրումից պակաս)

2.   Հարաբերական վաղաժամ սերմնաժայթքում- սերմնաժայթքումը լինում է մինչև կնոջ օրգազմ ունենալը՝ չնայած  անցած է լինում մեկ րոպեից ավել

3.   Սերմնաժայթքում  մինչև հարաբերություն սկսելը- սերմնաժայթքումը լինում է մինչև հարաբերությունը սկսելը կամ հենց ներհրման պահին:

Կա նաև այլ դասակարգում՝ ըստ Եվրոպական Ուրոլոգիական ասոցիացիայի՝

1.   Առաջնային վաղաժամ սերմնաժայթքում, երբ խնդիրը տղամարդու մոտ կա սեռական կյանքի ամենասկզբից

2.   Երկրորդային վաղաժամ սերմնաժայթքում, երբ խնդիրն ի հայտ է գալիս սեռական կյանքը սկսելուց որոշակի ժամանակ հետո, պատճառ կարող են հանդիսանալ տարբեր հիվանդություններ:

ՊԱՏՃԱՌՆԵՐ

Վաղաժամ սերմնաժայթքման պատճառները տարբեր կարող են լինել: Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝sex, erekcia, kak prodlit polevoy akt, սեքս, էրեկցիա,

1.   Հոգեբանական(ֆունկցիոնալ)

2.   Օրգանական:

Հոգեբանական պատճառներ՝

Ø Հազվադեպ, ոչ կանոնավոր սեռական ակտեր, որոնք բերում են սեքսուալ էներգիայի ավելացմանը

Ø Վախ և անհանգստություն սեռական ակտի ժամանակ՝ կապված կամ արտաքին գործոնների, կամ տղամարդու անհանգստության, կամ զույգային խնդիրների հետ

Ø Սերմնաժայթքման արագ լինելու սովորություն

Ø Զուգընկերուհու չափից դուրս սեքսուալ պահվածք

Ø Կուտակված սեքսուալ էներգիայից արագ ձերբազատվելու ցանկություն՝ հաշվի չառնելով կնոջ պահանջները

Ø Սերմնաժայթքման ռեֆլեքսի չգիտակցում:

Օրգանական պատճառներ՝

Ø Շագանակագեղձի հիվանդություններ՝ բորբոքային կամ կանգային բնույթի (պրոստատիտ)

Ø Վաղաժամ սերմնաժայթքման երկրորդային պաթոգենետիկ ձև: Խրոնիկ պրոստատիտների հետևանքով կարող է դիտվել շագանակագեղձի նյարդավորման կայուն խանգարում

Ø Վաղաժամ սերմնաժայթքման առաջնային պաթոգենետիկ ձև (պարացենտրալ բլթերի համախտանիշ)- ուղեղի համապատասխան կենտրոնների(պարացենտրալ բլթեր) վնասում, որի հետևանքով տղամարդը չի կարողանում կառավարել սերմնաժայթքման պրոցեսը: Այդ կենտրոնների վնասումը կարող է լինել ներարգանդային կյանքում՝ ինչ-որ վնասող գործոնների ազդեցության տակ կամ ծննդաբերական տրավմաների հետևանքով: Խոսքն այս դեպքում գնում է էյակուլյատոր ռեֆլեքսի շատ ցածր գրգռականության շեմի մասին, ինչի հետևանքով տղամարդու մոտ սերմնաժայթքումը և օրգազմը տեղի է ունենում նվազագույն ակտիվության ժամանակ:

Պարացենտրալ բլթերի համախտանիշ

Պարացենտրալ բլթերի համախտանիշի հիմնական ախտորոշիչ չափանիշները՝

Ø Տղամարդու մոտ առաջին սերմնաժայթքումները լինում են լիբիդոյի արթնացման վաղ փուլերում՝ ոչ ադեկվատ հանգամանքներում՝ հեծանիվ վարելու, վազքի, վախի և ուժեղ էմոցիոնալ լարվածության ժամանակ

Ø Ցերեկային ոչ ադեկվատ սերմնաժայթքումների առկայություն, հատկապես, եթե դրանք լինում են ոչ էրոտիկ զգացողությունների դեպքում

Ø Հաճախակի երազախաբություններ 40 տարեկանից հետո

Ø Հոգեբանական մաստուրբացիա, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում էրոտիկ պատկերացումների ազդեցության տակ՝ առանց ֆիզիկական որևէ խթանման

Ø Վաղաժամ սերմնաժայթքում սեռական կյանքի հենց սկզբում

Ø Սերմնաժայթքում մակերեսային շոյանքների կամ հենց ներհրման(ինտրոիտուս) ժամանակ

Ø Էյակուլյատոր ատաքսիա, երբ հաջորդիվ սեռական հարաբերությունները սկզբնական ժամանակաշրջանում դեռ չեն անդրադառնում ակտի տևողության վրա, իսկ հետագայում հանկարծ առաջանում է անէյակուլյացիա, երբ սեռական հարաբերությունների ժամանակ սերմնաժայթքում չի լինում

Ø Անամնեզում  մանկական էնուրեզի (գիշերամիզություն) առկայություն, քանի որ միզարձակման և սերմնաժայթքման կենտրոնները մոտ են տեղակայված՝ պարացենտրալ բլթերում

Ø Ալկոհոլի ազդեցության տակ ակտի տևողությունը չի երկարում

Ø Նյարդաբանական նշանների առկայություն՝ աքիլեսյան ջլային ռեֆլեքսների ինվերսիա, ոչ մշտական անիզոկորիա, օրալ ավտոմատիզմ, ներգանգային գերճնշման ախտանիշներ:

Պարացենտրալ բլթերի համախտանիշը МКБ-10 –ում դասակարգված է որպես վաղաժամ սերմնաժայթքում՝ պայմանավորված գլխուղեղի օրգանական վնասումներով (F06.82), իսկ մյուս տեսակը որպես վաղաժամ սերմնաժայթքում՝ պայմանավորված ուրոգենիտալ պաթոլոգիաներով (N40-N51):

Հոգեբանական վաղաժամ սերմնաժայթքման բնորոշ նշանները՝sex, erekcia, kak prodlit polevoy akt, սեքս, էրեկցիա,

  • Սեռական ակտի ժամանակ տղամարդու մոտ գրգռվածությունը սկզբից դանդաղ աճում է, հետո միանգամից կտրուկ ուժեղանում և բերում սերմնաժայթքման
  • Պարադօքսալ ռեակցիա, երբ սերմնաժայթքումը լինում է ավելի շուտ, քան տղամարդը փորձում է այն հետ պահել
  • Ուժեղացած նյարդաբանական գրգռվածության հետևանքով սերմնաժայթքումը լինում է այնքան արագ, ինչքան թույլ է էրեկցիան (նորմայում հակառակն է լինում՝ ինչքան ուժեղ է էրեկցիան, այնքան արագ է լինում սերմնաժայթքումը)
  • Ընտրողական բնույթ, երբ մի զուգընկերուհու հետ ստացվում է կառավարել ակտի տևողությունը, մյուսի հետ՝ ոչ
  • Էրոտիկ երազներ, որոնցում դարձյալ գերակշռում է վաղաժամ սերմնաժայթքումը
  • Շտապողական գործողությունների մթնոլորտ, առավել ևս, եթե սովորություն կա հղիությունից պաշտպանվել ընդհատված սեռական հարաբերության ձևով: Այս ամենի հետևանքով լինում է ուժեղ գրգռում և վաղաժամ սերմնաժայթքում
  • Տագնապային-էրոտիկ նշանների առկայություն
  • Սեռական ակտի երկարացում ալկոհոլի և տրանկվիլիզատորների ազդեցությամբ:

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է ընդհանրապես չանհանգստացնել տղամարդուն, բայց կարող է նաև պատճառ դառնալ սթրեսի զարգացմանը թե’ կնոջ, թե’ տղամարդու մոտ: Այդ դեպքում տղամարդը փորձում  է կառավարել սերմնաժայթքման պրոցեսը՝մտածում է այլ բաների մասին, քայլեր է անում ինչ-որ միջոցներով իջեցնել առնանդամի զգայնությունը (պահպանակ): Սակայն շատ տարվելով այլաբնույթ մտքերով, կարող է տեղի ունենալ էրեկցիայի խանգարում սեռական ակտի ընթացքում: Ինչպես էրեկցիայի խանգարման, այնպես էլ վաղաժամ սերմնաժայթքման դեպքում զուգընկերուհու վերաբերմունքը կարող է տարբեր լինել: Նա կարող է շատ ըմբռնողական հարցին մոտենալ, կարող է նաև ցուցաբերել բացասական վերաբերմունք՝ մտածելով, որ իրեն օգտագործում են հաճույքներ բավարարելու համար, որ սեռական հարաբերությունը միայն տղամարդուն է պետք, հաշվի չեն առնվում իր պահանջները և ցանկությունները:

Ցիտո Բժշկական կենտրոն, serakan aroxjutyun, sex, Պետք է ի նկատի ունենալ, որ սերմնաժայթքման տևողությունը կարող է կրճատվել երկարատև ընդմիջումների պատճառով, հետևաբար նախընտրելի է խուսափել նման իրավիճակներից:

Ամենամեծ չափով խնդրի առաջ կանգնում են այն զույգերը, որոնց մոտ  սեռական ակտը դեռ չսկսած լինում է սերմնաժայթքում, և , բնականաբար, ամեն ինչ վերջանում է: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառով ստեղծված մշտական խնդիրները բերում են զույգերի մեջ կոնֆլիկտների  առաջացմանը՝ հետագայում պատճառ դառնալով այլ սեռական խնդիրների գումարմանը՝ էրեկցիայի, օրգազմի խանգարում և այլն:

Այն կանայք, որոնք հաճախ են ապրում ֆրուստրացիաներ վաղաժամ սերմնաժայթքման պատճառով, զգում են դիսկոմֆորտ, կարող են կորցնել սեռական կյանքի նկատմամբ հետաքրքրասիրությունը և դադարում են գրգռգվել ֆիզիկական և հոգեբանական խթանիչներից: Տղամարդը սկսում է այս ամենից անհանգստանալ, և , իհարկե, ոչ անտեղի: Նա ամեն կերպ փորձում է երկարաձգել ակտի տևողությունը, սակայն գերլարվածության պատճառով ավելի շուտ տեղի է ունենում էրեկցիայի խանգարում: Էրեկցիայի հետ կապված խանգարումները սկսում են ամրապնդվել , և առաջանում է երկրորդային հոգեբանական էրեկցիոն դիսֆունկցիա (անհաջողության տագնապային սպասում):

Վաղաժամ սերմնաժայթքման դիագնոստիկ չափորոշիչները՝

  • Սերմնաժայթքումը լինում է մինիմալ սեռական գործողություններից առաջ, այդ պահին կամ այդ պահից անց այն ժամանակ, երբ զույգը դա դեռ չէր ցանկանում
  • Սերմնաժայթքման խանգարումը բերում է զույգային կոնֆլիկտների առաջացմանը
  • Վաղաժամ սերմնաժայթքումը կապ չունի որոշ դեղորայքների անմիջական ազդեցության հետ (օրինակ օփիոդների հանման սինդրոմ):

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Վաղաժամ սերմնաժայթքման դեպքում ախտորոշումը պետք է սկսել ստանդարտ սեքսոլոգիական զննումից: testosteron, sex,  Cito medical centerԱնհրաժեշտ է շատ մանրամասն անամնեզ հավաքել՝ առավելապես կապված մանկական էնուրեզի՝ գիշերամիզություն, հետ: Պետք է իրականացնել նաև նյարդաբանական զննում (անիզոկորիա, աքիլեսյան ջլային ռեֆլեքսի ինվերսիա): Անհրաժեշտ է իրականացնել նաև որոշակի լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ բացառելու կամ հաստատելու համար միզասեռական ինֆեկցիոն-բորբոքային հիվանդություններն՝ այդ թվում նաև պրոստատիտը:

ԲՈՒԺՈՒՄ

Բուժման նպատակն է վերականգնել սերմնաժայթքումը կառավարելու ունակությունն այն չափով, որ դա համապատասխանի զույգի պահանջներին: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է խնդրի խորության աստիճանից, վաղեմությունից և փսիխոպաթոլոգիական սիմտոմատիկայից: Խրոնիկ պրոստատիտի սրացման դեպքում նախ անհրաժեշտ է իրականացնել շագանակագեղձի սանացիա:

Վաղաժամ սերմնաժայթքման բուժումը պետք է սկսել կանոնավոր սեռական կյանքի առկայության դեպքում:

Բուժումն իրականցնում են հետևյալ մեթոդներով՝

  • Դեղորայքային
  • Ֆիզիոթերապիա
  • Հոգեթերապիա
  • Վիրաբուժական:

Նյութը կազմեց բժիշկ-սեքսոպաթոլոգ՝ Մնաց Փահլևանյանը

Your email address will not be published. Required fields are marked *

*