Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Մեր մասին

 «Ցիտո» բժշկական կենտրոնը հիմնվել է 2007թ.-ին որպես լաբորատոր ախտորոշիչ կենտրոն և գործել է Զաքյան 5 հասցեում։

2010 թվականին կենտրոնն իր առջև խնդիր դրեց հետազոտությունները կատարել ավելի արագ և համակարգված:Այս խնդիրը լուծելու համար կենտրոնը համալրվեց ժամանակակից ավտոմատացված անալիզատոր սարքերով, որոնք հնարավորություն տվեցին հետազոտությունների արդյունքները ստանալ և հաճախորդին տրամադրել ամենակարճ ժամկետում, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով։ Ի դեպ, «Ցիտո» լատիներենից թարգմանաբար նշանակում է «շտապ»։

2015 թվականին բացվել է նաև «Ցիտո» կենտրոնի Ներսիսյան մասնաճյուղը, որ մատուցվում են բազմաթիվ ծառայություններ, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտության ծառայություններ, ԷՍԳ, նեղ մասնագիտական կաբինետներ, ինչպես նաև ախտորոշիչ լաբորատորիա: Կենտրոնում գործում է էսթետիկ բժշկության ծառայություն։

Կենտրոնում հետազոտությունները կատարվում են նորագույն ավտոմատացված տեխնոլոգիաներով («Roche», «Sysmex», «Cobas», «Stago», «Toshiba», «Qiagen», «Terra lab»),իսկ բուժանձնակազմն լիարժեք տիրապետում է դրանց կիրառման մեթոդներին։
2010 թ.-ից կենտրոնն առաջարկում է նաև տնային կանչի ծառայությունը։

Ներկայում կենտրոնը գործում է Զաքիյան 5 և Ներսիսյան 14/1 մասնաճյուղերը։

Կենտրոններում ստեղծելով հաճելի և փոխվստահության մթնոլորտ և մատուցելով բարձրորակ ծառայություններ՝ մենք մշտապես հոգ ենք տանում ձեր առողջության մասին։

Հարգանքով՝
«Ցիտո» բժշկական կենտրոնի տնօրեն Մ. Կ. Գևորգյան