Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ
Category

Uncategorized @hy

sex, erekcia, kak prodlit polevoy akt, սեքս, էրեկցիա,

Ի՞նչ է սերմնաժայթքումը

Էյակուլյացիան կամ սերմնաժայթքումը սերմի արտանետումն է օրգանիզմից: Էյակուլյացիան էրեկցիայի  նման ռեֆլեկտոր պրոցես է , բայց ավելի բարդ: Հեղինակների դիտումները ցույց տվեցին , որ սերմնաժայթքման ժամանակ սպերմատոզոիդները հայտնաբերվում են առաջին մի քանի պորցիաների մեջ, որից հետո անհետանում են,  նորից ի հայտ գալիս 2-3 օր դադարից հետո: Բայց սա չի նշանակում , որ առաջին սերմնաժայթքումից հետո հաջորդ անգամ եղած սերմնաժայթքման հետևանքով չի կարող լինել հղիություն:  Սերմնաժայթքման պրոցեսը սկսվում է սերմնատար ուղիների կծկումներից, բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլը կոչվում է հավաքման փուլ, տեղի է ունենում մարդու կամքից անկախ: Երկրորդ փուլը կոչվում է դուրսբերման կամ ժայթքման փուլ: Այս փուլն ավելի էներգետիկ է, մասնակցում են մի շարք նյարդեր և մկաններ՝ նպաստելով սերմի շիթով դուրս բերմանը: Որոշ խնդիրների առկայության դեպքում սերմը ոչ թե շիթով է դուրս գալիս , այլ ծորալով(պրոստատիտ):

Սերմնաժայթքման առանձնահատկությունները տարբեր կենդանիների մոտ

Հեղինակների ուսումնասիրությունները՝ կապված սերմնաժայթքման հաճախականության հետ տարբեր կենդանիների մոտ, տվեցին հետաքրքիր տվյալներ: Պարզվեց , որ որոշ կապիկների տեսակներ կարող են սերմնաժայթքում ունենալ մեկ օրվա մեջ 3-4 անգամ՝ մի քանի օր շարունակ , իսկ որոշները 20 րոպեի ընթացքում ունենում են ավելի քան երեք սերմնաժայթքում: Ոսկեգույն համստերիկը մեկ ժամվա մեջ կարող է միչև 50 սերմնաժայթքում ունենալ: Այլ հեղինակներ ուսումնասիրեցին ոչխարի մոտ սերմնաժայթքման առանձնահատկությունները: Պարզվեց , որ նույն օրվա մեջ 20 սերմնաժայթքումների առկայության դեպքում 19-րդ սերմնաժայթքման ծավալը եղել է 0,66 մլ և պարունակել  մեկ միլիոն սպերմատոզոիդ, այն դեպքում, երբ առաջին սերմնաժայթքման ծավալը եղել է 0,7 մլ և պարունակել է 3.5 միլիոն սպերմատոզոիդ:

Վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ սերմնաժայթքումն անկարողությունն է կառավարել սերմնաժայթքման պրոցեսն այնքան չափով, որը բավարար կլիներ և տղամարդու, և կնոջ համար:սեքս, ՎԱՂԱԺԱՄ ՍԵՐՄՆԱԺԱՅԹՔՈՒՄ, Sex

Վաղաժամ սերմնաժայթքումը հանդիսանում է տղամարդկանց մոտ ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը, ռուսական պոպուլյացիայում այն կազմում է 27,7%:

Վաղաժամ սերմնաժայթքման մասին խոսում են այն դեպքում, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում առնանդամի ներհրման պահին կամ մինչև կնոջ օրգազմ ունենալը: Սերմնաժայթքումը տեղի է ունենում կամ ներհրման պահին, կամ մի քանի ֆրիկցիոն (ներհրում) գործողությունից հետո (դա կարող է տևել 1-2 րոպե), բայց այդ ընթացքում կինը դեռ չի հասցնում օրգազմ ունենալ:

Տարբեր հեղինակների կարծիքիներ

Այսօրվա դրությամբ սեքսոլոգիայի մեջ չկա համընդհանուր կարծիք վաղաժամ սերմնաժայթքման մասին, քանի որ նորմայի և ախտաբանության սահմանները շատ լայն տատանումներ ունեն, և, բնականաբար, պահանջվում է խնդրի անհատական վերլուծություն:  Օրինակ, որոշ երկրներում, եթե տղամարդու մոտ սեռական ակտը տևում է 30 վայրկյանից ավել, դա համարվում է շատ երկարատև և նորմայից շեղված:1970 թ-ին У. Мастерс-ը և В.Джонсон-ը հայտնեցին կարծիք, որ եթե տղամարդու մոտ սերմնաժայթքումը 50% դեպքերում լինում է ավելի շուտ, քան կինն ունենում է օրգազմ, ապա տվյալ տղամարդու մոտ ախտորոշվում  է վաղաժամ սերմնաժայթքում: Հետագայում հեղինակներն իրենք եկան այն եզրահագնման, որ առաջարկված գաղափարն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ հաշվի չէր առնվում այն հանգամանքը, թե միգուցե կինն առհասարակ օրգազմ չի ունենում կամ օրգազմը լինում է սեռական հարաբերություններից դուրս իրավիճակներում (ձեռնաշարժություն, պետինգ և այլն):

Kaplan-ը (1974, 1987) կապում է վաղաժամ սերմնաժայթքման խնդիրն այն հանգամանքի հետ, որ տղամարդը չի կարողանում կամավոր ուժերով վերահսկել այդ ռեֆլեքսը: Հեղինակը նշում է , որ տղամարդը կարող է սովորել կառավարել սերմնաժայթքման ռեֆլեքսը և երկար ժամանակ դիմանալ սեռական ուժեղ գրգռվածությանը: Ի հակառակ այս կարծիքին՝ շատ հեղինակներ համարում են , որ սերմնաժայթքման նկատմամբ բացարձակ վերահսկողությունն ավելի շուտ բացառված բան է, քան թե կանոն (Кратохвил С. 1982, У. Мастерс և В.Джонсон, 1983 և այլն):

Վերջին ժամանակներս ավելի հաճախ տեղ է գտել այն տեսակետը, որ սեքսուալ խանգարումների թվին կարելի է դասել այն իրավիճակները, երբ նվազագույն սեռական գործողությունների ժամանակ արդեն լինում է սերմնաժայթքում, կինը չի  հասցնում օրգազմ ունենալ, իսկ տղամարդը չի կարողանում վերահսկել այդ ամենն, ու արդյունքում զույգը ստեղծված դրությունը համարում է խնդիր:

ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

1.   Բացարձակ վաղաժամ սերմնաժայթքում- սերմնաժայթքումը լինում է սեռական ակտը սկսելուց 30-60 վայրկյանի ընթացքում (20 ներհրումից պակաս)

2.   Հարաբերական վաղաժամ սերմնաժայթքում- սերմնաժայթքումը լինում է մինչև կնոջ օրգազմ ունենալը՝ չնայած  անցած է լինում մեկ րոպեից ավել

3.   Սերմնաժայթքում  մինչև հարաբերություն սկսելը- սերմնաժայթքումը լինում է մինչև հարաբերությունը սկսելը կամ հենց ներհրման պահին:

Կա նաև այլ դասակարգում՝ ըստ Եվրոպական Ուրոլոգիական ասոցիացիայի՝

1.   Առաջնային վաղաժամ սերմնաժայթքում, երբ խնդիրը տղամարդու մոտ կա սեռական կյանքի ամենասկզբից

2.   Երկրորդային վաղաժամ սերմնաժայթքում, երբ խնդիրն ի հայտ է գալիս սեռական կյանքը սկսելուց որոշակի ժամանակ հետո, պատճառ կարող են հանդիսանալ տարբեր հիվանդություններ:

ՊԱՏՃԱՌՆԵՐ

Վաղաժամ սերմնաժայթքման պատճառները տարբեր կարող են լինել: Պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝sex, erekcia, kak prodlit polevoy akt, սեքս, էրեկցիա,

1.   Հոգեբանական(ֆունկցիոնալ)

2.   Օրգանական:

Հոգեբանական պատճառներ՝

Ø Հազվադեպ, ոչ կանոնավոր սեռական ակտեր, որոնք բերում են սեքսուալ էներգիայի ավելացմանը

Ø Վախ և անհանգստություն սեռական ակտի ժամանակ՝ կապված կամ արտաքին գործոնների, կամ տղամարդու անհանգստության, կամ զույգային խնդիրների հետ

Ø Սերմնաժայթքման արագ լինելու սովորություն

Ø Զուգընկերուհու չափից դուրս սեքսուալ պահվածք

Ø Կուտակված սեքսուալ էներգիայից արագ ձերբազատվելու ցանկություն՝ հաշվի չառնելով կնոջ պահանջները

Ø Սերմնաժայթքման ռեֆլեքսի չգիտակցում:

Օրգանական պատճառներ՝

Ø Շագանակագեղձի հիվանդություններ՝ բորբոքային կամ կանգային բնույթի (պրոստատիտ)

Ø Վաղաժամ սերմնաժայթքման երկրորդային պաթոգենետիկ ձև: Խրոնիկ պրոստատիտների հետևանքով կարող է դիտվել շագանակագեղձի նյարդավորման կայուն խանգարում

Ø Վաղաժամ սերմնաժայթքման առաջնային պաթոգենետիկ ձև (պարացենտրալ բլթերի համախտանիշ)- ուղեղի համապատասխան կենտրոնների(պարացենտրալ բլթեր) վնասում, որի հետևանքով տղամարդը չի կարողանում կառավարել սերմնաժայթքման պրոցեսը: Այդ կենտրոնների վնասումը կարող է լինել ներարգանդային կյանքում՝ ինչ-որ վնասող գործոնների ազդեցության տակ կամ ծննդաբերական տրավմաների հետևանքով: Խոսքն այս դեպքում գնում է էյակուլյատոր ռեֆլեքսի շատ ցածր գրգռականության շեմի մասին, ինչի հետևանքով տղամարդու մոտ սերմնաժայթքումը և օրգազմը տեղի է ունենում նվազագույն ակտիվության ժամանակ:

Պարացենտրալ բլթերի համախտանիշ

Պարացենտրալ բլթերի համախտանիշի հիմնական ախտորոշիչ չափանիշները՝

Ø Տղամարդու մոտ առաջին սերմնաժայթքումները լինում են լիբիդոյի արթնացման վաղ փուլերում՝ ոչ ադեկվատ հանգամանքներում՝ հեծանիվ վարելու, վազքի, վախի և ուժեղ էմոցիոնալ լարվածության ժամանակ

Ø Ցերեկային ոչ ադեկվատ սերմնաժայթքումների առկայություն, հատկապես, եթե դրանք լինում են ոչ էրոտիկ զգացողությունների դեպքում

Ø Հաճախակի երազախաբություններ 40 տարեկանից հետո

Ø Հոգեբանական մաստուրբացիա, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում էրոտիկ պատկերացումների ազդեցության տակ՝ առանց ֆիզիկական որևէ խթանման

Ø Վաղաժամ սերմնաժայթքում սեռական կյանքի հենց սկզբում

Ø Սերմնաժայթքում մակերեսային շոյանքների կամ հենց ներհրման(ինտրոիտուս) ժամանակ

Ø Էյակուլյատոր ատաքսիա, երբ հաջորդիվ սեռական հարաբերությունները սկզբնական ժամանակաշրջանում դեռ չեն անդրադառնում ակտի տևողության վրա, իսկ հետագայում հանկարծ առաջանում է անէյակուլյացիա, երբ սեռական հարաբերությունների ժամանակ սերմնաժայթքում չի լինում

Ø Անամնեզում  մանկական էնուրեզի (գիշերամիզություն) առկայություն, քանի որ միզարձակման և սերմնաժայթքման կենտրոնները մոտ են տեղակայված՝ պարացենտրալ բլթերում

Ø Ալկոհոլի ազդեցության տակ ակտի տևողությունը չի երկարում

Ø Նյարդաբանական նշանների առկայություն՝ աքիլեսյան ջլային ռեֆլեքսների ինվերսիա, ոչ մշտական անիզոկորիա, օրալ ավտոմատիզմ, ներգանգային գերճնշման ախտանիշներ:

Պարացենտրալ բլթերի համախտանիշը МКБ-10 –ում դասակարգված է որպես վաղաժամ սերմնաժայթքում՝ պայմանավորված գլխուղեղի օրգանական վնասումներով (F06.82), իսկ մյուս տեսակը որպես վաղաժամ սերմնաժայթքում՝ պայմանավորված ուրոգենիտալ պաթոլոգիաներով (N40-N51):

Հոգեբանական վաղաժամ սերմնաժայթքման բնորոշ նշանները՝sex, erekcia, kak prodlit polevoy akt, սեքս, էրեկցիա,

  • Սեռական ակտի ժամանակ տղամարդու մոտ գրգռվածությունը սկզբից դանդաղ աճում է, հետո միանգամից կտրուկ ուժեղանում և բերում սերմնաժայթքման
  • Պարադօքսալ ռեակցիա, երբ սերմնաժայթքումը լինում է ավելի շուտ, քան տղամարդը փորձում է այն հետ պահել
  • Ուժեղացած նյարդաբանական գրգռվածության հետևանքով սերմնաժայթքումը լինում է այնքան արագ, ինչքան թույլ է էրեկցիան (նորմայում հակառակն է լինում՝ ինչքան ուժեղ է էրեկցիան, այնքան արագ է լինում սերմնաժայթքումը)
  • Ընտրողական բնույթ, երբ մի զուգընկերուհու հետ ստացվում է կառավարել ակտի տևողությունը, մյուսի հետ՝ ոչ
  • Էրոտիկ երազներ, որոնցում դարձյալ գերակշռում է վաղաժամ սերմնաժայթքումը
  • Շտապողական գործողությունների մթնոլորտ, առավել ևս, եթե սովորություն կա հղիությունից պաշտպանվել ընդհատված սեռական հարաբերության ձևով: Այս ամենի հետևանքով լինում է ուժեղ գրգռում և վաղաժամ սերմնաժայթքում
  • Տագնապային-էրոտիկ նշանների առկայություն
  • Սեռական ակտի երկարացում ալկոհոլի և տրանկվիլիզատորների ազդեցությամբ:

ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ

Վաղաժամ սերմնաժայթքումը կարող է ընդհանրապես չանհանգստացնել տղամարդուն, բայց կարող է նաև պատճառ դառնալ սթրեսի զարգացմանը թե’ կնոջ, թե’ տղամարդու մոտ: Այդ դեպքում տղամարդը փորձում  է կառավարել սերմնաժայթքման պրոցեսը՝մտածում է այլ բաների մասին, քայլեր է անում ինչ-որ միջոցներով իջեցնել առնանդամի զգայնությունը (պահպանակ): Սակայն շատ տարվելով այլաբնույթ մտքերով, կարող է տեղի ունենալ էրեկցիայի խանգարում սեռական ակտի ընթացքում: Ինչպես էրեկցիայի խանգարման, այնպես էլ վաղաժամ սերմնաժայթքման դեպքում զուգընկերուհու վերաբերմունքը կարող է տարբեր լինել: Նա կարող է շատ ըմբռնողական հարցին մոտենալ, կարող է նաև ցուցաբերել բացասական վերաբերմունք՝ մտածելով, որ իրեն օգտագործում են հաճույքներ բավարարելու համար, որ սեռական հարաբերությունը միայն տղամարդուն է պետք, հաշվի չեն առնվում իր պահանջները և ցանկությունները:

Ցիտո Բժշկական կենտրոն, serakan aroxjutyun, sex, Պետք է ի նկատի ունենալ, որ սերմնաժայթքման տևողությունը կարող է կրճատվել երկարատև ընդմիջումների պատճառով, հետևաբար նախընտրելի է խուսափել նման իրավիճակներից:

Ամենամեծ չափով խնդրի առաջ կանգնում են այն զույգերը, որոնց մոտ  սեռական ակտը դեռ չսկսած լինում է սերմնաժայթքում, և , բնականաբար, ամեն ինչ վերջանում է: Վաղաժամ սերմնաժայթքման պատճառով ստեղծված մշտական խնդիրները բերում են զույգերի մեջ կոնֆլիկտների  առաջացմանը՝ հետագայում պատճառ դառնալով այլ սեռական խնդիրների գումարմանը՝ էրեկցիայի, օրգազմի խանգարում և այլն:

Այն կանայք, որոնք հաճախ են ապրում ֆրուստրացիաներ վաղաժամ սերմնաժայթքման պատճառով, զգում են դիսկոմֆորտ, կարող են կորցնել սեռական կյանքի նկատմամբ հետաքրքրասիրությունը և դադարում են գրգռգվել ֆիզիկական և հոգեբանական խթանիչներից: Տղամարդը սկսում է այս ամենից անհանգստանալ, և , իհարկե, ոչ անտեղի: Նա ամեն կերպ փորձում է երկարաձգել ակտի տևողությունը, սակայն գերլարվածության պատճառով ավելի շուտ տեղի է ունենում էրեկցիայի խանգարում: Էրեկցիայի հետ կապված խանգարումները սկսում են ամրապնդվել , և առաջանում է երկրորդային հոգեբանական էրեկցիոն դիսֆունկցիա (անհաջողության տագնապային սպասում):

Վաղաժամ սերմնաժայթքման դիագնոստիկ չափորոշիչները՝

  • Սերմնաժայթքումը լինում է մինիմալ սեռական գործողություններից առաջ, այդ պահին կամ այդ պահից անց այն ժամանակ, երբ զույգը դա դեռ չէր ցանկանում
  • Սերմնաժայթքման խանգարումը բերում է զույգային կոնֆլիկտների առաջացմանը
  • Վաղաժամ սերմնաժայթքումը կապ չունի որոշ դեղորայքների անմիջական ազդեցության հետ (օրինակ օփիոդների հանման սինդրոմ):

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Վաղաժամ սերմնաժայթքման դեպքում ախտորոշումը պետք է սկսել ստանդարտ սեքսոլոգիական զննումից: testosteron, sex,  Cito medical centerԱնհրաժեշտ է շատ մանրամասն անամնեզ հավաքել՝ առավելապես կապված մանկական էնուրեզի՝ գիշերամիզություն, հետ: Պետք է իրականացնել նաև նյարդաբանական զննում (անիզոկորիա, աքիլեսյան ջլային ռեֆլեքսի ինվերսիա): Անհրաժեշտ է իրականացնել նաև որոշակի լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ բացառելու կամ հաստատելու համար միզասեռական ինֆեկցիոն-բորբոքային հիվանդություններն՝ այդ թվում նաև պրոստատիտը:

ԲՈՒԺՈՒՄ

Բուժման նպատակն է վերականգնել սերմնաժայթքումը կառավարելու ունակությունն այն չափով, որ դա համապատասխանի զույգի պահանջներին: Բուժման մեթոդի ընտրությունը կախված է խնդրի խորության աստիճանից, վաղեմությունից և փսիխոպաթոլոգիական սիմտոմատիկայից: Խրոնիկ պրոստատիտի սրացման դեպքում նախ անհրաժեշտ է իրականացնել շագանակագեղձի սանացիա:

Վաղաժամ սերմնաժայթքման բուժումը պետք է սկսել կանոնավոր սեռական կյանքի առկայության դեպքում:

Բուժումն իրականցնում են հետևյալ մեթոդներով՝

  • Դեղորայքային
  • Ֆիզիոթերապիա
  • Հոգեթերապիա
  • Վիրաբուժական:

Նյութը կազմեց բժիշկ-սեքսոպաթոլոգ՝ Մնաց Փահլևանյանը

alergia. ալերգիա, rinit;

ԱԼԵՐԳԻԿ ՌԻՆԻՏ

Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի բորբոքումն է, որն առաջանում է ալերգենի նկատմամբ իմունային համակարգի գերզգայնության արդյունքում: Այն լինում է սեզոնային և շուրջտարյա, ըստ ընթացքի՝ ինտերմիտվող և պերսիստվող, ըստ ծանրության աստիճանի՝ թեթև, միջին, ծանր: Ռինիտին բնորոշ ախտանշաններն են՝

  • Քթի խոռոչում քորի զգացողություն
  • Փռշտոցներ
  • Քթի փակվածություն
  • Քթահոսություն:

Երկարատև և ոչ գրագետ բուժման հետևանքով վերոհիշյալ ախտանշաններին կարող են միանալ նաև՝

  • կոկորդում քորի զգացողությունը
  • արցունքահոսությունը
  • հոտառության խանգարումը
  • գլխացավերը
  • ականջի ցավը
  • ընդհանուր թուլությունը
  • անքնությունը
  • ձայնի խռպոտությունը
  • բրոնխիալ ասթման

ալերգեններ, alergia, harbux. ալերգիա․ алергияՍեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման հիմնական պատճառներն են՝ օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի և մոլախոտերի ծաղկափոշին: Ծաղկափոշու հատիկները մեծ մասնիկներ են՝ 20-25 միկրոն, հաճախ նստում են մակերեսային լորձաթաղանթներին, ինչպիսիք են քթի և շաղկապենու լորձաթաղանթներն՝ առաջացնելով ալերգիկ բորբոքում: Չնայած նրանց մեծությանն՝ այդ մասնիկները երբեմն լուծվում են քթի արտազատուկի մեջ և հոսում դեպի ստորին շնչուղիների լորձաթաղանթ՝ առաջացնելով բրոնխիալ ասթմա: Ախտանիշների արտահայտվածությունը փոխվում է սեզոնի ընթացքում՝ ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության:

Շուրջտարյա ալերգիկ ռինիտի նշանները նման են սեզոնայինին՝ բացառությամբ, որ շաղկապենու բորբոքումը նվազագույն է, իսկ քթի փակվածությունն՝ ավելի արտահայտված: Քթի լորձաթաղանթը գերզգայուն է՝ ի շնորհիվ մշտական ցածր աստիճանի բորբոքման: Շուրջտարյա ալերգիկ ռինիտի ամենատարածված պատճառներն են տան փոշու տիզը, բորբոսասնկերը, կենդանիների թեփը, բուրդը կամ նրանց արտազատուկների մասնիկները:

Շուրջտարյա ալերգենների մասնիկները 5 միկրոն տրամագծից փոքր են, և դա պատճառը, որ նրանք ավելի հաճախ են առաջացնում բրոնխիալ ասթմա, քան սեզոնային ռինիտի ալերգենները: Շատ ալերգիկ հիվանդներ՝ լինելով գերզգայուն և ծաղկափոշու, և տան փոշու տզի հանդեպ, ունեն շուրջտարյա ախտանիշներ, որոնք ավելի են սրվում ծաղկման սեզոնին:Ալերգիկ ռինիտով տառապող մարդիկ բացի հայտնի ալերգեններից զգայուն են նաև մի շարք ոչ յուրահատուկ հրահրիչների հանդեպ, ինչպիսիք են ՝ սառը օդը, ծուխը, քիմիական նյութերը և հարդարման միջոցները:alergia, harbux. ալերգիա․ алергия, ալերգիկ

Ռինիտը մահացու հիվանդություն չէ, բայց քանի որ այն խորացման միտում ունի և պատճառում է լուրջ բարդություններ ու տառապանքներ, մասնագետը խորհուրդ չի տալիս զբաղվել ինքնաբուժմամբ: Անհրաժեշտ է դիմել ճիշտ մասնագետի՝ ալերգոլոգի, պարզել ռինիտի պատճառը, հիվանդության ընթացքն ու սրացման աստիճանը, ստանալ համապատասխան գրագետ և ճիշտ բուժում, որպեսզի հնարավորինս խուսափել ալերգիկ ռինիտին բնորոշ բարդություններից և հետևանքներից:

Սեզոնային ռինիտով տառապող մարդկանց, որպես կանխարգելիչ միջոց, խորհուրդ է տրվում դիմել մասնագետին ծաղկման շրջանից 2-3 շաբաթ առաջ:

Ախտորոշումը՝ կոնսուլտացիա , լաբորատոր և գործիքային հետազոտություններ:

Բուժումը՝ դեղորայքային:

Նյութը կազմեց բժիշկ-ալերգոլոգ՝ Նելլի Մերտզանիդուն

Հորմոններ, ինսուլին, Շաքարային դիաբետ

ԻՆՍՈՒԼԻՆ ՌԵԶԻՍՏԵՆՏՈՒԹՅՈՒՆ

Օրգանիզմում ինսուլինի բարձր մակարդակի նշաններն են՝

 Հոգնածություն և աշխատունակության անկում
 Գրգռվածություն և նյարդային լարվածություն
 Ագրեսիվություն և անհամբերություն
 Վախ
 Հաճախակի հորանջել
 Կենտրոնացման դժվարացում
 Գլխացավեր
 Գերքրտնարտադրություն, խոնավ ձեռքեր
 Մասնագիտական ունակությունների սահմանափակում
 Մարսողության խանգարումներ
 Սրտխառնոց
 Արտասանական դժվարություններ:insulin, shaqar, ինսուլին

Արյան մեջ շաքարի պարունակությունն արագորեն բարձրացնում են կեքսերը, լիմոնադը, կարտոֆիլի չիպսերը և կոֆեին պարունակող խմիչքները, քանի որ կոֆեինը նպաստում է, որ օրգանիզմում էներգիայի պաշարները վերածվեն շաքարի: Ինսուլինը մեր օրգանիզմում կարևոր հորմոն է, որն արտադրում է ենթաստամոքսային գեղձը: Այն կարգավորում է ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի փոխանակությունը: Ինսուլինն արյան մեջ ավելորդ շաքարը տարալուծում է՝ պահպանելով դրա նորմալ քանակությունը: Ինսուլինը մեծացնում է բոլոր տեսակի մկանային և ճարպային բջիջների թաղաթների թափանցելիությունը գլյուկոզի նկատմամբ, ուժեղացնում բջիջների կողմից գլյուկոզի յուրացումն ու օգտագործումը, լյարդում և մկաններում խթանում գլյուկոզից գլիկոգենի առաջացումը: Հաշվի առնելով ինսուլինի հզոր անաբոլիկ ազդեցությունը սպիտակուցների վրա, այն որպես բաղադրիչ ավելացնում են սպորտով զբաղվողների հավելյալ սննդակարգում:
շաքարային դիաբետԼյարդի բջիջների թաղաթներն ազատ թափանցելի են գլյուկոզի նկատմամբ նույնիսկ ինսուլինի բացակայության դեպքում, սակայն այս հորմոնն անհրաժեշտ է լյարդի բջիջներում գլյուկոզից գլիկոգենի սինթեզի համար: Լյարդը համարվում է գլյուկոզի կարևորագույն պահեստարան, քանի որ օրգանիզմ անցած գլյուկոզի մեծ մասը ժամանակավորապես պահեստավորվում է լյարդում:

Առողջ ենթաստամոքսային գեղձը սովորաբար արտադրում է այնքան ինսուլին, որքան անհրաժեշտ է: Այդ սովորական մեխանիզմը խոչընդոտում է ճարպերի կուտակմանը:

Ինսուլինի շնորհիվ արյան մեջ եղած ավելորդ շաքարը տրամադրվում է օրգանիզմին՝ իբրև արագ օգտագործվող էներգիա՝ առանց քաշ ավելացնելու: Շաքարախտով հիվանդների մոտ այդ մեխանիզմը խախտված է: Այդ պատճառով նրանք ստիպված են ընդունել արհեստական ինսուլին և պահել որոշակի դիետա՝ արյան շաքարը նորմալ թվերի վրա պահպանելու համար: Եթե շաքարախտով տառապող հիվանդների մոտ ենթաստամոքսագեղձը քիչ ինսուլին է արտադրում, ապա գեր մարդկանց մոտ ենթաստամոքսային գեղձն ավելի շատ է արտադրում ինսուլին, քան դա անհրաժեշտ է արյան մեջ շաքարը կարգավորելու համար, ինչը նշանակում է ինսուլինի գերքանակություն օրգանիզմում:

Ինսուլինի ազդեցությունը սեռական կյանքում

Ինսուլինառեզիստենտությունն իջեցնում է տղամարդկանց մոտ տեստոստերոնի քանակությունն արյան մեջ(սեռական ցանկության նվազում, էրեկցիայի խանգարում), իսկ կանանց մոտ բերում է մուլտիֆոլիկուլյար ձվարանային համախտանիշի ձևավորմանը, որի հետևանքով կարող է առաջանալ դաշտանային ցիկլի խանգարումներ և անպտղություն:
Ինչպես ցույց են տալիս բժշկական հետազոտություններն, ինսուլինի ավելցուկի պատճառով օրգանիզմը չի այրում սննդի հետ ընդունած ճարպերը, և տեղի է ունենում ճարպի կուտակում: Հետևաբար, քաշի ավելացումից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել, որ ինսուլինը չբարձրանա, իսկ եթե արդեն կա բարձրացում , դիմել համապատասխան մասնագետի՝ էնդոկրինոլոգ , և ստանալ ճիշտ բուժում:

Նյութը կազմեց՝ բժիշկ-էնդոկրինոլոգ Նաիրա Մուրադյանը

ճարպակալում,գլխացավ

ՈՐՈՎԱՅՆԻ ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄ (ՈՐՈՎԱՅՆԻ ՇՐՋԱԳԻԾԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ >102 ՍՄ, ԿԱՆԱՆՑ ՄՈՏ՝ >88 ՍՄ )

ճարպակալում ունեցողների մոտ զարկերակային ճնշման հանդիպման հավանականությունը 5-6 անգամ ավելի բարձր է: Ճարպային հյուսվածքի զանգվածի ավելացումը բերում է նրա անոթավորման ուժեղացմանը, որն էլ մեծացնում է շրժանառող արյան ծավալը, արտամղման ծավալն՝ ի վերջո բերելով ճնշման բարձրացմանը: Ճարպակալումը բերում է նաև խոլեստերինային փոխանակության խանգարմանը: Ճարպակալում ունեցող մարդկանց պարագայում մեծանում է նաև դիաբետի, իշեմիայի, քնի օբստրուկտիվ ապնոէի, լեղաքարային հիվանդությունների, էրեկտիլ դիսֆունկցիայի, թրոմբոֆլեբիտի առաջացման հավանականությունը:ճարպակալում,գլխացավ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՑԱԾՐ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ- սա, իհարկե, հիվանդություն չէ, սակայն լուրջ խնդիր է ողջ աշխարհում ոչ միայն մեծահասակների, այլև երեխաների համար: Այն բերում է մկանային տոնուսի անկման, թուլության, մինիմալ ֆիզիկական տանելիության անկնման, ճարպակալման: Ռիսկի գործոն է դառնում ինսուլտների, ինֆարկտների և զարկերակային գերճնշման առաջացման:

ԱԼԿՈՀՈԼԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ- չափավոր ալկոհոլի օգտագործումն՝ այն է մինչև 2 ստանդարտ դոզան/օր տղամարդկանց համար և մինչև 1 ստանդարտ դոզան/օր կանանց համար (1 ստանդարտ դոզան համապատասխանում է 18 մլ էթանոլին, 330 մլ գարեջրին, 150 մլ գինուն, 45 մլ ոգելից խմիչքին), համարվում է նորմալ: Հաճախակի օգտագործումը սկզբում նպաստում է անոթի լայնացմանը, հետո տեղի է ունենում անոթի սպազմ(նեղացում), ավելանում է սրտի զարկերի հաճախականությունը, ճնշումը սկսում է տատանվել՝ <<թռչկոտել>>: Էթանոլը խոչընդոտում է թթվածնի մուտքն օրգանիզմ, զարգանում է թթվածնաքաղց(гипоксия), սիրտը ենթարկվում է ծանրաբեռնվածության, ավելանում է անոթասեղմիչ նյութ նորադրենալինի քանակությունն, ինչն էլ բերում է ճնշման բարձրացմանը: Ի վերջո ալկոհոլի չարաշահումը բերում է ճնշման բարձրացմանը հետևյալ մեխանիզմով- սիմպատոադրենալային համակարգի, ռենին-անգիոտենզինային համակարգի ակտիվացում, անոթալայնիչ գործոնների արգելակում, էլեկտրոլիտային դիսբալանս, հարթ մկանաթելերում կալցիումի քանակի ավելացում:

ՉԲԱԼԱՆՍԱՎՈՐՎԱԾ ՍՆՆԴԱԿԱՐԳ-սննդակարգում հագեցած ճարպաթթուների մեծ քանակի օգտագործումն, աղի չարաշահումն, ածխաջրերով հարուստ սննդի օգտագործումը, սննդակարգի կալորիականության խախտումը ևս նպաստող գործոններ են զարկերակային ճնշման բարձրացման համար:

ՍԹՐԵՍՆԵՐ- ցանկացած սթրես առաջացնում է օրգանիզմի պատասխան ռեակցիա, որն արտահայտվում է սրտի զարկերի արագացմամբ (տախիկարդիա), շնչառության հաճախացմամբ և ճնշման բարձրացմամբ: Խրոնիկական սթրեսների պարագայում՝ նյարդային համակարգի առանձնահատկություններից կախված, դիտվում է կայուն ճնշման բարձրացում նորադրենալինի քանակի ավելացման պատճառով:

ԽՌՄՓՈՑԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆ (ՔՆԻ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ԱՊՆՈԷ)- այս դեպքում մարդիկ հաճախ արթնանում են գիշերային քնից՝ ունենալով օդի պակասի զգացում: Քունը դառնում է մակերեսային, օրգանիզմը բավարար թթվածին չի ստանում: Գիշերային ապնոէների դեպքում ակտիվանում է սիմպատիկ նյարդային համակարգը, որի արդյունքում ավելանում է արդենալինի քանակը, հաճախանում է պուլսը, հետևաբար բարձրանում է նաև զարկերակային ճնշումը:

Այսպիսով, եթե չափել եք զարկերակային ճնշման բարձր թվեր, նշում եք հետևյալ գանգատները՝
  • Վատ ինքնազգացողություն
  • Ծանրության զգացում ծոծրակում
  • Գլխացավ , գլխապտույտ
  • Սրտի արագ աշխատանք, առատ քրտնարտադրություն, քաշի ավելացում կամ իջեցում
  • Հևոց , այտուցներ
  • Տեսողության վատացում
  • Կրծքավանդակում դիսկոմֆորտ ,ցավեր
  • Ականջներում աղմուկ
  • Ցերեկային քնկոտություն, խռմփոց և այլն:

Նշված նշանների առկայության դեպքում անպայման դիմել սրտաբանի՝ ստանալու ճշգրիտ ախտորոշում և համապատասխան բուժում:

Ախտորոշումը հիմնված է մի շարք հետազոտությունների վրա՝
  • Սրտաբանի կոնսուլտացիա, զարկերակային ճնշման ճշգրիտ չափումներ
  • Գործիքային հետազոտություն
  • Լաբորատոր քննություն
  • Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտություններ ՝ անհատական ձևով ընտրված:

Բուժում՝

  • Կառավարվող ռիսկի գործոնների կարգավորում
  • Համապատասխան դեղորայքային բուժում
  • Բարդությունների կանխում (ինսուլտ, ինֆարկտ և այլն):

Կանխարգելում՝ իրականացնել սրտաբանի կոնսուլտացիա  տարին մեկ անգամ՝ կատարելով էլեկտրասրտագրություն՝ ЭКГ,էխոսրտագրություն՝  ЭХО:

 

Նյութը կազմեց՝ բժիշկ-սրտաբան՝ Եվգինե Մխիթարյանը

insult, ինսուլտ, glyukoza

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՀԻՊԵՐՏԵՆԶԻԱ

Ուղեղի ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության ,սրտամկանի ինֆարկտի (инфаркт) ռիսկի գործոն է հանդիսանում զարկերակային գերճնշումը: Զարկերակային գերճնշումը (гипертензия) սրտանոթային հիվանդություններից մահացության գլխավոր ռիսկի գործոնն է՝  կազմելով մահացության բոլոր դեպքերի 20-50%-ը: Զարկերակային գերճնշումը բարձր տարածվածություն ունեցող , առողջությանը վտանգ սպառնացող սրտանոթային  հիվանդություն է , որով տառապում են աշխարհի բնակչության 25-30%-ը (մոտ մեկ միլիարդ մարդ):Երևան քաղաքում կատարված հետազոտությունները փաստում են , որ զարկերակային գերճնշումը ամենատարածված հիվանդություններից մեկն է, հանդիպում է բնակչության 30%-ի մոտ: 60 տարեկանից բարձր անձանց մոտ հանդիպման հաճախականությունը կազմում է 50%, իսկ 70 տարեկանից բարձրների մոտ՝ ավելի քան 70%: ԱՄՆ-ում և որոշ զարգացած երկրներում զարկերակային գերճնշման մասին տեղյակ են մարդկանց 70%-ը, դեղորայքային բուժում ստանում են 60%-ը, իսկ ճնշումը կարգավորված է 35%-ի մոտ:инсульт, инфаркт,ինսուլտ

  • Զարկերակային գերճնշումը սիստոլիկ և/կամ դաստոլիկ զարկերակային ճնշման բարձրացումն է ≥140/90 մմ.ս.ս-ից ավել: Զարկերակային ճնշման մակարդակի և ինսուլտի , երիկամային հիվանդությունների ու սրտանոթային պատահարների միջև առկա է սերտ կապ:
  • Նշված ռիսկը ամենացածրն է, երբ զարկերակային ճնշումը մոտ է 115/75 մմ.ս.ս.
  • Զարկերակային ճնշման 115/75 մմ.ս.ս-ից ավել լինելու դեպքում, սիստոլիկ ճնշման յուրաքանչյուր բարձրացումը 20մմ.ս.ս-ով կամ դիաստոլիկ ճնշման բարձրացումը 10 մմ.ս.ս-ով , սրտանոթային պատահարների և ինսուլտի ռիսկը կրկնապատկվում է
  • Զարկերակային գերճնշման տարածվածությունը ներկայումս պայմանավորված է բնակչության տարիքի և գիրության աճի հետ, որն առկա է ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում
  • Համապատասխան հակագերճնշումային թերապիան իջեցնում է ինսուլտների ռիսկը 35-40%-ով, սրտամկանի ինֆարկտի ռիսկը՝ 20-25%-ով, սրտային անբավարարության ռիսկը՝ մինչև 50%-ով:

Սրտանոթային հիվանդությունների (զարկերակային գերճնշում) ռիսկի գործոններն են՝

  • Սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման մակարդակները
  • Տարիք (տղամարդ՝ >55 տ., կին՝ >65 տ.)
  • Ընտանեկան անամնեզում սրտանոթային հիվանդությունների վաղաժամ դրսևորում (տղամարդ՝ <55 տ., կին՝ <65տ.)
  • Ծխել:

Նիկոտինն, ինչպես նաև այլ տոքսիկ նյութերը, որոնք առկա են ծխախոտի ծխի մեջ, առաջին հերթին ազդում են էնդոթելի վրա (էնդոթելն անոթների ներքին շերտն է)՝ առաջացնելով տվյալ շերտի արտահայտված կառուցվածքային վնասում, այտուց, ամբողջականության խախտում: Արդյունքում առաջանում է անոթի սպազմ(спазм) և նեղացում: Խթանվում է անոթային պատի բորբոքումը ,և նպաստավոր պայմաններ ստեղծվում աթերոսկլերոզի(атеросклероз) զարգացման համար: Նպաստավոր պայմաններ են ստեղծվում խոլեստերինի կուտակման համար՝ առաջացնելով աթերոսկլերոտիկ վահանիկներ, որոնք նեղացնում են լուսանցքը: Արդյունքում նվազում է կենսական կարևոր օրգաններին  թթվածնի և սննդարար նյութերի մատակարարումը, արտահայտվում է թրոմբի (тромб) առաջացման պրոցեսը: Խրոնիկ ծխողների մոտ կա աթերոսկլերոտիկ վահանիկի պատռման ռիսկ, ծանրանում է զարկերակային գերճնշման ընթացքը, խթանվում է ուղեղի ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի առաջացումը, մեծանում է հանկարծամահության ռիսկը:գլխացավ

                                                  ԳԼՅՈՒԿՈԶԱՅԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ

հիմնական պատճառը ինսուլինառեզիստենտականությունն է (օրգանիզմի պատասխան ռեակցիայի խանգարումն էնդոգեն և էկզոգեն ինսուլինի նկատմամբ): Արդյունքում նվազում է ծայրամասային հյուսվածքների կողմից գլյուկոզայի յուրացումը: Հաճախ սա լինում է ճարպակալում ունեցող մարդկանց մոտ: Գլյուկոզայի մեծ քանակներն ունեն ուղղակի տոքսիկ ազդեցություն անոթի վրա, ի վերջո բերում են անոթի պատի վնասմանը: Կա նաև հակառակ կապը՝ բարձր ճնշումը կարող է բերել ինսուլինառեզիստենտականության առաջացմանը:

          ԽՈԼԵՍՏԵՐԵՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ՝ ՀԱՏԿԱՊԵՍ ՑԱԾՐ ԽՏՈՒԹՅԱՆ ԼԻՊՈՊՐՈՏԵԻԴՆԵՐԸ ≥3 ՄՄՈԼ/Լ

խոլեստերինը բջջային թաղանթի կառուցվածքային կարևոր բաղադրիչներից է: Այն հանդիսանում է մեր օրգանիզմի սեռական և ստերոիդ հորմոնների առաջացման սկզբնաղբյուրը: Նորմայում այն ոչ մեծ քանակությամբ սինթեզվում է լյարդում, իսկ մնացած մասն օրգանիզմ է թափանցում սնունդով: Եթե խոլեստերինի քանակն արյան մեջ բավարար է, բջիջներն այն չեն սինթեզում: Եթե կա խոլեստերինի պակաս, լյարդի բջիջները սկսում են ինտենսիվ խթանել դրա արտադրությունը: 75% խոլեստերինը շրջանառվում է ցածր խտության լիպոպրոտեիդների տեսքով, որոնք էլ հիմնական <<մեղավորներն>> են սրտի հիվանդությունների: Դրանք, այնպես կոչված, <<վատ>>  խոլեստերինն են: Ինչքան ավելի շատ է նրանց քանակությունն արյան մեջ, այնքան մեծ է վտանգը, որ դրանք կվնասեն անոթի պատը:

Նյութը կազմեց՝ բժիշկ-սրտաբան՝ Եվգինե Մխիթարյանը

Էրեկցիոն դիսֆունկցիան հիվանդություն է, որի ժամանակ տղամարդու մոտ չի լինում էրեկցիա, կամ այն բավարար չէ սեռական ակտն իրականացնելու համար:
Էրեկցիայի խանգարումը ամենատարածված խնդիրն է համարվում տղամարդկանց մոտ: Երիտասարդ հասակում այն հանդիպում է 5-8% դեպքերում, իսկ ավելի մեծ տարիքում՝ գրեթե 75-80%:

Պատճառները կարող են լինել շատ տարբեր. Հիմնականում դրանք խմբավորված են 3 խմբի մեջ.

  • Օրգանական
  • Հոգեբանական
  • Խառը

Օրգանական պատճառներից են.

  • Անոթային հիվանդություններ
  • Նյարդաբանական հիվանդություններ
  • Էնդոկրին հիվանդություններ
  • Միզասեռական հիվանդություններ և այլն:

Հոգեբանական պատճառներից են.

  • Իրավիճակային գործոններ
  • Հյուծող ապրումներ
  • Զույգային խնդիրներ
  • Անձնային գործոններ:

Ախտորոշումը՝ կոնսուլտացիա, զննում, լաբորատոր և գործիքային հետազոտություններ:

Բուժումը՝ դեղորայքային, հոգեթերապիա, ֆիզիոթերապիա, վիրաբուժական:

 

Շագանակագեղձի ադենոման՝ բարորակ գերաճը, բազմապատճառային հիվանդություն է, որն առաջանում է շագանակագեղձի հարմիզուկային գեղձային զոնաների գերաճի հետևանքով` հանգեցնելով ստորին միզուղիների խցանման:

Հիվանդության դեպքում առաջանում են հետևյալ գանգատները.
• Գիշերային հաճախամիզություն,
• Մեզի շիթի թուլացում,
• Ցնցուղանման շիթ,
• Ընդհատվող շիթ,
• Կաթիլային տիպի միզարձակություն,
• Միզարձակությունից հետո միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողություն,
• Միզարձակության անհետաձգելի (իմպերատիվ) կանչեր,
• Ցերեկային հաճախամիզություն,
• Ցածր ծավալով միզարձակություն,
Նշված ախտանիշներին ավելանում է նաև միզարձակության սկզբի ուշացումը: Հաճախ միզարձակություն սկսելու համար որովայնի մկանները լարելու կարիք է առաջանում, որն առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին: Ադեկվատ բուժման բացակայության դեպքում, մասնավորապես հիվանդության վերջին փուլերում, կտրուկ մեծանում է սուր միզակապության և երիկամային անբավարարության, ինչպես նաև այնպիսի բարդությունների հավանականությունը, ինչպիսիք են միզապարկի դիվերտիկուլները և քարերը, ստորին միզուղիների խրոնիկ բորբոքային հիվանդությունները:
Նշված ախտանիշները կարող են հանդիպել ոչ միայն շագանակագեղձի ադենոմայի դեպքում, այլ նաև հետևյալ դեպքերում.
• Միզային համակարգի բորբոքային հիվանդություններ,
• Արյունամիզություն,
• Միզարձակության նյարդային բնույթի խանգարումներ,
• Միզապարկի քախցկեղ,
• Միզուկի լուսանցքի նեղացում,
• Շագանակագեղձի քախցկեղ և այլն:
Առաջացման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն կարևոր դեր է հատկացվում հորմոնալ ստատուսի փոփոխությանը և ծերացմանը: Շագանակագեղձի ադենոման դիտարկվում է որպես խրոնիկ պրոգրեսիվող հիվանդություն: Պրոգրեսիայի ռիսկի ապացուցված գործոններից են հանդիսանում.
• Տարիքը,
• Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի (ՊՍԱ) 1.5նգ/մլ-ից բարձր մակարդակը,
• Շագանակագեղձի 30սմ3-ից մեծ ծավալը,
• Վերոնշյալ ախտանիշների միջին կամ ծանր աստիճանի արտահայտվածությունը:
Ախտորոշումը հիմնված է գանգատների, անամնեզի, ֆիզիկալ, լաբորատոր և գործիքային քննությունների վրա: Շատ կարևոր է տարբերակիչ ախտորոշումը:

Շագանակագեղձի ադենոման պետք է տարբերակել այնպիսի հիվանդություններից ինչպիսիք են.

• Միզուկի բացվածքի նեղացումը,
• Միզուկի լուսանցքի նեղացումը,
• Միզապարկի քարերը,
• Միզուկի քարերը,
• Միզուկի փականները,
• Շագանակագեղձի քախցկեղը,
• Շագանակագեղձի սուր բորբոքումը,
• Շագանակագեղձի խրոնիկ բորբոքումը,
• Ֆիմոզը (անդամի ծայրային թլիպի նեղացում),
• Շագանակագեղձի սկլերոզը,
• Միզապարկի վզիկի սկլերոզը,
• Միզարձակության նյարդային բնույթի խանգարումները,
• Միզապարկի քախցկեղը,
• Ցիստիտը և այլն:
Բուժման բոլոր եղանակներն ունեն համապատասխան ցուցումներ: Կան բուժման ոչ դեղորայքային (վարքագծային թերապիա), դեղորայքային և վիրահատական մեթոդներ:
Շագանակագեղձի ադենոմայի ախտորոշմամբ, բուժմամբ և հետագա հսկողությամբ զբաղվում է ուրոլոգը:
Նյութի հեղինակ ուրոլոգ/անդրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան։

Ֆիմոզը անդամի ծայրային թլիպի նեղացումն է, որը հանգեցնում է ծայրային թլիպը հետ քաշելու և անդամի գլխիկը մերկացնեկլու դժվարությունների կամ անկարողության:

  1. Առաջնային կամ ֆիզիոլոգիական ֆիմոզը հանդիպում է մինչև 3 տարեկան տղաների մոտ: Դրա պատճառը անդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև առկա կպումներն են, որոնք համապատասխան գործոնների առկայության դեպքում (սմեգմա, անդամի էրեկցիա) սովորաբար ինքնուրույն վերանում են մինչև 3-4 տարեկան հասակը: Այսպիսով առաջնային ֆիմոզը վերանում է 3-4 տարեկան տղաների 90%-ի մոտ և առկա է 17 տարեկան տղաների ոչ ավելի քան 1%-ի մոտ:
  2. Երկրորդային կամ ձեռքբերովի ֆիմոզը տարբեր պատճառներ ունի (տարբեր ծագման բորբոքային ախտահարումներ` բալանիտ, պոստիտ, ինչպես նաև շաքարային դիաբետ և այլն):
  • Ֆիմոզը կարող է հանգեցնել պարաֆիմոզի առաջացման: Վերջինիս դեպքում անդամի ծայրային թլիպը շարժվում է հետ` տեղակայվելով անդամի գլխիկից հետ` հանգեցնելով անդամի արյունամատակարարման սուր խանգարման: Պարաֆիմոզի դեպքում անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր անդամի փտախտից խուսափելու համար: Ֆիմոզը կարող է տարբեր տեսակի միզասեռական բորբոքային հիվնդությունների ինչպես նաև անդամի ուռուցքի պատճառ հանդիսանալ:
  • Հիվանդությունը բուժվում է կոնսերվատիվ կամ վիրահատական եղանակով։
  1. Կոնսերվատիվ եղանակը սովորաբար կիրառվում է ֆիմոզի վաղ փուլերում: Վերջինիս դեպքում հաճախ նշանակվում են տարբեր պարունակությամբ քսուքներ:
  2. Ավելի ուշ փուլերում, ինչպես նաև կոնսերվատիվ բուժման անարդյունավետ լինելու դեպքում կատարվում է վիրահատություն (հեռացվում է ծայրային թլիպը):

Նյութի հեղինակ ուրոլոգ/անդրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան։

Մրսածության հետևանք հանդիսացող հիվանդությունների գերակշռող մասը առաջանում է վիրուսներից։ Քանի որ վերջիններս մեր օրգանիզմ թափանցում են շնչուղիներով, բոլոր այդ հիվանդություններն ընդհանրացված անվանում են ՇՍՎԻ՝ շնչառական սուր վիրուսային ինֆեկցիաներ։

Ամենահայտնին հարբուխն է, որն ունի համաճարակներ և բարդություններ առաջացնելու հատկություն, ինչը երբեմն կարող է ավարտվել մահվամբ։ Հարբուխով ամենից հեշտ վարակվում են երեխաները, և նրանց մոտ ընթացքը լինում է ավելի ծանր։

Շնչառական սուր վիրուսային ինֆեկցիաներին բնորոշ նշաններն են՝

  • ջերմության բարձրացում,
  • հազ, կոկորդի ցավ,
  • քթահոսություն,
  • մկանային ցավ, թուլություն, դող
  • բարդացած դեպքերում՝ մկանային ջարդվածության զգացում։

Եթե Ձեզ մոտ կան վերոհիշյալ նշանները, մեծանում է հավանականությունը բակտերիալ ինֆեկցիա ձեռք բերելու, ինչպիսիք են՝ սինուսիտը, բրոնխիտը և թոքաբորբը։

Եթե Ձեզ թվում է, որ լավանում եք հարբուխից կամ մրսածությունից հետո, սակայն տեղի է ունենում ջերմության բարձրացում կամ ինքնազգացողության վատացում, անպայման դիմեք բժշկի։

Հակաբիոտիկների օգտագործումը սկզբնական շրջանում չի օգնում խուսափել երկրորդային բակտերիալ ինֆեկցիայից, քանի որ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա։

Վիրուսային ինֆեկցիաներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին։

Ախտորոշումը՝ կոնսուլտացիա, զննում, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։

Բուժումը՝ դեղորայքային։

Վիտամինները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք մասնակցում են նյութափոխանակությանը: Վիտամին D-ն մասնակցում է օրգանիզմում կալցիումի յուրացմանը և ոսկրային համակարգի ամրապնդմանը:
Սինթեզվում է օրգանիզմում խոլեստերինի և մաշկային մելանինի մասնակցությամբ՝ մաշկին արևի (ուլտրամանուշակագույն) ճառագայթների անմիջական հպման ժամանակ:
Վերջին տարիներին մի շարք հետազոտություններ են անցկացվել և պարզվել է վիտամին D-ի կարևորությունը քաշի անկման գործում, 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար, չարորակ նորագոյացությունների առաջացման կանխարգելման գործում և այլն: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այս վիտամինի քանակն օրգանիզմում պահել բավարար մակարդակի վրա: Նորմայում վիտամին D-ն պետք է լինի բարձր 30 նգ/մլ:
Հետազոտությունը անցնելու համար պարտադիր է լինել քաղցած, չօգտագործել ալկոհոլ և ծխախոտ:

Վահանաձև գեղձի ֆունկցիայի գնահատման ամենակարևոր լաբորատոր թեստն է:
Թիրեոտրոպ հորմոնը (ԹՀ) սինթեզվում է հիպոֆիզում, ազդում է վահանաձև գեղձի ընկալիչների վրա` խթանելով թիրեոիդ հորմոնների սինթեզը, որոնք իրենց հերթին ապահովում են օրգանիզմի բնականոն նյութափոխանակությունը: ԹՀ-ի մակարդակը կարգավորվում է թիրեոտրոպին-ռելիզինգ հորմոնի միջոցով, որը սինթեզվում է հիպոթալամուսում: ԹՀ-ի մակարդակը հակադարձ համեմատական է թիրոքսինի մակարդակին, այսինքն, եթե օրգանիզմում թիրոքսինի մակարդակը ցածր է (վահանաձև գեղձը քիչ է սինթեզում), ավելանում է ԹՀ-ի քանակը, որի ավելացումը բերում է վահանաձև գեղձի կողմից թիրոքսինի ավելի ուժգին սինթեզին: Եվ երբ թիրոքսինի քանակը բավարար (կամ ավել) է լինում, դա բերում է ԹՀ-ի քիչ արտադրմանը:
Նորմայում մեծահասակների մոտ ԹՀ-ի մակարդակը պետք է լինի 0.27-4.2 µU/ml:
Հորմոնի մակարդակի բարձրացումը խոսում է վահանաձև գեղձի թերֆունկցիայի՝ հիպոթիրեոզի մասին, որի ժամանակ իջնում է թիրոքսինի մակարդակը, հետևաբար՝ դանդաղում է նյութափոխանակությունը և մարդը սկսում է գանգատվել հոգնածությունից, քնկոտությունից, գիրացումից՝ առանց սննդակարգ փոխելու, դիտվում է մաշկի չորություն հիմնականում՝ արմունկի շրջանում):
Հորմոնի մակարդակի ցածրացումը խոսում է վահանաձև գեղձի գերֆունկցիայի՝ հիպերթիրեոզի մասին: Այս դեպքում արագացած նյութափոխանակությունը բերում է քաշի կորստի և գերգրգռվածության:
Հայաստանը գտնվում է հիվանդության էնդեմիկ գոտում՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի համար անհրաժեշտ յոդի քիչ քանակի պատճառով: Թիրեոպաթոլոգիաները հանդիպում են շատ հաճախ: Դրա համար խորհուրդ է տրվում հաճախակի ստուգվել, չսպասել գանգատների առաջացմանը և խնդրի դեպքում ժամանակին սկսել բուժումը՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

insulin, shaqar

Արյան ընդհանուր քննությունը (ԱԸՔ) օրգանիզմի վիճակը գնահատելու, սկրինինգային, առաջին լաբորատոր թեստն է, որը պատկերացում է տալիս արյան ձևավոր տարրերի քանակի, որակի և նրանց միմյանց հետ հարաբերության մասին:
ԱԸՔ ներառում է հեմոգլոբինի, լեյկոցիտների, էրիթրոցիտների, թրոմբոցիտների քանակական հաշվարկ, վերջիններիս բաշխումը ըստ ծավալի և կոնցենտրացիայի, ինչպես նաև էրիթրոցիտների նստեցման արագությունը (ԷՆԱ):
Լայնածավալ (развернутый) ԱԸՔ մեջ ավելանում է նաև լեյկոցիտների տարատեսակների տոկոսային և բացարձակ արժեքների որոշումը:
Օրգանիզմի ոչ բնականոն գործունեության ժամանակ փոխվում է արյան ձևավոր տարրերի կազմը և այդ փոփոխության որոշումը օգնում է բժշկին կողմնորոշվել բուժման մեջ:
ԱԸՔ միջոցով ախտորոշվում են այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝ արյան չարորակ հիվանդությունները, անեմիաները, թրոմբոցիտոպենիան, մոնոնուկլեոզը և այլն: Ցույց է տալիս օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսները, նրանց տարատեսակները: Մեծ նշանակություն ունի ինչպես հիվանդությունների ախտորոշման, այնպես էլ մոնիթորինգի համար:
ԷՆԱ-ն հետազոտություն է, որը խոսում է բորբոքային պրոցեսների առկայության մասին: Պայմանավորված է նրանով, որ բորբոքման ժամանակ սինթեզվում են սուր փուլի սպիտակուցներ, որոնց տեսակարար կշիռը մեծ է. այս սպիտակուցները նստում են էրիթրոցիտների վրա և խթանում դրանց իջեցումը: Այդ իսկ պատճառով բորբոքային պրոցեսների ժամանակ ունենք ԷՆԱ-ի բարձր ցուցանիշներ:
Հետազոտությունը ժամանակակից լաբորատոր կենտրոններում կատարվում է ավտոմատ հեմատոլոգիական անալիզատորների միջոցով, որոնք հաշված րոպեների ընթացքում տալիս են 20-25 պարամետր: