Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ
Archives

 

Նյարդաբանական ծառայությունն իրականացնում է հետևյալ գանգատների ախտորոշում և բուժում.

Նյարդաբանությունն ուսումնասիրում է նյարդային համակարգի կառուցվածքը, գործառույթները, ախտահարումները, այլ օրգան-համակարգերի վրա ազդեցությունը և բուժումը: Նյարդաբանությունը սերտ կապված է բժշկության մի շարք ճյուղերի` անատոմիայի, ֆիզիոլոգիայի, նեյրոգենետիկայի, անոթաբանության, հոգեբուժության հետ:
Ըստ դիմելիության ցուցանիշների՝ նյարդային համակարգի հիվանդությունները համարվում են ամենատարածվածներից մեկը:

Նյարդաբանական ախտահարումները կարող են զարգանալ ցանկացած տարիքում, սակայն առավել խոցելի են տարեցները՝ հաշվի առնելով վնասակար գործոնների ազդեցությունը, տարիքային փոփոխությունները և կյանքի ընթացքում ունեցած տրավմաները:

• գլխացավ
• գլխապտույտ, հավասարակշռության խախտում
• ականջներում աղմուկ
• ցավային համախտանիշ (մեջքի ցավ, դեմքի ցավ, վերջույթներում արտահայտվող ցավ)
• վերջույթներում զգացվող թմրածություն
• քնի խանգարումներ
• տագնապ և ընդհանուր լարվածություն

Սեքսոպաթոլոգիան և կլինիկական սեքսոլոգիան ուսումնասիրում են սեռական ֆունկցիայի խանգարման վարքային, անձնային և էմոցիոնալ ասպեկտները և մշակում են այդ խանգարումների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդները։ Սեքսոպաթոլոգիան որոշում է հիվանդների իր կոնտինգենտը, ձևավորում է չափորոշիչների սեփական համակարգ և առանձնանում՝ իբրև ինքնուրույն կլինիկական գիտակարգ։

Խորհրդատվություն՝ հետևյալ ուղղություններով.

• էրեկցիայի խանգարում
• էյակուլյացիայի խանգարում (վաղաժամ, ուշացած և ռետրոգրագ էյակուլյացիա, անէյակուլյացիա)

Ի՞նչ է սերմնաժայթքումը

Էյակուլյացիան կամ սերմնաժայթքումը սերմի արտանետումն է օրգանիզմից: Էյակուլյացիան էրեկցիայի  նման ռեֆլեկտոր պրոցես է , բայց ավելի բարդ: Հեղինակների դիտումները ցույց տվեցին , որ սերմնաժայթքման ժամանակ սպերմատոզոիդները հայտնաբերվում են առաջին մի քանի պորցիաների մեջ, որից հետո անհետանում են,  նորից ի հայտ գալիս 2-3 օր դադարից հետո: Բայց սա չի նշանակում , որ առաջին սերմնաժայթքումից հետո հաջորդ անգամ եղած սերմնաժայթքման հետևանքով չի կարող լինել հղիություն:  Սերմնաժայթքման պրոցեսը սկսվում է սերմնատար ուղիների կծկումներից, բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլը կոչվում է հավաքման փուլ, տեղի է ունենում մարդու կամքից անկախ: Երկրորդ փուլը կոչվում է դուրսբերման կամ ժայթքման փուլ: Այս փուլն ավելի էներգետիկ է, մասնակցում են մի շարք նյարդեր և մկաններ՝ նպաստելով սերմի շիթով դուրս բերմանը: Որոշ խնդիրների առկայության դեպքում սերմը ոչ թե շիթով է դուրս գալիս , այլ ծորալով(պրոստատիտ):

• հիպոթալամուսի ախտահարման հետևանքով առաջացած  խանգարումներ
• վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով առաջացած սեռական խանգարումներ
• խնդիրներ՝ կապված հոգեբանական գործոնների հետ
• հոգեկան հիվանդությունների հետևանքով առաջացած սեռական խանգարումներ
• նյարդաբանական հիվանդությունների հետևանքով առաջացած սեռական խանգարումներ
• ալկոհոլիզմի և թմրամոլության հետևանքով ձևավորված սեռական խանգարումներ
վագինիզմ
• ողնաշարի ախտահարումների ժամանակ առաջացած սեռական խանգարումներ
• պարաֆիլիաներ և շեղումներ
• տրանսսեքսուալիզմ
• հոգեսեռական զարգացման տեմպի դանդաղում և արագացում
• սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների և պրոստատիտների հետևանքով առաջացած սեռական խանգարումներ:

Ալերգիան առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է 21-֊րդ դարի հիվանդություն։ Այն օրգանիզմի ոչ համարժեք իմունային պատասխանն է ցանկացած սպիտակուցի հանդեպ, որը նորմայում համարվում է անվնաս։ Ալերգենները օրգանիզմ են թափանցում շնչուղիների, մաշկի, ներարկումների և սննդի միջոցով։ Տարածված ալերգեններ են ծաղկափոշին, տան փոշու տիզը, կենդանիները, բորբոսասնկերը, սնունդը, դեղորայքը և արդյունաբերական քիմիկատները։ Ալերգիկ ռեակցիաները լինում են իսկական և կեղծ։ Ալերգիան բուժելու կամ սեզոնային սրացումները կանխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դիմել մասնագետի, պարզել ալերգիայի տեսակը, առաջացման պատճառը կամ ստանալ կանխարգելիչ բուժում՝ բարդություններից խուսափելու համար։

«Ցիտո» բժշկական կենտրոնում ախտորոշվում և բուժվում են հետևյալ ալերգիկ հիվանդությունները.

• բրոնխիալ ասթմա
• սուր և խրոնիկ եղինջացան
• Կվինկեի այտուց
• սեզոնային և շուրջտարյա ալերգիկ ռինիտ
• ատոպիկ և կոնտակտային դերմատիտ
• դեղորայքային և սննդային ալերգիա

 «Ցիտո» բժշկական կենտրոնում գործում է մաշկա-սեռավարակաբանական ծառայություն, որի ղեկավարն է հմուտ և գիտակ մասնագետ Գ.Ա. Շաքարյանը: Ծառայությունն իրականացնում է մաշկաբանական բոլոր խնդիրների արդիական և ժամանակակից ախտորոշում, բուժում և կանխարգելում: Խրոնիկ մաշկախտերը, որոնք ներկայացված են բազմաթիվ նոզոլոգիական միավորներով, հաճախ կարիք ունեն երկարատև ամբուլատոր բուժման, խնամքի և դիսպանսեր հսկողության: Վարակիչ մաշկախտերի և բուժումների ճշգրիտ կազմակերպումը մեր ամենակարևոր և առաջնային խնդիրներից է: Մեզ մոտ կատարվում են մաշկաբանական և սեռավարկաբանական համալիր խորացված հետազոտություններ, անհատական բուժում, ընդհանուր և տեղային ընդունման դեղորայքի ընտրություն: Նորագույն ախտորոշման մեթոդի՝ դերմատոսկոպիայի շնորհիվ, գրեթե բացառվում է մաշկային հիվանդությունների և չարորակ նորագոյացությունների ոչ ճշգրիտ ախտորոշումը:

 Մեր ծառայությունները.
• դերմատոսկոպիա
• մաշկախտերի բուժում
• սուր և խրոնիկ սպեցիֆիկ միզուկաբորբերի ախտորոշում և բուժում
• սուր և խրոնիկ մանրէային միզուկաբորբերի բուժում

 

Կոնսերվատիվ ուրոլոգիա

«Ցիտո Մեդ» բժշկական կենտրոնում կատարվում են հետևյալ հիվանդությունների կոնսերվատիվ բուժումը:

* Վաղաժամ սերմնաժայթքում
* Էրեկտիլ դիսֆունցիա
* Անպտղություն
* Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիոն հիվանդություններ (խլամիդիա,տրիխոմոնազ,ուրեոպլազմա,գոնորեա և այլն )
* Շագանակագեղձի բորբոքում ( պրոստատիտ )
* Միզապարկի բորբոքում ( ցիստիտ )
* Վերին միզուղիների բորբոքում ( պիելոնեֆրիտ )
* Բալանիտ, բալանոպոստիդ
* Ամորձու բորբոքում ( օրխիտ )
* Մակամորձու բորբոքում ( էպիդիդիմիտ )
* Պեյերոնի հիվանդություն
* Հիպերակտիվ միզապարկ
* Անմիզապահություն
* Սրածայր կոնդիլոմաների հեռացում

Բժիշկ Գոռ Շադյան– Սեռական ինֆեկցիաներ

https://www.youtube.com/watch?v=XTZn-_mgQlo&feature=share

 «Ցիտո» բժշկական կենտրոնը կօգնի կանանց ձերբազատվելու մի շարք գինեկոլոգիական խնդիրներից և հիվանդություններից:
Մեզ մոտ իրականացվում են խորհրդատվություն, մասնագիտական զննում և բուժում:

 Կոնսերվատիվ գինեկոլոգիական ծառայությունները ներառում են.

• կանանց սեռավարակների, բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում
• հորմոնալ հետազոտություն և հորմոնալ հակաբեղմնավորիչների նշանակում
• արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշում և բուժում
• կլիմակտերիկ համախտանիշի բուժում կնոջ կյանքի տարբեր շրջաններում
• դաշտանային փուլի խանգարման ախտորոշում և բուժում
• նեյրոէնդոկրին հիվանդությունների ախտորոշում և բուժումարգանդի միոմայի
• կոնսերվատիվ բուժում
• ներարգանդային պարույրի տեղադրում և հեռացում
• արգանդի պարանոցի էրոզիայի դեղորայքային բուժում
• կոնդիլոմաների հեռացում
• արտաքին սեռական օրգանների սրածայր կոնդիլոմաների բուժում
• հղիության/ընտանիքի պլանավորում

«Ցիտո» բժշկական կենտրոնն իր հաճախորդներին ընձեռում է սիրտ անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված բացառիկ հնարավորություն: Որակյալ սարքավորումների և ժամանակակից լաբորատորիայի առկայությունը թույլ է տալիս կենտրոնի բարձրակարգ մասնագետներին կատարել սրտաբանական հետազոտությունների անհրաժեշտ ծավալը և ապահովել պացիենտների մոտ սիրտ-անոթային հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում, վաղ հայտնաբերում, կանխարգելում և անհատական բուժման սխեմայի մշակում:

Մեզ մոտ իրականացվող սրտաբանական հետազոտություններն ու ծառայություններն են.

• սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշում և վարում
• հետինֆարկտային և հետինսուլտային դեղորայքային բուժում և վերահսկում
• զարկերակային հիպերտենզիայի վարում
• սրտային անբավարարության վարում
• սրտի որոշ խանգարումների վարում
• լիպիդային փոխանակության խանգարումների բուժում և այլն:

«Ցիտո» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայությունը զբաղվում է էնդոկրին խանգարումների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ: Այն, ինչով զբաղվում է էնդոկրինոլոգը, անմիջականորեն վերաբերվում է հորմոններին և դրանց հետ կապված խանգարումներին: Այստեղ պետք է նշել օրգանիզմի էնդոկրին ֆունկցիայի ուսումնասիրությունը, դրա ախտորոշումը և բուժումը, այն հիվանդությունների բուժումը, որոնց հետևանքով առաջացել են էնդոկրին խանգարումներ: Սա նշանակում է, որ էնդոկրինոլոգը բուժում է ոչ միայն հիվանդությունները, այլև դրանց հետևանքները (հորմոնալ հավասարակշռության շտկում, նյութափոխանակության վերականգնում, սեռական դիսֆունկցիայի բարելավում և այլն):

 Ի՞նչ հիվանդություններ է բուժում էնդոկրինոլոգը

Շաքարային դիաբետ (ինսուլինի անբավարարության կամ բացակայության հետևանքով պայմանավորված հիվանդությունների խումբ)
• Կալցիումի մետաբոլիզմի խանգարում (արյան մեջ կալցիումի մակարդակի իջեցում կամ բարձրացում)
• Էնդեմիկ խպիպ (յոդի պակասի հետևանքով վահանաձև գեղձի մեծացում)
• Աուտոիմուն թիրեոիդիտ (վահանաձև գեղձի բորբոքում աուտոիմուն բնույթի)
• Ոչ շաքարային դիաբետ (հիպոթալամուսի կամ հիպոֆիզի ֆունկցիայի խանգարում
• Ակրոմեգալիա (աճի հորմոնի հավելյալ քանակ)
• Իցենգո-Կուշինգի համախտանիշ (նեյրոէնդոկրին հիվանդություններ, որոնք բերում են մակերիկամների կեղևի ֆունկցիայի խանգարմանը,որոնք առաջացել են տարբեր էնդոկրին հիվանդություններից` օստեոպորոզ, ճարպակալում, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանային թուլություն, նյարդա-հոգեկան խանգարումներ)

Տարիքային փոփոխությունների հսկողության համար անհրաժեշտ է տարվա մեջ մեկ անգամ այցելել էնդոկրինոլոգի:

Հիվանդներն օգնության համար առաջինը դիմում են թերապևտին։ Թերապևտ-ը կատարում է կոորդինատորի ֆունկցիա, անցկացնում առաջնային ընդունելություն, նշանակում բուժական կուրս, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սպեցիֆիկ բուժման համար ուղեգրում է նեղ մասնագետի մոտ։

 
Առանձնացնենք այն հիվանդությունները, որոնց դեպքում դիմում են թերապևտ-ի օգնությանը.

• բրոնխ-թոքային հիվանդություններ ( սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա)
սիրտ-անոթային հիվանդություններ
• աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, աղիներ), ինչպես նաև լյարդի և լեղապարկի հիվանդություններ
• արյան հիվանդություններ ( հեմոռագիկ դիաթեզ, լեյկոզ, անեմիաներ և այլն)
• հենաշարժիչ համակարգի հիվանդություններ (ռևմատիզմ, արթրիտ)
• խանգարումներ՝ կապված շարակցական հյուսվածքի հետ
• խրոնիկական հոգնածության սինդրոմ, ինչպես նաև նևրոգեն վիճակներ, սթրես
• ալերգիաներ (սննդային, դեղորայքային, տոքսիկ և այլն)
• երիկամների հիվանդություններ
• հիվանդություններ՝ կապված նյութափոխանակության խանգարումների հետ

Կենտրոնում առաջարկվում է նաև ամբուլատոր ինֆուզիոն թերապիա։