Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Ալերգոլոգիական

Ալերգիան առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է 21-֊րդ դարի հիվանդություն։ Այն օրգանիզմի ոչ համարժեք իմունային պատասխանն է ցանկացած սպիտակուցի հանդեպ, որը նորմայում համարվում է անվնաս։ Ալերգենները օրգանիզմ են թափանցում շնչուղիների, մաշկի, ներարկումների և սննդի միջոցով։ Տարածված ալերգեններ են ծաղկափոշին, տան փոշու տիզը, կենդանիները, բորբոսասնկերը, սնունդը, դեղորայքը և արդյունաբերական քիմիկատները։ Ալերգիկ ռեակցիաները լինում են իսկական և կեղծ։ Ալերգիան բուժելու կամ սեզոնային սրացումները կանխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դիմել մասնագետի, պարզել ալերգիայի տեսակը, առաջացման պատճառը կամ ստանալ կանխարգելիչ բուժում՝ բարդություններից խուսափելու համար։

«Ցիտո» բժշկական կենտրոնում ախտորոշվում և բուժվում են հետևյալ ալերգիկ հիվանդությունները.

• բրոնխիալ ասթմա
• սուր և խրոնիկ եղինջացան
• Կվինկեի այտուց
• սեզոնային և շուրջտարյա ալերգիկ ռինիտ
• ատոպիկ և կոնտակտային դերմատիտ
• դեղորայքային և սննդային ալերգիա