Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Էնդոկրինոլոգիական

«Ցիտո» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայությունը զբաղվում է էնդոկրին խանգարումների ախտորոշմամբ, կանխարգելմամբ և բուժմամբ: Այն, ինչով զբաղվում է էնդոկրինոլոգը, անմիջականորեն վերաբերվում է հորմոններին և դրանց հետ կապված խանգարումներին: Այստեղ պետք է նշել օրգանիզմի էնդոկրին ֆունկցիայի ուսումնասիրությունը, դրա ախտորոշումը և բուժումը, այն հիվանդությունների բուժումը, որոնց հետևանքով առաջացել են էնդոկրին խանգարումներ: Սա նշանակում է, որ էնդոկրինոլոգը բուժում է ոչ միայն հիվանդությունները, այլև դրանց հետևանքները (հորմոնալ հավասարակշռության շտկում, նյութափոխանակության վերականգնում, սեռական դիսֆունկցիայի բարելավում և այլն):

 Ի՞նչ հիվանդություններ է բուժում էնդոկրինոլոգը

Շաքարային դիաբետ (ինսուլինի անբավարարության կամ բացակայության հետևանքով պայմանավորված հիվանդությունների խումբ)
• Կալցիումի մետաբոլիզմի խանգարում (արյան մեջ կալցիումի մակարդակի իջեցում կամ բարձրացում)
• Էնդեմիկ խպիպ (յոդի պակասի հետևանքով վահանաձև գեղձի մեծացում)
• Աուտոիմուն թիրեոիդիտ (վահանաձև գեղձի բորբոքում աուտոիմուն բնույթի)
• Ոչ շաքարային դիաբետ (հիպոթալամուսի կամ հիպոֆիզի ֆունկցիայի խանգարում
• Ակրոմեգալիա (աճի հորմոնի հավելյալ քանակ)
• Իցենգո-Կուշինգի համախտանիշ (նեյրոէնդոկրին հիվանդություններ, որոնք բերում են մակերիկամների կեղևի ֆունկցիայի խանգարմանը,որոնք առաջացել են տարբեր էնդոկրին հիվանդություններից` օստեոպորոզ, ճարպակալում, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանային թուլություն, նյարդա-հոգեկան խանգարումներ)

Տարիքային փոփոխությունների հսկողության համար անհրաժեշտ է տարվա մեջ մեկ անգամ այցելել էնդոկրինոլոգի: