Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Սեքսոպաթոլոգիական

Սեքսոպաթոլոգիան և կլինիկական սեքսոլոգիան ուսումնասիրում են սեռական ֆունկցիայի խանգարման վարքային, անձնային և էմոցիոնալ ասպեկտները և մշակում են այդ խանգարումների ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդները։ Սեքսոպաթոլոգիան որոշում է հիվանդների իր կոնտինգենտը, ձևավորում է չափորոշիչների սեփական համակարգ և առանձնանում՝ իբրև ինքնուրույն կլինիկական գիտակարգ։

Խորհրդատվություն՝ հետևյալ ուղղություններով.

• էրեկցիայի խանգարում
• էյակուլյացիայի խանգարում (վաղաժամ, ուշացած և ռետրոգրագ էյակուլյացիա, անէյակուլյացիա)
• հիպոթալամուսի ախտահարման հետևանքով առաջացած սեռական խանգարումներ
• վահանաձև գեղձի հիվանդությունների հետևանքով առաջացած սեռական խանգարումներ
• սեռական խնդիրներ՝ կապված հոգեբանական գործոնների հետ
• հոգեկան հիվանդությունների հետևանքով առաջացած սեռական խանգարումներ
• նյարդաբանական հիվանդությունների հետևանքով առաջացած սեռական խանգարումներ
• ալկոհոլիզմի և թմրամոլության հետևանքով ձևավորված սեռական խանգարումներ
• վագինիզմ
• ողնաշարի ախտահարումների ժամանակ առաջացած սեռական խանգարումներ
• սեռական պարաֆիլիաներ և շեղումներ
• տրանսսեքսուալիզմ
• հոգեսեռական զարգացման տեմպի դանդաղում և արագացում
• սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների և պրոստատիտների հետևանքով առաջացած սեռական խանգարումներ: