Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Թերապևտիկ

Հիվանդներն օգնության համար առաջինը դիմում են թերապևտին։ Թերապևտը կատարում է կոորդինատորի ֆունկցիա, անցկացնում առաջնային ընդունելություն, նշանակում բուժական կուրս, իսկ անհրաժեշտության դեպքում՝ սպեցիֆիկ բուժման համար ուղեգրում է նեղ մասնագետի մոտ։

 
Առանձնացնենք այն հիվանդությունները, որոնց դեպքում դիմում են թերապևտի օգնությանը.

• բրոնխ-թոքային հիվանդություններ ( սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիա)
• սիրտ-անոթային հիվանդություններ
• աղեստամոքսային տրակտի հիվանդություններ (ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, աղիներ), ինչպես նաև լյարդի և լեղապարկի հիվանդություններ
• արյան հիվանդություններ ( հեմոռագիկ դիաթեզ, լեյկոզ, անեմիաներ և այլն)
• հենաշարժիչ համակարգի հիվանդություններ (ռևմատիզմ, արթրիտ)
• խանգարումներ՝ կապված շարակցական հյուսվածքի հետ
• խրոնիկական հոգնածության սինդրոմ, ինչպես նաև նևրոգեն վիճակներ, սթրես
• ալերգիաներ (սննդային, դեղորայքային, տոքսիկ և այլն)
• երիկամների հիվանդություններ
• հիվանդություններ՝ կապված նյութափոխանակության խանգարումների հետ

Կենտրոնում առաջարկվում է նաև ամբուլատոր ինֆուզիոն թերապիա։