Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Աղաջանյան Քրիստինա Վլադիմիրի

Բժիշկ-լաբորանտ

Մասնագիտական գործունեություն
«Ցիտո» բժշկական կենտրոնում աշխատում է 2013թ.-ից: 2015թ.-2017թ․աշխատել է «Սանուս Վիտա» բժշկական կենտրոնում որպես լաբորատորիայի վարիչ: 2013-2015թ. ընթացքում եղել է «Մեդէքսպերս» բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչ: 2009-2011թ. աշխատել է «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատորիայում:
2003-2009թթ. եղել է Առողջապահության ազգային ինստիտուտի՝Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի բժշկակենսաբանական բաժնի էնդոկրին, ինֆեկցիոն և ուռուցքաբանական հիվանդությունների իմունային ախտորոշման բաժանմունքի գիտաշխատող, 1996-2003թթ.՝ եղել է ՌԴ հանքափորների առողջության պաշտպանության գիտակլինիկական կենտրոնի կլինիկական-ախտորոշիչ լաբորատորիայի գիտաշխատող: 1994-1996թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի երկրաքիմիական հետազոտությունների բաժնում որպես քիմիկոս-վերլուծաբան:

Կրթություն
1992թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով քիմիկոսի որակավորում «էլեկտրաքիմիա» մասնագիտացմամբ:
1998թ. ավարտել է Նովոկուզնեցկի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտը՝ ստանալով՝ բժիշկ-լաբորանտի որակավորում «կլինիկական լաբորատոր ախտորոշում» մասնագիտացմամբ:
2003թ. անցել է Նովոկուզնեցկի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտում որակավորման բարձրացման «Կլինիկական ախտորոշման ակտուալ խնդիրները» դասընթացը:
2007թ. անցել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում որակավորման բարձրացման «Արյան մակարդման հիվանդությունների կլինիկական լաբորատոր ախտորոշում» դասընթացը:
2012թ. է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում որակավորման բարձրացման «Ընդհանուր կլինիկական լաբորատոր ախտորոշում» դասընթացը: