Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Շաքարյան Գիսանե Վահանի

Դերմատոկոսմետոլոգ

Մասնագիտական գործունեություն
«Ցիտո» բժշկական կենտրոնում աշխատում է 2016թ.-ից: 2015թ.-ից աշխատում է նաև ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում: 2013-2016թթ. աշխատել է «Հելիոս» բժշկական կենտրոնում, իսկ 2011-2012թթ. «Դա Վինչի» հետվիրահատական և էսթետիկ բժշկության կենտրոնում՝ որպես մաշկաբան: 2011թ.-ին աշխատել է նաև «Օպտիմա ֆորմա» ընկերությունում: 2002-2004թթ. աշխատել է Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջության ազգային ինստիտուտում որպես թերապևտ-մաշկաբան:

Կրթություն
2002թ.-ին ավարտել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետը՝ ստանալով թերապևտի որակավորում: 2002-2004թթ. ուսանել է Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջության ազգային ինստիտուտում և ստացել թերապևտ-մաշկաբանի որակավորում: 2010թ. ավարտել է Ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան առողջության ազգային ինստիտուտի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի ամբողջական դասընթացը և ստացել թերապևտ-կոսմետոլոգի որակավորում: 2016թ.-ին նույն ինստիտուտում՝ բժշկական շարունակական կրթության ծրագրի շրջանակում ավարտել է «Կոսմետոլոգիա» դասընթացը:

Պարբերաբար մասնակցում է վերապատրաստման և մասնագիտական այլ ծրագրերի և միջոցառումների.

2017թ.՝ Lift PRO միջազգային սեմինար՝ «Պլացենտային էքստրակտներ, PDO թելեր, մաշկի ֆիլերներ», Երևան, Հայաստան, վկայական
2017թ.՝ «LUMENIS Enhancing Life. Advancing Technology», «LightSheer DUET համակարգով մազերի լազերային հեռացում», Երևան, Հայաստան, վկայական
2017թ.՝ Միջազգային VII կրթական ծրագիր-թրեյնինգ՝ կոսմետոլոգների համար, Սանկտ Պետերբուրգ, վկայական
2017թ.՝ Թրեյնինգ՝ մեզոթերապիայի մասնագետների համար, «MARTINEX» ընկերությունների խումբ, հաջողությամբ մասնակցության վկայական
2016թ.՝ Թրեյնինգ-վարպետության դաս՝ բիոռեվիտալիզացիայի, ֆիլինգի, ծավալի ձևավորման և ուրվագծային պլաստիկայի թեմայով, «YVOIRE», Երևան, Հայաստան
2011թ.՝ «FORMA» համակարգի կիրառությունը՝ ներառյալ բոլոր ապլիկատորները», «ELOS MED» ընկերություն, Երևան, Հայաստան, վկայական
2011թ.՝ «Restylane-ի, Restylane Perlane-ի, Restylane Touch-ի, Restylane Vital-ի, Restylane Lipp-ի, Restylane Vital Light-ի օգտագործման մասնագիտացված թրեյնինգ, «Q-Med Esthetico NASHATM Non-Animal Stabilized Hyaluronic Acid», «Vallex M» կլինիկա, Մոսկվա, Ռուսաստան, հաջողությամբ մասնակցության վկայական
2011թ.՝ «Էսթետիկ բժշկության մեջ Dysport-ի (Ա տիպի բոթուլինտոքսին) կիրառման տեսություն և պրակտիկա», «IPSEN Innovation», «Vallex M» կլինիկա, Մոսկվա, Ռուսաստան, վկայական՝ կլինիկական պրակտիկայում տվյալ նյութի կիրառման իրավունքով
2010թ.՝ IUSTI եվրոպական 25-րդ գիտաժողով,Թբիլիսի, Վրաստան, վկայական
2010թ.՝ «ՄԵԴԷՍԹ» էսթետիկ բժշկության և ժամանակակից կոսմետոլոգիայի կլինիկա, «MEDER» վկայական
2010թ.՝ «VISCODERM 0.8 1.6 2.0»-ի կիրառման վերաբերյալ մասնագիտական թրեյնինգ, «LITTE» նորարարական բժշկության կենտրոն, Երևան, Հայաստան, հաջողությամբ մասնակցության վկայական
2010թ.՝ Մեզոթերապիայի վերաբերյալ մասնագիտական թրեյնինգ, «LITTE» նորարարական բժշկության կենտրոն, Երևան, Հայաստան, INNO-TDS վկայական
2010թ.՝ Երիտասարդացման հիմունքների կրթական ծրագիր. տեսություն և պրակտիկա, «LITTE» նորարարական բժշկության կենտրոն, Երևան, Հայաստան, «Nimue Skin Technology» գերազանցությամբ ավարտելու վկայական