Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Պետրոսյան Անահիտ Իսահակի

Լաբորատոր ծառայության ղեկավար

Անահիտ Պետրոսյան

Մասնագիտական գործունեություն
Բժիշկ-լաբորանտ, «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար

2011թ․-ից «Ցիտո-լաբ» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավարն է: Նույն թվականին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշման կենտրոնի բժիշկ-լաբորանտ, իսկ 2010-2011թթ.՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկո-լաբորատոր ախտորոշման ամբիոնի ավագ լաբորանտ: 2010-2011թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշման կենտրոնի բիոքիմիկոս:
2007-2010թթ. եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կենսաքիմիական լաբորատորիայի լաբորանտ:

Կրթություն
2010թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկո-լաբորատոր ախտորոշման օրդինատուրան՝ ստանալով օրդինատորի աստիճան: 2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բժշկական կենսաքիմիայի մագիստրատուրան՝ ստանալով կենսաքիմիայի մագիստրոսի աստիճան: 2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ ստանալով կենսաբանի բակալավրի աստիճան:

Պարբերաբար մասնակցում է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի.
2009թ. ԴԱԱԴ ուռուցքաբանության ամառային դպրոց, Բորստել, Գերմանիա
2010թ. ԴԱԱԴ «Ինֆեկցիաներ» ամառային դպրոց, Բորստել, Գերմանիա

Հետազոտություններ և հետազոտական ծրագրեր
2004-2007թթ.՝ «Բակտերիալ ծագման մելանինի ազդեցությունը բույսերի աճի և կենսաքիմիական պարամետրերի փոփոխությունների վրա»
2008-2011թթ.՝ «ՖԿՈՒ նեոնատալ սկրինինգ»
2012-2014թթ.՝ «Երևանում պրենատալ սկրինինգ. կենսաքիմիական մարկերների որոշում՝ ռիսկի խմբի հղի կանանց համար»

Հրապարակումներ

Դավթյան Ա.Ռ., Հարությունյան Ս.Ա., Պողոսյան Կ.Պ. Դանիելյան Լ.Մ., Հաղատյան Գ.Հ., Պետրոսյան Ա.Ի. «Խորխի և թքի մեջ պարունակվող քլորիդի համեմատությունը կիստային ֆիբրոզի ախտորոշման ժամանակ», Աշխատանքների ժողովածու VII, Ազգային գիտական բժշկական կոնգրես «Տղամարդկանց առողջություն»՝ նվիրված Ավդալբեկյանի անվան ԱԱԻ 50-ամյակին, ՀՀ ԱՆ, 2008թ., Երևան

Հարությունյան Ա.Գ., Դավթյան Ա.Ռ., Պողոսյան Կ.Պ., Դանիելյան Լ.Մ. Հաղաթյան Գ.Հ., Պետրոսյան Ա.Ի. «Նորածինների ՖԿՈւ-ների վերլուծության արդյունքների գնահատում», Աշխատանքների հավաքածու VII, Ազգային գիտական բժշկական կոնգրես «Տղամարդկանց առողջություն»՝ նվիրված Ավդալբեկյանի անվան ԱԱԻ 50-ամյակին, ՀՀ ԱՆ, 2008թ., Երևան

Դավթյան Ա.Ռ., Բալյան Ա.Յ., Դանիելյան Լ.Մ. Պետրոսյան Ա.Ի., Հաղաթյան Գ.Հ., Մկրտչյան Շ.Մ., Ավետիսյան Լ.Ռ. «Կաղապարի բովանդակությունը», «Ծխող դեռահասների մոտ նյութափոխանակության խանգարումներ» կոնֆերանսի նյութեր, Հայկական պեդիատրիկ կոնֆերանս, 2008թ., Երևան

Պետրոսյան Ա., Դավթյան Ա., Մորյան Գ., Կոստանդյան Ն. «Ցինկի պարունակությունը ֆենիլկոտունուրիայով հիվանդների և նրանց ծնողների մոտ» Հայկական նոր բժշկական ամսագիր, հատոր 4, մարտ 2010թ, Երևան

Պետրոսյան Ա.Ի., Դավթյան Ա.Ռ., Աբնուսսի Ս.Ս. «Ամոնիակի մակարդակի որոշման կարևորությունը ֆենիլկետունուրայով հիվանդ երեխաների մոտ» Հայկական նոր բժշկական ամսագիր, հատոր 4, մարտ 2010թ., Երևան

Պետրոսյան Ա.Ի., Դավթյան Ա.Ռ., Բալյան Ա.Յ., Պողոսյանը Կ.Պ., Դանիելյան Լ.Մ. «Ֆենիլկետունուրիայի նեոնատալ խնամքի սխալները ՀՀ-ում» Հայաստանի 3-րդ միջազգային բժշկական համագումար, « Առողջություն հետ միասին», հուլիսի 7-9, 2010 թ․,Երևան