Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Գեվորգյան Նունե Սուրենի

Բժիշկ-ռադիոլոգ

Մասնագիտական գործունեություն
«Ցիտո» բժշկական կենտրոնում աշխատում է 2012թ.-ից՝ որպես անոթային դուպլեքս սկանավորման բժիշկ-ռադիոլոգ: Նույն թվականից աշխատում է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում: 2010-2012թթ. աշխատել է «Ռաֆայել» բժշկական կենտրոնում, 2008-2010թթ.՝ «Սբ. Ներսես Մեծ» գիտա-բժշկական կենտրոնում: 2007-2008թթ. աշխատել է Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնում, 2007թ.-ին՝ նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: 2002-2006թթ. աշխատել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում:

Կրթություն
1999թ.-ին ավարտել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999-2001թթ. ուսանել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի ճառագայթային ախտորոշման, ճառագայթային թերապիայի, ուռուցքաբանության ամբիոնում, օրդինատուրան անցել է ճառագայթային ախտորոշում մասնագիտացմամբ: 2006-2007թթ. «Էրեբունի» բժշկական կենտրոնում Առողջապահության ազգային ինստիտուտի շրջանակում անցել է դուպլեքս հետազոտության հիմունքների թեմայով կատարելագործման ծրագիր:

Գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է.
«Ստորին վերջույթների վարիկոզ երակների էնդովենոզ լազերային կոագուլյացիայի էֆեկտիվության գնահատումը՝ դուպլեքս սկանավորման միջոցով», Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցացիայի առաջին կոնգրես, հոդվածների ժողովածու, հոկտեմբեր 2007թ., Երևան

Մեր հաճախորդների կարծիքները

Մենք վստահելի ենք