Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Հարությունյան Իզոլդա Հմայակի

Թերապևտ

Մասնագիտական գործունեություն
2016թ.-ից աշխատում է «Ցիտո» բժշկական կենտրոնում: 1996-2003թթ. եղել է Երևանի N22 պոլիկլինիկայի գլխավոր բժիշկի՝ բուժական գծով տեղակալ, պոլիկլինիկայի փոխտնօրեն: 1989-1995թթ. նույն պոլիկլինիկայում աշխատել է որպես տեղամասային թերապևտ: 1985-1989թթ. աշխատել է Երևանի N14 պոլիկլինիկայում որպես ուռուցքաբան:

Կրթություն
1984թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի (ներկայում՝ Հերացու անվան բժշկական համալսարան) բուժական ֆակուլտետը՝ ստանալով թերապևտի որակավորում: 1985-1986թթ. Երևանի N8 բուժմիավորումում անցել է ինտերնատուրա:

Պարբերաբար մասնակցում է վերապատրաստման և մասնագիտական ծրագրերի ու միջոցառումների.
2018թ.` «Խրոնիկ էնցեֆալոպաթիաների հիմնական տեսակները նյարդաբանական պրակտիկայում» գիտաբժշկական սեմինար, վկայական
2017թ.՝ «Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության կազմակերպումը», Երևանի պետական բժշկական համալսարան, վկայական
2016թ.՝ «Ընտանեկան բժշկի դպրոց», վկայական
2016թ.՝ «Զարկերակային գերճնշման էվոլյուցիան և կոմբինացված սարտանների տեղը հակագերճնշումային բուժման մեջ», վկայական
2016թ.՝ «Նուտրիցիոլոգիայի արդի հարցերը», վկայական
2016թ.՝ Թերապևտների եվրասիական ասոցիացիա, վկայական
2015թ.՝ Ընտանեկան բժշկության 3-րդ միջազգային գիտաժողով, վկայական
2013թ.՝ Ընտանեկան բժշկությանը նվիրված միջազգային գիտաժողով, վկայական
2009թ.՝ «Ընտանեկան բժշկի կլինիկական հմտությունների բարելավումը», Երևանի պետական բժշկական համալսարան, վկայական
2007թ.՝« Ընտանեկան բժշկություն», Երևանի պետական բժշկական համալսարան, որակավորման դիպլոմ
2001թ. «Բժշկական հաստատություններում դեղորայքային կառավարում», ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ, վկայական
1999թ. «Արտակարգ իրավիճակներում՝ խաղաղ և պատերազմական պայմաններում՝ բուժական հիմնարկների պլանավորում, զարգացում և կազմակերպում», ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ
1998թ.՝ «Սոցիալ-հիգիենայի ակտուալ հարցերի, առողջապահության կազմակերպման և կառավարում» ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ, դիպլոմ
1997թ.՝ սրտաբանի լիցենզիա՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից
1995թ.՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտ՝ սրտաբանի որակավորման դիպլոմ
1985թ. Լենինգրադի բժիշկների կատարելագործման ինստիտուտի երևանյան արտագնա ցիկլ, 2-րդ աստիճանի ուռուցքաբանի որակավորման դիպլոմ

Զինապարտ է, ունի բժշկական ծառայության լեյտենանտի կոչում: