Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Կենսաքիմիական լաբորատորիա

Կենսաքիմիական հետազոտությունը կատարվում է «Roche» ընկերության «Cobas e 311» բիոքիմիական անալիզատորով, որը ունի 100 փորձանմուշ միաժամանակ հետազոտելու հնարավորություն:

 Անալիզատորը կատարում է հետևյալ հետազոտությունները՝

• սուբստրատներ ( միզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց և այլն)
• ֆերմենտներ (ԱսՏ, ԱլՏ, ալֆա ամիլազա, լիպազա, ԳԳՏ և այլն)
• լիպիդային փոխանակություն ( խոլեսթերին, եռգլիցերիդներ, բարձր և ցածր խտության լիպոպրոտեիդներ)
• էլեկտրոլիտներ ( K, Na)
• կարդիոմարկերներ (սրոպոնին I որակական որոշում, ԿԿ-ՄԲ)
• շաքարային դիաբետ (գլյուկոզա, գլիկոլիզացված հեմոգլոբին, միկրոալբումինը մեզում)
• ռևմատոլոգիական ցուցանիշների քանակական որոշում (C ռեակտիվ սպիտակուց, ռևմատոիդ գործոն, ԱՍԼ-Օ)
• իմունային ստատուս ( ԻԳ Մ, ԻԳ Գ, ԻԳ Ա )
• հոմոցիստեին, անտիթրոմբին 3 և Դ-Դիմեր :

Արյան մակարդելիության մյուս պարամետրերի ուսումնասիրությունները կատարվում են Ֆրանսիական «Stago. ընկերության «Start 4» անալիզատորով:

 Սարքի միջոցով որոշվող պարամետրերն են՝

• պրոթրոմբին` պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային ինդեքս, միջազգային նորմալիզացված հարաբերություն
• ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ
• ֆիբրինոգեն
• Գործոններ II-XII:

Զանգահարել
Հերթագրվել
Տնային կանչ