Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Բոտուլինոթերապիա

Ա տիպի բոտուլինոտոքսինը լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում: Էսթետիկ բժշկության մեջ այն կիրառվում է հիմնականում դիմախաղային կնճիռները հարթելու  նպատակով: Բոտուլինատոքսինի ներարկումները շտկում են հետևյալ խնդիրները՝

  • Ճակատի հորիզոնական կնճիռներ
  • Միջհոնքային կնճիռներ
  • «Սագաթաթ» աչքերի շուրջ գոյացող կնճիռներ
  • Լնդային ժպիտ
  • Պարանոցի կնճիռներ
  • Թևատակերի, ափերի  և ոտնաթաթերի գերարտադրության դեպքում
  • Սեբորեայի շտկում

Բոտոքսի ազդեցությունը սկսում է ի հայտ գալ ներարկումից 4 օր հետո և առավելագույն արդյունքի է հասնում  14 օրվա ընթացքում: Այն պահպանվում է 4-6 ամիս: Ներարկումը կատարվում է մասնագետի կողմից համապատասխան կետերում: Նախքան ներարկումը հաշվի է առնվում այցելուի անատոմիական առաձնահատկությունները, ցուցումները և հակացուցումները:

Կնճիռների ի հայտ գալը կանխարգելու համար ներարկումների կրկնության անհրաժեշտություն է առաջանում 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված ներարկումային հատվածից և օրգանիզմի առաձնահատկություններից:

Զանգահարել
Հերթագրվել