Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Դուպլեքս հետազոտություն

Դուպլեքս  հետազոտությունը անոթների գերձայնային հետազոտությունն է, որի ժամանակ ուսումնասիրվում են մագիստրալ և ծայրամասային անոթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները, անոթների պատերի վիճակը, լուսանցքը, գնահատվում է արյան հոսքի ցուցանիշները ներկա ժամանակում:

Ցիտո բժշկական կենտրոնում կատարվում են հետևյալ հետազոտությունները ՝

  1. Վերին վերջույթների մագիստրալ անոթների դուպլեքս
  2. Ստորին վերջույթների մագիստրալ անոթների դուպլեքս
  3. Պարանոցի անոթների դուպլեքս

Վերին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտության ցուցումները ՝

  1. Վերին վերջույթների այտուցվածություն
  2. Վերին վերջույթների վրա կարմրած, ցավոտ օջախներ
  3. Վերջույթը շարժելիս՝ ցավեր։

 

Ստորին  վերջույթների  անոթների  դուպլեքս հետազոտության ցուցումները ՝  

  1. Ստորին վերջույթների այտուցվածություն (թրոմբերի առկայությունը ժխտելու, և դրանց վտանգավորության աստիճանը գնահատելու նպատակով)
  2. Ստորին վերջույթների վրա կարմրած, ցավոտ օջախներ,  լայնացած լարանման երակներ, որոնք գնալով չափերով մեծանում են
  3. Քայլելիս սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր
  4. Շաքարային դիաբետ
  5. Անոթային վիրահատություններից առաջ կամ անոթների վրա կատարած միջամտություններից /զոնդավորումից հետո
  6. Արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ։

Գլխուղեղի  անոթների դուպլեքս հետազոտության ցուցումները ՝  

  1. Գլխացավ, գլխապտույտ (գիտակցության կորուստ)
  2. Վերջույթների միակողմանի թմրածություն և խոսքի խանգարումներ
  3. Արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ
  4. Պարանոցի շրջանում անոթազարկի զգացողություն
  5. Պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր
  6. Անոթային վիրահատությունից կամ անոթների վրա կատարած միջամտություններից հետո։

 

Զանգահարել
Հերթագրվել