Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Էխոսրտագրություն

Էխոսրտագրություն(ЭХО)-ը պարտադիր ցուցված է նրանց, ովքեր կրծքավանդակում ունեն ցավեր, հևոցի զգացողություն, սրտխփոցներ, զարկերակային ճնշման բարձրացումներ, գլխացավեր, գիտակցության կորուստ, սրտի արատ և այլն:Էխոսրտագրությունը հնարավորություն է տալիս գնահատելու սրտի կառուցվածքային առանձնահատկությունները՝ սրտի խոռոչների չափերը, սրտամկանի կծկողականությունը, փականային ապարատը, հայտնաբերել սրտի բնածին և ձեռքբերովի արատները, սրտամկանի սնուցման խանգարումները: Էխոսրտագրությունը կարելի է կատարել բազմաթիվ անգամ. այն բացարձակ անվտանգ հետազոտություն է ցանկացած տարիքում անցնելու համար և ցուցված է նաև հղիության ժամանակ:

Զանգահարել
Հերթագրվել