Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Ընդհանուր կլինիկական լաբորատորիա

Ընդհանուր կլինիկական լաբորատորիան հագեցած է «Sysmex 1000i», «Urysis 1000i» սարքավորումներով և կատարում է հետևյալ հետազոտությունները.

• արյան ընդհանուր քննություն
• CBC
• CBC+DIF
• կոպրոօվոսկոպիա
• մեզի ընդհանուր քննություն

Արյան կլինիկական հետազոտությունը կատարվում է «Sysmex1000i» անալիզատորով, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում ոչ միայն ունենալ արյան ընդհանուր քննության հայտնի պարամետրները (հեմոգլոբին, լեյկոցիտներ, էրիտրոցիտներ), այլև տեղեկություն է տալիս վերջինների քանակի, ծավալի ու հեմոգլոբինի կոնցենտրացիայի մասին, որոնք կազմում են անեմիաների ժամանակակից դիֆդիագնոստիկայի անբաժանելի մասը: Դրանք են՝ MCV, MCH, MCHC: Լեյկոցիտների տարատեսակները արտահայտվում են ինչպես բացարձակ, այնպես էլ տոկոսային արժեքներով: Անալիզը ուղեկցվում է երեք դիագրամաններով, որոնք ցույց են տալիս թրոմբոցիտների ու լեյկոցիտների շեղումները: Այդպիսի շեղումների դեպքում լեյկոֆորմուլան մանրադիտակով ստուգվում է փորձառու մասնագետի կողմից:
ԷՆԱ-ի հետազոտությունը կատարվում է երակային արյունով` վակուումային հատուկ պիպետների օգտագործմամբ, որի նշումները հասնում են 200-ի: Այս հետազոտության համեմատաբար բարձր արժեքը պայմանավորված է դրա մի շարք այլ առավելություններով.

• հետազոտության արդյունքները ստացվում են 30 րոպեի ընթացքում
• արյունը վերցվում է երակից վակուումային համակարգով
• նշումների մեծ քանակը թույլ է տալիս ունենալ ճշգրիտ պատկեր :

Զանգահարել
Հերթագրվել
Տնային կանչ