հոդի սոնոգրաֆիա, sonografia

   Հոդերի սոնոգրաֆիա

 

Օրթոպեդիայում և ռևմատոլոգիայում հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է և՛ որպես ախտորոշման եղանակ, և՛ որպես բուժման եղանակ: Ի տարբերություն այլ առավել հայտնի թանկ հետազոտությունների (MRI և CT), հոդերի սոնոգրաֆիան դինամիկ հետազոտություն է, ինչը թույլ է տալիս հոդը հետազոտել շարժման ժամանակ՝ ուշադրություն դարձնելով ցավոտ կետերի վրա: Սոնոգրաֆիայի օգնությամբ կատարվում են տարատեսակ բժշկական միջամտություններ, այդ թվում նաև ներհոդային կամ միջջլային ներարկումներ: Փափուկ հյուսվածքների և հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է տարբեր տեսակի գոյացությունների պունկցիաների և բիոպսիաների նպատակով՝ սոնոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերվում է գոյացությունը և միլիմետրային ճշգրտությամբ իրականացվում է մանիպուլյացիան: