Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Պլազմոթերապիա

Ներարկային մեթոդներից է, որը լայնորեն կիրառվում է մաշկաբանության, էսթետիկ  և բժշկության այլ բնագավառներում, որի ժամանակ կիրառվում է այցելուի արյան թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիական շիճուկը: Այն չունի տարիքային սահմանափակումներ, չունի վարակելու վտանգ և չի կարող առաջացնել ալերգիա: Այն համադրվում է բուժման ցանկացած այլ մեթոդի հետ: Այցելուից վերցվում է երակային արյունը պլազմոլիֆտինգի համար հատուկ նախատեսված փորձանոթի մեջ, ցենտրիֆուգում են, որի ընթացքում թրոմբոցիտները անջատվում են արյան մյուս ձևաբանական տարրերից: Շիճուկը պարունակում է տարաբնույթ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կանոնակարգում են հյուսվածքներում վերականգման գործընթացները:

Ցուցումներ՝

  • Կորյակային հիվանդություն, սեբորեա, հետակնե
  • Ռոզացեա
  • Մաշկի չորություն
  • Մազաթափություն
  • Սթրեսի ենթարկված մաշկ
  • Ագրեսիվ պրոցեդուրաներից թե՛ նախապատրաստում և թե՛ վերականգնում
  • Կնճիռների առկայության դեպքում
  • Գերգունակային բծեր

Հակացուցումներ ՝

  • Հղիություն և լակտացիոն շրջան
  • Շաքարային դիաբետի ծանր ձևեր
  • Խրոնիկ հիվանդությունների սրացումներ
  • Բակտերիալ, վիրուսային բորբոքման առկայություն:
Զանգահարել
Հերթագրվել