Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Ուրվագծային պլաստիկա

Ներարկումային պրոցեդուրա է, որի միջոցով շտկվում է դեմքի տարբեր հատվածների կնճիռները, կորցրած ծավալը և անհարթությունները: Օգտագործվում է ֆիլլերներ, որոնք պարունակում են  բարձր մաքրության հիալուրոնաթթու, որի կիրառումը հաստատված է FDA – ի կողմից, ունի մաշկը խոնավեցնող, կնճիռները հարթեցնող հատկություն և բիոլոգիապես համատեղելի է հյուսվածքների հետ: Արդյունքի երկարատևությունը պայմանավորված է կիրառվող ֆիլլերների բաղադրությունից և նյութի խտությունից: Միջամտությունը գրեթե անցավ է, նախապես մաշկը անզգայացվում է, և արդյունքը տեսանելի է անմիջապես ներարկումից հետո:

Ցուցումներ՝

  • Դեմքի ուրվագծի շտկում
  • Քիթ – արտասվային ակոս
  • Այտոսկրերի շրջանի շտկում
  • Քթի ոչ վիրահատական շտկում
  • Քիթ-շուրթային ծալքերի շտկում
  • Շրթունքների ուրվագծի և ծավալի շտկում
  • Մարիոնետի գիծ
  • Ճակատի հորիզոնական կնճիռների կորեկցիա
  • Միջհոնքային կնճիռների կորեկցիա
  • Ծնոտի շրջանի կորեկցիա
  • Պարանոցի հորիզոնական կնճիռների կորեկցիա

Միջամտությունից առաջ կատարվում է անվճար խորհրդատվություն, հաճախորդին առաջարկվում է ծանոթանալ տեղեկացված համաձայնագրին, որտեղ մանրամասն ներկացացված են միջամտության ցուցումները և հակացուցումները, ժամականավոր կողմնակի երևույթները:

Զանգահարել
Հերթագրվել