ՈՒՁՀ հետազոտություն

Ցանկացած հիվանդության ճիշտ բուժումնը սկսելուց առաջ անհրաժեշտ է այն ախտորոշել: Այդ իսկ պատճառով ժամանակակից բժշկությունն ունի ախտորոշիչ հետազոտությունների բազմաթիվ եղանակներ և մեթոդներ, սակայն ամենաճշտգրիտը համարվում է ուլտրաձայնային ախտորոշումը, որը բավականին պարզ է և հիվանդի մոտ տհաճ զգացողություններ չի առաջացնում:
Նրա միջոցով կարելի է ստանալ տվյալների ինչպես որակական, այնպես էլ քանակական բնութագիրը: Ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) օգնությամբ հնարավոր է ստանալ օրգանների և համակարգերի կառուցվածքի մորֆոլոգիական և ֆունկցիոնալ բնութագիրը:
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է հայտնաբերել բազմաթիվ հիվանդություններ: Նրա տվյալներն օգնում են մասնագետին՝ լրացուցիչ հաստատելու հիվանդության առկայությունը, որոշ հիվանդությունների ժամանակ՝ պարզելու օրգանների ախտահարման աստիճանը:
Որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ-ն որովայնի խոռոչի օրգանների՝ լեղապարկի, լյարդի, փայծաղի և ենթաստամոքսային գեղձի ուլտրաձայնային ախտորոշիչ հետազոտությունն է: Որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ-ն թույլ է տալիս ո՛չ միայն մանրամասն ուսումնասիրել հիվանդի որովային խոռոչի օրգանների և համակարգերի ֆունկցիոնալ ու անատոմիական առանձնահատկությունները, այլև պարզել առկա շեղումների պատճառահետևանքային կապերը:
Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ճիշտ մեկնաբանել հետազոտվող օրգանների վիճակն ըստ հիվանդի գանգատների և հիվանդության կլինիկական պատկերի: Որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ-ի շնորհիվ հնարավոր է սահմանել բոլոր ներքին օրգանների բացարձակ չափերը, նկարագրել նրանց կառուցվածքը, բացահայտել բորբոքային օջախների, նորագոյացությունների և կոնկրեմենտների առկայությունը:
Որովայնի խոռոչի ՈՒՁՀ իրականացվում է հետևյալ ախտաբանությունների կասկածի դեպքում՝