Առաջարկներ
Տնային կանչ
Հերթագրվել
Ունե՞ք գանգատներ

Ուլտրաձայնային հետազոտություն

Որպես ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդ՝ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջության համար: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:

 «Ցիտո» բժշկական կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի «TOSHIBA Aplio 500platinum» և «TOSHIBA Xario 200» ուլտրաձայնային համակարգերով, որոնք վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների «Aplipure», «Aplipure+», «Differential THI», «Precision Imaging» շնորհիվ ապահովում են անթերի պատկերի ստացում՝ անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից: Գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգերում կիրառվում է նաև «Advanced Dynamic Flow» եզակի տեխնոլոգիան, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: «Aplio 500 platinum»-ը և «TOSHIBA Xario 200» ունեն հատուկ ծրագրեր` ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար: Դրանք են.

• կոմպրեսիոն էլաստոգրաֆիան` հյուսվածքների էլաստիկության որակական և քանակական գնահատման համար
(«ELASTO Q»ն ՈւՁՀ-ի բնագավառում ամենանոր և ամենահեռանկարային մեթոդներից մեկն է, որի հիմքում ընկած է տարբեր հյուսվածքների էլաստիկության յուրահատկությունը)

• Էխոկարդիոգրաֆիկ առանձնահատուկ ծրագրերը` հյուսվածքային դոպլերի ռեժիմում արդյունքների քանակական վերլուծության հնարավորությամբ