Թութքահատում Ligasure-ով

Թութքահատում Ligasure-ով. Մեթոդի առավելություններն համեմատած դասական վիրահատական եղանակների հետ

 

Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկպրոկտոլոգ, էնդոսկոպիստ՝ Վարդգես Վագիֆի Հովսեփյանը

Թութքահատումը 3-րդ և 4-րդ աստիճանի թութքի բուժման հիմնական եղանակն է: Սակայն այն ասոցացված է հետվիրահատական շրջանում բարդությունների (ցավեր, արյունահոսութուն, միզակապություն, անկղապահություն և այլն)  հետ: Հետվիրահատական ցավերը դասական եղանակով կատարվող  թութքահատումից հետո ամենահաճախակի հանդիպող բարդությունն է: Այդ պատճառով ներդրվել են ժամանակակից բուժման մեթոդներ, ինչպիսինն է Lgasure-ով թութքահատումը: Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցել են Lgasure-ով թութքահատման առավելությունները:

 

Ինչ է իրենից ներկայացնում Ligasure-ը և ինչ նպատակով է այն կիրառվում:

Ligasure-ն էլեկտրավիրաբուժական սարք է, որը համակարգչի կողմից վերահսկվող բարձր հաճախականության հոսանքի,  երկբևեռ էլեկտրոդների և ճնշման միջոցով  առաջացնում է անոթների կոագուլյացիա և հյուսվածքների միացում, ինչը թույլ է տալիս առանց կարերի և ստեպլերների կիրառման հատել հյուսվածքները և և միացնել դրանց եզրերը: Այն առաջացնում է շրջակա հյուսվածքների մինիմալ ջերմային վնասում, ինչը թուլյ է տալիս զգալիորեն նվազեցնել հետվիրահատական ցավերը, հատկապես մարմնի զգայուն շրջաններում կատարվող վիրահատությունների ժամանակ:

Վերջին տարիներին Ligasure-ն կիրառվում է թութքահատման ժամանակ և ապացուցել է իր արդյունավերությունը, անվտանգությունը և առավելությունը համամատած ավանդական վիրահատական եղանակների հետ:

Ստորև ներկայացված են պրոսպեկտիվ ռոնդոմիզացված հետազոտոթյան արդյունքներ, որը անց է կացվել Աթենքի Պերիստերի կլինիկայի վիրաբուժական բաժանմունքում 2014-2018թթ-ին:

 

Նախապատմություն. Թութքի վիրաբուժական բուժման նպատակն է նվազեցնել թութքային հանգույցների ծավալը և ֆիքսել հարակից հյուսվածքները հետանցքային ուղու պատին: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ հետվիրահատական խնդիրներ (ցավ, արյունահոսության և այլն) որոնք խոչընդոտում են հետվիրահատական շրջանում ամենօրյա գործունեությանը վերադառնալուն: Նման հետվիրահատական բարդությունների առաջացումը հանդիսանում է թութքի բուժման լավագույն վիրահատական միջամտության փնտրտուքի պատճառը:

 

Նպատակը. Այս հեռանկարային ուսումնասիրությունը նպատակ ունի համեմատել Ligasure-ով թութքահատման և դասական Միլիգան-Մորգանի եղանակով կատարվող վիրաբուժական միջամտության հետվիրահատական արդյունքները:

 

Ներածություն

Թութքը աշխարհում ամենատարածված պրոկտոլոգիական հիվանդությունն է: Սիմպտոմատիկ թութքի հիվանդացությունը ԱՄՆ -ի բնակչության շրջանում գնահատվում է 4.4% : Ամերիկայիում թութքով տառապող մոտ 10 միլիոն մարդկանց մեկ երրորդը ստանում է բուժում: Այս հիվանդությունը ավելի տարածված է սպիտակամորթների և  բարձր սոցիալ -էկոմիկական կարգավիճակ ունեցող մարդկանց մոտ, ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղական վայրերում: Հայտնի չէ կա արդյոք սեռական նախատրամադրվածություն, սակայն հղիությունը հանդիսանում է ռիսկի գործոն: Արտաքին թութքը ավելի շատ հանդիպում է երիտասարդների և միջին տարիքային խմբի անձանց մոտ: Թութքի տարածվածությունը աճում է տարիքի հետ, իսկ գագաթնակետը `45 -ից 65 տարեկանն է: Այն դեպքերում, երբ թութքը չի ենթարկվում պահպանողական բուժման, վիրահատությունը հանդիսանում է ընտրության մեթոդ:  Այսպիսով, 1937 թվականին մշակվեց բաց թութքահատման եղանակը երկու բրիտանացի վիրաբույժների ՝ Միլիգանի և Մորգանի կողմից, ինչը շատ վճռորոշ ներդրում էր  պրոկտոլոգիական ոլորտում: Այս տեխնիկան սովորաբար լայնորեն օգտագործվում է և համարվում է ամենաարդյունավետ մոտեցումը և շատ հաճախ կոչվում է ստանդարտ կամ դասական թութքահատում: Այն դեռ դոգմատիզացված է որպես ցանկացած աստիճանի թութքի բուժման ոսկե ստանդարտ: Ցավը հանդիսանում է այս վիրահատության ամենակարևոր բարդություններից մեկը: Որոշ այլ հետվիրահատական ​​բարդություններից են հետվիրահատական ​​վաղ կամ ուշ արյունահոսությունը, միզակապությունը, հիվանդության կրկնությունը, անկղապահությունը և անալ ստենոզը: Այս բարդությունները նվազեցնելու նպատակով մշակվել են Միլիգան-Մորգանի վիրահատության բազմաթիվ մոդիֆիկացիաներ: Այսպիսով վերջին առաջխաղացումը այս  զարգացուման մեջ  երկբևեռ էլեկտրոթերմային սարքի (Ligasure-Covidien) ներդնում է, որը տրամադրեց արդյունավետ այլընտրանքային միջոց, ինչը հետագայում նվազեցրեց հետվիրահատական ​​ցավը ինչպես նաև ներվիրահատական ​​արյունահոսությունը: Այս հեռանկարային ուսումնասիրությունը նպատակ ունի համեմատել դասական Միլիգան-Մորգանի եղանակը Ligasure-ով վիրահատության հետ հետվիրահատական ​​արդյունքներ տասանկյունից:

 

Հիվանդներ և մեթոդներ:

Երկու սեռերի տարբեր տարիքի և թութքի տարբեր աստիճաններ ունեցող հիվանդներ հաջորդաբար վիրահատվել են վիրաբուժական բաժանմունքում 2014-2018թթ.: Գրանցված հիվանդները բաժանվել են վիրահատության եղանակի համապատասխան երկու խմբի (Ligasure-ով vs Միլիգան-Մորգանի եղանակով վիրահատվողներ): Ներառվել են միայն առաջնային թութքով հիվանդները, իսկ կրկնվող թութքով հիվանդները բացառվել են հետազոտությունից: Յուրաքանչյուր հիվանդի համար հավաքվել են հետևյալ տվյալները. տարիք, սեռ, թութքի աստիճան, հետվիրահատական բարդություններ: Հիվանդների հսկման տևողությունը հետվիրահատական շրջանում սահմանվել է 12 ամիս:

Արդյունքներ:
Արդյունքներ. Ընդհանուր առմամբ 4.540 հիվանդ ընդգրկվել է հետազոտությանը՝ 2.759 տղամարդ և
1.781 կին: 1890(42%) հիվանդ վիրահատվել է Ligasure-ի միջոցով, իսկ 2650 (58%) հիվանդ
Միլիգան-Մորգանի եղանակով: Առաջին խմբում միջին վիրահատական ​​ժամանակը 10-ից 20 րոպե էր,

երկրորդ խմբում՝ 15-ից մինչև 27 րոպե: Երկու խմբերում էլ հիվանդների մեծամասնությունը տղամարդիկ
էին: Հետվիրահատական ​​ելքի վերաբերյալ LigaSure խմբի հիվանդների մոտ նկատվել են ավելի քիչ
հետվիրահատական ​​ցավ (5.92% ընդդեմ 10.26%), ինչպես նաև կրկնության ավելի քիչ դեպքեր (7. 77%
ընդդեմ 12.03%): Երկու ընթացակարգային խմբերի միջև էական տարբերություն չկար մյուսների
նկատմամբ հետվիրահատական բարդությունների տեսակետից, ինչպիսիք են արյունահոսությունը, բարձր
ջերմությունը, միզակապությունը (UR), անկղապահությունը (IC), հետանցքի ստենոզը (AS): Երկու
խմբերում էլ ցավն ավելի շատ նկատվել է 3 -րդ աստիճանի թութքով հիվանդների մոտ համեմատ 4 -րդ
աստիճանի հետ: Ligasure-ի խմբում կրկնության հաճախությունն ավելի բարձր էր թութքի 3 -րդ աստիճանի
դեպքում (14.14% ընդդեմ 7.04%), դասական Միլիգան-Մորգան խմբում կրկնությունը ավելի շատ
նկատվում է 4 -րդ աստիճանի թութքով հիվանդների մոտ(3.14% vs 13.94%):

Եզրակացություն. Ըստ հետազոտության արդյունքների Ligasure-ով հեմոռոիդէկտոմիան ավելի քիչ ցավոտ
է կրկնության ավելի նվազ հաճախականությամբ, այն թույլ է տալիս ավելի արագ վերադառնալ առօրյա
գործունեությանը: Հետեւաբար, այն կարող է լինել որպես իդեալական վիրաբուժական միջամտություն
համեմատած Միլիգան-Մորգանի եղանակի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Պատվիրեք տնային կանչ (+374) 95 33 03 45

Զանգահարեք մեզ

Զանգահարեք մեզ

8109

Գրեք մեզ

Գրեք մեզ

info@citomed.am

Գրանցվեք առցանց

Գրանցվեք առցանց

Այցելեք հիմա