Ինչպե՞ս ճիշտ ընդունել հակաբիոտիկներն ու թուլ չտալ սխալներ, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը։
Ներկայումս հակաբիոտիկները կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարելու քիչ միջոցներից են, ուստի դրանց ակտուալությունը աճել է նախորդ տարեսկզբից։
Այսպիսով, 6 խորհուրդ հակաբիոտիկների ճիշտ ընդունման մասին։
✅Ցանկացած հակաբիոտիկ կարելի է ընդունել միայն բժշկի ցուցումով։
▪️ Ամենակարևոր պայմանն այն է, որ հակաբիոտիկ պետք է օգտագործել միայն այն ժամանակ, երբ բժիշկը կարծում է, որ կա դրանց խիստ անհրաժեշտությունը։
✅Երբեք մի խնդրեք բժշկին հակաբիոտիկներ նշանակել, եթե նա համոզված է, որ ձեր օրգանիզմը չունի դրա կարիքը։
✅Նախապես ուշադիր եղեք և գրանցեք հակաբիոտիկների ընդունման կարգի և ժամանակացույցի մասին՝ բժշկի տված տեղեկությունը։
✅Խստորեն հետևեք հակաբիոտիկների ընդունման ռեժիմին։
✅Ամբողջությամբ անցեք բուժման կուրսը(առանց դադարների), ինչպես նշված է բժշկի դեղատոմսում։
▪️ Եթե սկսել եք բուժումը հակաբիոտիկներով, ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել այն ժամանակից շուտ,նույնիսկ, եթե նկատում եք դրական փոփոխություն։
✅Երբեք մի փորձեք ինքնուրույն փոփոխության ենթարկել բժշկի նշանակած չափաբաժինը։
▪️ Ավելի ցածր դոզավորմամբ հակաբիոտիկների ընդունումը վտանգավոր է, քանի որ մեծանում է հաստատուն բակտերիաների առաջացման հավանականությունը։ ▪️ Չափաբաժնի մեծացումը ևս անվտանգ չէ, որովհետև մեծ է գերդոզավորման վտանգը։
Վարակաբան՝ Լուսինե Անուշավանի Հարությունյան