Մրսածության հետևանք հանդիսացող հիվանդությունների գերակշռող մասը առաջանում է վիրուսներից։ Քանի որ վերջիններս մեր օրգանիզմ թափանցում են շնչուղիներով, բոլոր այդ հիվանդություններն ընդհանրացված անվանում են ՇՍՎԻ՝ շնչառական սուր վիրուսային ինֆեկցիաներ։
Ամենահայտնին հարբուխն է, որն ունի համաճարակներ և բարդություններ առաջացնելու հատկություն, ինչը երբեմն կարող է ավարտվել մահվամբ։ Հարբուխով ամենից հեշտ վարակվում են երեխաները, և նրանց մոտ ընթացքը լինում է ավելի ծանր։
Շնչառական սուր վիրուսային ինֆեկցիաներին բնորոշ նշաններն են՝
- ջերմության բարձրացում,
- հազ, կոկորդի ցավ,
- քթահոսություն,
- մկանային ցավ, թուլություն, դող
- բարդացած դեպքերում՝ մկանային ջարդվածության զգացում։
Եթե Ձեզ մոտ կան վերոհիշյալ նշանները, մեծանում է հավանականությունը բակտերիալ ինֆեկցիա ձեռք բերելու, ինչպիսիք են՝ սինուսիտը, բրոնխիտը և թոքաբորբը։
Եթե Ձեզ թվում է, որ լավանում եք հարբուխից կամ մրսածությունից հետո, սակայն տեղի է ունենում ջերմության բարձրացում կամ ինքնազգացողության վատացում, անպայման դիմեք բժշկի։
Հակաբիոտիկների օգտագործումը սկզբնական շրջանում չի օգնում խուսափել երկրորդային բակտերիալ ինֆեկցիայից, քանի որ հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա։
Վիրուսային ինֆեկցիաներից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել անձնական հիգիենայի կանոններին։
Ախտորոշումը՝ կոնսուլտացիա, զննում, լաբորատոր և գործիքային հետազոտություններ։
Բուժումը՝ դեղորայքային։