Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան՝ Լուսինե Անուշավանի Հարությունյանը
Սուր աղիքային վարակները հարուցվում են տարատեսակ բակտերիաներով, վիրուսներով և պարազիտներով։
Հիվանդության գաղտնի շրջանը տևում է մի քանի ժամից մինչև մի քանի օր կախված հարուցչի տեսակից, հիմնականում պայմանավորված է անորակ, սխալ ջերմային ռեժիմով պահպանված սննդամթերքի ընդունմամբ։
Սկսվում է սուր, հիմնական կլինիկական ախտանիշներ են ՝ սրտխառնոց, փսխում, որովայնի կծկանքանման ցավեր, լուծ, ջերմության բարձրացում, ախորժակի անկում։
Առավել հաճախ հանդիպող բակտերիալ հարուցիչներն են՝ Salmonella, Shigella, Campylobacter և E. coli-ի ապթոգեն շտամները։
Վիրուսային հարուցիչներից են առավել տարածված են՝ Rotavirus, Norovirus, Astrovirus, Adenovirus:
Մանկական տարիքում առավել հաճախ են հանդիպում և ծանր ջրազրկման են բերում վիրուսային դիարեաները։
Բակտերիալ աղիքային վարակներին բնորոշ է առավել ծանր կլինիկական ընթացք՝ լորձաթաղանթի խորը ախտահարումով, որոշ դեպքերում բակտերիալ էնդոտոքսինների ազդեցությամբ կարող է տեղի ունենալ երիկամների սուր վնասում՝ հեմոլիտիկ-ուռեմիկ համախտանիշի զարգացնանբ
Հաշվի առնելով սուր աղիքային վարակների (ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային) տարածվածությունը շոգ եղանակին, բուժման համար շատ կարևոր է արագ և ճիշտ ախտորոշումը։
Դասական մանրէաբանական մեթոդով սուր աղիքային վարակի հայտնաբերման համար պահանջվում է մոտ 48-72 ժամ, որը բավական երկար ժամանակ է ջրազրկվող հիվանդի համար։
Անտիգենային հայտնաբերման Էքսպրես ախտորոշման մեթոդի կիրառումը արագ է, սակայն տարածված ոչ բոլոր աղիքային վարակների հարուցիչների նկատմամբ է այն առկա ։
ՍԱԻ կոմպլեքս ախտորոշման թեսթը հարմարավետ է և արագ, այն օգնում է առավել տարածված հարուցիչներն արագ հայտնաբերել և անհրաժեշտության դեպքում նշանակել սպեցիֆիկ բուժում։