Կովիդ 19 —ի հակամարմիններ. Ե՞րբ և ինչու՞ են անհրաժեշտ այդ

հետազոտությունները

Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ-լաբորանտ, լաբորատոր ծառայության ղեկավար՝ Անահիտ Պետրոսյանը

 

Մեր կենտրոնում Covid 19 հիվանդության հարուցիչ Sars CoV2-ի նկատմամբ որոշվում են երկու տեսակի հակամարմիններ՝ N և S: Եկեք հասկանանք ի՞նչ հակամարմիններ են դրանք, ի՞նչ մեթոդով են հետազոտվում, ե՞րբ և ի՞նչի համար է անհրաժեշտ հետազոտվել։

Ինչպես տեսնում ենք, նկարում Sars CoV2ը բաղկացած է մի շարք սպիտակուցներից, որոնց շարքում են նաև նուկլոկապսիդային ( N ) և Սպայկ (S) սպիտակուցները։

  • N սպիտակուցը բազմավալենտ ՌՆԹ-կապող սպիտակուց է, գտնվում է միջուկային հատվածում և պատասխանատու է վիրուսի բազմացման համար։
  • S սպիտակուցը գտվում է վիրուսի մակերեսին, պատասխանատու է մարդու բջջի ռեցեպտորները ճանաչելու և նրանց հետ կապվելու համար։

 

 

Երբ մարդու օրգանիզմ մուտք է գործում Covid 19-ի հարուցիչը, գործի են դրվում իմունային համակարգի պաշտպանական բոլոր մեխանիզմները՝ այդ թվում նաև հարուցչի նկատմամաբ հակամարմինների սինթեզը նշված սպիտակուցներից յուրաքանչյուրի նկատմամբ։

Մեր կենտրոնում հետազոտությունները անցկացվում են Roche ֆիրմայի cobas  e 411 անալիզատորով, որը աշխատում է էլեկտրոքեմիլյումինիսցենցիայի մեթոդով, ապահովելով բարձր ճշգրտության հետազոտություններ։

Հակամարմինների հետազոտությունը իրականցվում է միմիայն իմունային ստատուսը գնահատելու համար, հասկանալու արդյոք օրգանիզմ Sars CoV2-ի մուտք եղել է թե ոչ։ Ոչ մի դեպքում այս հետազոտությունը չի կարող օգտագործել ախտորոշման հաստատման համար։

Հասկանալու համար հիվանդացել է մարդը թե ոչ, անհրաժեշտ է հետազոտել N սպիտակուցի նկատմամաբ առաջացած հակամարմինները։ Covid 19-ի ժամանակ հակամարմինը սկսվում է սինթեզվել հիվանդության 5-6 րդ օրվանից սկսված, այդ իսկ պատճառով ցանկալի է հետազոտվել հաստատված ախտորոշումից (ՊՇՌ կամ ՀՏ) կամ կլինիկական երևութների ի հայտ գալուց 14 օր հետո։

Քանի որ մեզ հայտնի պատվաստանյութերի մեծ մասը պատրաստված է S սպիտակուցի հիման վրա և չի պարունակում նուկլեոկապսիդային սպիտակուց, պարզելու համար ստացված պատվաստանյութը ինչքան հակամարմին է առաջացրել, որոշում ենք S սպիտակուցի նկատմամաբ առաջացված հակամարմինները։ Այս հակամարմինները դրական են նաև հիվանդությունը տարած մարդկանց մոտ, հետևաբար եթե դուք և՛ հիվանդացել եք և՛ ստացել եք պատվաստում անհրաժեշտ է հետազոտվել՝ ստուգելով 2 հակամարմինների առկայությունը։

Առողջ եղեք։