Պետրոսյան Անահիտ Իսահակի

ՄասնագիտությունԲժիշկ-լաբորանտ, Լաբորատոր ծառայության ղեկավար

ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Պետրոսյան Անահիտ Իսահակի

Մասնագիտական գործունեություն
Բժիշկ-լաբորանտ, «Ցիտո» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար

2011թ․-ից «Ցիտո-լաբ» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավարն է:

2010-2011թթ.` Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշման կենտրոնի բժիշկ-լաբորանտ: Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկո-լաբորատոր ախտորոշման ամբիոնի ավագ լաբորանտ:

2010-2011թթ.` Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշման կենտրոնի բիոքիմիկոս:

2007-2010թթ.` Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կենսաքիմիական լաբորատորիայի լաբորանտ:

Կրթություն

2010թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկո-լաբորատոր ախտորոշման օրդինատուրան՝ ստանալով օրդինատորի աստիճան:

2009թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի բժշկական կենսաքիմիայի մագիստրատուրան՝ ստանալով կենսաքիմիայի մագիստրոսի աստիճան:

2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը՝ ստանալով կենսաբանի բակալավրի աստիճան:

Պարբերաբար մասնակցում է մասնագիտական վերապատրաստման ծրագրերի.
2009թ. ԴԱԱԴ ուռուցքաբանության ամառային դպրոց, Բորստել, Գերմանիա
2010թ. ԴԱԱԴ «Ինֆեկցիաներ» ամառային դպրոց, Բորստել, Գերմանիա

Հետազոտություններ և հետազոտական ծրագրեր
2004-2007թթ.՝ «Բակտերիալ ծագման մելանինի ազդեցությունը բույսերի աճի և կենսաքիմիական պարամետրերի փոփոխությունների վրա»
2008-2011թթ.՝ «ՖԿՈՒ նեոնատալ սկրինինգ»
2012-2014թթ.՝ «Երևանում պրենատալ սկրինինգ. կենսաքիմիական մարկերների որոշում՝ ռիսկի խմբի հղի կանանց համար»

Պատվիրեք տնային կանչ (+374) 95 33 03 45

Զանգահարեք մեզ

Զանգահարեք մեզ

8109

Գրեք մեզ

Գրեք մեզ

info@citomed.am

Գրանցվեք առցանց

Գրանցվեք առցանց

Այցելեք հիմա