Պրոկտոլոգ, էնդոսկոպիստ

Մասնագիտական գործունեություն 

11/2021թ.-մինչ այժմ – «Ցիտո բժշկական կենտրոն» – Կոլոպրոկտալոգ, Էնդոսկոպիստ

  • Պրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Անոռեկտալ շրջանի հիվանդությունների վիրահատական բուժում
  • ՈւՁՀ հսկողության տակ կատարվող ռեգիոնար անզգայացում
  • Մինիմալ ինվազիվ միջամտությունների կատարում (ներքին թութքային հանգույցների լիգավորում ռետինե օղերով, սկլերոթերապիա և այլն)
  • Ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիկ միջամտություններ:

9/2018թ. – 10/2021թ. – ԱՀ, ք. Ստեփանակերտ «Հանրապետական Բժշկական Կենտրոն» ՓԲԸ – կոլոպրոկտոլոգ, էնդոսկոպիստ

  • Պրոկտոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Բաց և լապարասկոպիկ կոլոռեկտալ վիրահատությունների կատարում
  • Անոռեկտալ շրջանի վիրահատությունների կատարում
  • Հիվանդների նախավիրահատական և հետվիրահատական վարում
  • Մինիմալ ինվազիվ միջամտությունների կատարում (ներքին թութքային հանգույցների լիգավորում ռետինե օղերով, սկլերոթերապիա և այլն)
  • ՈւՁՀ հսկողության տակ կատարվող ռեգիոնար անզգայացում
  • Ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիկ միջամտություններ:

5/2016թ.-9/2018թ. – ՀՀ ք. Երևան,  Երևանի քաղաքապետարանի  «Շտապբուժօգնություն ՓԲԸ»- բժիշկ

  • Անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերում
  • Սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների կատարում
  • Քրոնիկ հիվանդությունների սրացումների ժամանակ բժշկական օգնության ցուցաբերում:

07/2010թ.-05/2015թ.- ՀՀ ԶՈՒ – Զորամասի բուժկետի պետ

  • Հիվանդ և վնասվածքներով զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բուժօգնության ցուցաբերում և խնամքի կազմակերպում
  • Զինծառայողների մոտ սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում
  • Վիրավորների և հիվանդների տարահանում
  • Շաբաթական 48 ժամ հերթապահություն Զորամասի բուժկետում:

Կրթություն և վերապատրաստումներ

04/2021թ.-05/2021թ.- վերապատրաստում- էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա:  ՌԴ, ք. Մոսկվա, «Ս. Պ. Բոտկինի անվան քաղաքային հիվանդանոց»

10/2019թ-02/2020թ.-Լրացուցիչ մասնագիտացում- գաստրոինտեստինալ էնդոսկոպիա:  ՀՀ, ք. Երևան, «Էրեբունի» բժշկական կենտրոն

09/2015թ.-10/2018թ. – Օրդինատուրա (կոլոպրոկտոլոգիա)- Մ. Հերացու անվան  ԵՊԲՀ, Իզմիրլյան ԲԿ-ի բազա

08/2009թ.-06/2010թ. Ինտերնատուրա (ռազմական բժշկություն)- Մ. Հերացու անվան  ԵՊԲՀ, ՀՀ ԶՈՒ ԿԿԶՀ

09/2003թ.-06/2009թ. – Մասնագիտացում (բուժական գործ ԶՈՒ-ում) – Մ. Հերացու անվան  ԵՊԲՀ, Ռազմաբժշկական ֆակուլտետ:

Գիտական աշխատանքներ և հրապարակումներ

  • Վիրաբույժի կողմից ուլտրաձայնային հսկողության տակ կատարվող կաուդալ անզգայացումը որպես արժեքավոր եղանակ սահմանափակ ռեսուրսներով երկրներում: (Original: Surgeon-Administered Caudal Anesthesia Under Ultrasound Guidance for Anorectal Surgery: A Valuable Option in Limited Resource Countries- Journal of gastrointestinal surgery PMID:37059964 DOI: 1007/s11605-023-05666-0)