Ա տիպի բոտուլինոտոքսինը լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում: Էսթետիկ բժշկության մեջ այն կիրառվում է հիմնականում դիմախաղային կնճիռները հարթելու նպատակով: Բոտուլինատոքսինի ներարկումները շտկում են հետևյալ խնդիրները՝
- Ճակատի հորիզոնական կնճիռներ
- Միջհոնքային կնճիռներ
- «Սագաթաթ» աչքերի շուրջ գոյացող կնճիռներ
- Լնդային ժպիտ
- Պարանոցի կնճիռներ
- Թևատակերի, ափերի և ոտնաթաթերի գերարտադրության դեպքում
- Սեբորեայի շտկում
Բոտոքսի ազդեցությունը սկսում է ի հայտ գալ ներարկումից 4 օր հետո և առավելագույն արդյունքի է հասնում 14 օրվա ընթացքում: Այն պահպանվում է 4-6 ամիս: Ներարկումը կատարվում է մասնագետի կողմից համապատասխան կետերում: Նախքան ներարկումը հաշվի է առնվում այցելուի անատոմիական առաձնահատկությունները, ցուցումները և հակացուցումները:
Կնճիռների ի հայտ գալը կանխարգելու համար ներարկումների կրկնության անհրաժեշտություն է առաջանում 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված ներարկումային հատվածից և օրգանիզմի առաձնահատկություններից: