Ներարկումային պրոցեդուրա է, որի միջոցով շտկվում է դեմքի տարբեր հատվածների կնճիռները, կորցրած ծավալը և անհարթությունները: Օգտագործվում է ֆիլլերներ, որոնք պարունակում են բարձր մաքրության հիալուրոնաթթու, որի կիրառումը հաստատված է FDA – ի կողմից, ունի մաշկը խոնավեցնող, կնճիռները հարթեցնող հատկություն և բիոլոգիապես համատեղելի է հյուսվածքների հետ: Արդյունքի երկարատևությունը պայմանավորված է կիրառվող ֆիլլերների բաղադրությունից և նյութի խտությունից: Միջամտությունը գրեթե անցավ է, նախապես մաշկը անզգայացվում է, և արդյունքը տեսանելի է անմիջապես ներարկումից հետո:
Ցուցումներ՝
- Դեմքի ուրվագծի շտկում
- Քիթ – արտասվային ակոս
- Այտոսկրերի շրջանի շտկում
- Քթի ոչ վիրահատական շտկում
- Քիթ-շուրթային ծալքերի շտկում
- Շրթունքների ուրվագծի և ծավալի շտկում
- Մարիոնետի գիծ
- Ճակատի հորիզոնական կնճիռների կորեկցիա
- Միջհոնքային կնճիռների կորեկցիա
- Ծնոտի շրջանի կորեկցիա
- Պարանոցի հորիզոնական կնճիռների կորեկցիա
Միջամտությունից առաջ կատարվում է անվճար խորհրդատվություն, հաճախորդին առաջարկվում է ծանոթանալ տեղեկացված համաձայնագրին, որտեղ մանրամասն ներկացացված են միջամտության ցուցումները և հակացուցումները, ժամականավոր կողմնակի երևույթները: