Ուրոֆլոումետրիան ոչ ինվազիվ (ոչ վիրահատական) ախտորոշման եղանակ է, որի էությունը միզարձակման արագության չափումն է, որը կիրառվում է միզարձակման տարբեր խանգարումների ժամանակ:
Հետազոտության ցուցումներն են
- միզատար խողովակի նեղացում
- նեյրոգեն միզապարկ
- գերակտիվ միզապարկ
- անմիզապահություն
- շագանակագեղձի քաղցկեղ
Ինչպե՞ս է իրականացվում ուրոֆլոումետրիան
Կիրառվում է հատուկ սարք (ուրոֆլոումետր): Հիվանդը միզում է սարքավորման հատուկ անոթի մեջ, որը վերլուծում է կարևոր ցուցանիշները և ստանում ճշգրիտ պատասխան:
Անհրաժեշտության դեպքում ախտորոշումը կրկնվում է մի քանի անգամ՝ ավելի օբյեկտիվ տվյալներ ստանալու համար: Հարկ է նշել, որ ախտորոշումը պետք է իրականացվի լցված միզապարկով:
Հետազոտությունից 30-60 րոպե առաջ անհրաժեշտ է խմել 0,5-1 լիտր ջուր: