Post Covid-19 Համախտանիշ

According to an epidemiologist at Cito Medical Center Dr. Lusine Anushavani Harutyunyan.

POST-COVID-19 ՀԱՄԱԽՏԱՆԻՇ/ ՀԵՏԿՈՎԻԴԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇ/ LONG-COVID
Մի խումբ մարդկանց մոտ (20%), որոնք «առողջացել» են COVID-19-ից, երկար ժամանակ
(շաբաթներ, ամիսներ) նկարագրվում են ախտանիշներ նույնիսկ թեսթի բացասական արդյունքից հետո: Այս
իրավիճակն անվանում են post-COVID-19 համախտանիշ։ Այն նոր երևույթ է և դեռևս ուսումնասիրված
չէ, թե այդ ախտանիշները ինչ տևողությամբ կարող են պահպանվել և հաճախ անհրաժեշտ է լինում
մասնագիտացված օգնություն և հսկողություն։
Post-COVID-19 համախտանիշը զարգանում է անկախ տարած հիվանդության ծանրությունից։
Ինչ վերաբերում է COVID-19-ի ծանր դեպքերին, սպասելի է, որ անհրաժեշտ է երկարատև
վերականգնողական բուժում և հսկողություն։ Հաճախ նույնիսկ COVID-19-ի թեթև ձևերը կարող են
ուղեկցվել երկարատև ախտանիշներով՝ ինչպիսիք են թուլացնող գլխացավը, հոգնածությունը և մարմնի
կոտրտվածություն, որոնք բերում են դիսկոմֆորտի։

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ POST-COVID-19 ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ
Ինչպես COVID-19 վարակը, այնպես էլ post-COVID-19 համախտանիշը կարող է ունենալ բազմազան
դրսևորումներ։
Ամենատարածված ախտանիշները, որոնք կարող են պահպանվել՝

• Արտահայտված ընդհանուր թուլութուն, հոգնածության զգացողություն, գլխապտույտ
• Շնչառական խանգարումներ՝ հևոց, ոչ լրիվ ներշնչում, ապնոէ, կրծոսկրի հետևում ծանրության
զգացում
• Զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ, առիթմիա, տախիկարդիա, կրծքավանդակի ցավ
• Գլխացավեր, մկանացավեր, հոդացավեր
• Հիշողության վատացում, ցրվածություն, կենտրոնանալու դժվարացում, տագնապային վիճակներ,
դեպրեսիա, տրամադրության կտրուկ տատանումներ
• Քնի խանգարումներ
• Մարսողական խանգարումներ, լուծ (անկախ սննդակարգից և ընդունած դեղորայքից)
• Հոտառության կորուստ, համի և հոտի զգացողության խանգարումներ (ֆանտոսմիա)
• Երկարատև սուբֆեբրիլ ջերմություն, հիպոթերմիա կամ ջերմության պարբերական տատանումներ
• Մազաթափություն
• Մաշկային բազմապիսի դրսևորումներ՝ եղնջացան, մազանոթային ցանց, վասկուլիտներ և այլն
Այս ախտանիշները, հատկապես ծայրահեղ հոգնածությունը, դեպրեսիան կարող են հսկայական
ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի վրա` ազդելով ընտանեկան կյանքի և աշխատանքի

արտադրողականության վրա։ Համի և հոտառության խանգարումների արդյունքում երբեմն ամենասիրելի
ուտելիքները չեն կարողանում ուտել, ամենասիրելի օծանելիքի բույրը դառնում է տհաճ, գարշահոտ,
հաճախ զգում են տարօրինակ հոտեր։

ՈՒ՞Մ ՄՈՏ Է ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԶԱՐԳԱՆՈՒՄ POST-COVID-19 ՀԱՄԱԽՏԱՆԻՇ
Post-COVID-19 համախտանիշի զարգացման ռիսկի խմբում են
• 50 տարեկանից բարձր անձինք
• Հիվանդության ծանր ձևով տարած անձինք
• ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, մասնավորապես ` սիրտանոթային, սիրտ-թոքային
խնդիրներով, զարկերակային գերճնշումով, շաքարային դիաբետով կամ գիրություն ունեցողները։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԱՌԿԱ ԵՆ POST- COVID-19 ԱԽՏԱՆԻՇՆԵՐ
Այն անձինք, ովքեր տարել են հիվանդության թեթև ձևը և բուժվել են տանը, խորհուրդ է տրվում
երկարատև ախտանիշների դեպքում դիմել առաջնային օղակի բժշկին՝ ախտանիշների ծանրությունը
գնահատելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան մասնագետի մոտ ուղղորդելու համար։
Իսկ ծանր ընթացքի դեպքում, եթե մինչ այդ հոսպիտալացման ընթացքում կատարվել է նեղ
մասնագիտական խորհրդատվություն, ապա ճիշտ է սրտային, թոքային կամ այլ գանգատների դեպքում դիմել
անմիջապես համապատասխան մասնագետի։
Post-COVID-19 համախտանիշի բուժումը, ինչպես COVID-19 վարակի բուժումը, պահանջում է
թիմային մասնագիտական մոտեցում։