Բիոռեվիտալիզացիա թարգմանաբար նշանակում է բնական վերականգնում: Մեթոդի ժամանակ կիրառվում է ոչ ստաբիլիզացված հիալուրոնաթթու, որը միկրոինյեկցիաների միջոցով ներարկվում է մաշկի մեջ: Այն խթանում է մաշկի սեփական հիալուրոնաթթվի սինթեզին, որը, միանալով ջրի մոլեկուլների հետ, վերականգնում է մաշկի խոնավությունը, խթանում է կոլագենային և էլաստինային թելերի սինթեզը, որի արդյունքում մաշկը դառնում է առաձգական, հարթ և երիտասարդ:
Ո՞ր դեպքերում է կարելի այն կիրառել.
- Մաշկի չորություն, թորշոմածություն, ջրազրկում
- Լայնացած ծակոտիներ, ճարպային գեղձերի գերարտադրություն
- Առաձգականության իջեցում, վաղաժամ ծերացում
- Կորյակային հիվանդություն, հետակնե(ատրոֆիկ սպիներ)
- Կուպերոզ
- Գերգունակավորում
- Զոլլերի (ստրիաների) առկայության դեպքում
- Մաշկի նախապատրաստում ագրեսիվ պրոցեդուրաներից առաջ (մաշկափոխանակություն, լազերային թերապիա, պլաստիկ վիրահատություն) և վերականգնողական շրջանի ժամանակ:
Հակացուցումներ՝
- Գերզգայունություն
- Հղիություն և լակտացիոն շրջան
- Ինֆեկցիայի առկայություն(բակտերիալ, ինֆեկցիոն,վիրուսային)
- Աուտոիմուն հիվանդություններ
Կուրսը ներառում է 3 պրոցեդուրա ՝ յուրաքանչյուրը կատարվում է 15 օրը մեկ: