Ցիտո բժշկական կենտրոնն ունի հիանալի նորություն բոլոր նրանց համար, ում կարևոր է իր հարազատների առողջությունը։

Մենք թողարկել ենք «Նվիրի՛ր առողջություն» նվեր քարտեր, որոնցով Ձեր հարազատները կարող են ստանալ բժշկական խորհրդատվություններ և անցնել ախտորոշիչ հետազոտություններ Ձեր կողմից ընտրած գումարի սահմաններում։

  • Նվեր քարտի գործողության ժամկետը կազմում է երեք ամիս՝ սկսած գնման օրվանից:
  • Քարտի անվանական արժեքը սահմանափակվում է Գնորդի կողմից, նվազագույնը՝ 10000 (տաս հազար) ՀՀ
    драм.
  • Նվեր քարտի գնորդն իրավունք ունի ինքնուրույն որոշել, ում կփոխանցվի իր կողմից գնված նվեր քարտը:
  • Քարտը կարող են ձեռք բերել կենտրոնի բոլոր մասնաճյուղերից։
  • Նվեր քարտը կիրառվում է կենտրոնի բոլոր ծառայությունների համար։

Ամանորյա տոներին Ձեր սիրելիներին և հարազատներին առողջություն մաղթելով՝ մի՛ սահմանափակվեք միայն խոսքերով։

Հոգատարությունը առավել չափելի է Ցիտոյի «Նվիրի՛ր առողջություն» քարտերով։