???? Պատրաստվու՞մ եք մեկնել ՌԴ, ծանոթացեք «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի պայմաններին

  • Հիմք ընդունելով Ռուսաստանի դաշնության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշման փոփոխությունը 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ (ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումովներով՝

https://www.facebook.com/379408115777665/posts/1323189174732883/

https://www.facebook.com/727456103965096/posts/4025923417451665/

https://www.moh.am/#1/3519

  • Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, հանձնում է ՊՇՌ թեստը
  • Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ)
  • Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը, ներբեռնում բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ
  • Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ
  • Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ
  • Սահմանը հատելիս ներկայացվում է QR կոդը։ Բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։

Բջջային հավելվածը հասանելի է Apple Store-ի և Google Play-ի հայաստանյան և ռուսաստանյան օգտատերերի համար։