Բիոռեվիտալիզացիա թարգմանաբար նշանակում է բնական վերականգնում: Մեթոդի ժամանակ կիրառվում է ոչ ստաբիլիզացված հիալուրոնաթթու, որը միկրոինյեկցիաների միջոցով ներարկվում է մաշկի մեջ: Այն խթանում է մաշկի սեփական հիալուրոնաթթվի սինթեզին, որը, միանալով ջրի մոլեկուլների հետ, վերականգնում է մաշկի խոնավությունը, խթանում է կոլագենային և էլաստինային թելերի սինթեզը, որի արդյունքում մաշկը դառնում է առաձգական, հարթ և երիտասարդ:

Ո՞ր դեպքերում է կարելի այն կիրառել.

  • Մաշկի չորություն, թորշոմածություն, ջրազրկում
  • Լայնացած ծակոտիներ, ճարպային գեղձերի գերարտադրություն
  • Առաձգականության իջեցում, վաղաժամ ծերացում
  • Կորյակային հիվանդություն, հետակնե(ատրոֆիկ սպիներ)
  • Կուպերոզ
  • Գերգունակավորում
  • Զոլլերի (ստրիաների) առկայության դեպքում
  • Մաշկի նախապատրաստում ագրեսիվ պրոցեդուրաներից առաջ (մաշկափոխանակություն, լազերային թերապիա, պլաստիկ վիրահատություն) և վերականգնողական շրջանի ժամանակ:

Հակացուցումներ՝

  • Գերզգայունություն
  • Հղիություն և լակտացիոն շրջան
  • Ինֆեկցիայի առկայություն(բակտերիալ, ինֆեկցիոն,վիրուսային)
  • Աուտոիմուն հիվանդություններ

Կուրսը ներառում է 3 պրոցեդուրա ՝ յուրաքանչյուրը կատարվում է 15 օրը մեկ: