Անալ ճաքի արդյունավետ բուժում ամբուլատոր պայմաններում․ Կողնային ներքին սեղմանահտում

‍Ներկայացնում է Ցիտո բժշկական կենտրոնի բժիշկ-պրոկտոլոգ՝ Վարդգես Վագիֆի Հովսեփյանը

Կողմնային ներքին սեղնմանհատումը վիրահատություն է, որը կատարվում է ներքին անալ սեղմանի վրա,
քրոնիկ անալ ճաքի բուժման նպատակով: Ներքին անալ սեղմանը երկու մկաններից մեկն է, որը
կարգավորում է կղազատման և կղանքը աղիների ներսում պահելու ֆունկցիան: Վիրահատական
միջամտության հետևանքով ներքին անալ սեղմանի հանգստի ճնշումը իջնում է, որի հետևանքով
արյունամատակարարումը դեպի քրոնիկ անալ ճաք բարելավվում է, ինչը նպաստում է ճաքի արագ
լավացմանը:
Այս վիրահատությունը ցուցաբերում է շատ բարձր արդյունավետություն և 96% դեպքում քրոնիկ անալ
ճաքը լավանում է 3-4 շաբաթվա ընթացքում:

Ցուցումները
Կողմային ներքին սեղմանահատումը քրոնիկ անալ ճաք ունեցող հիվանդների բուժման նախընտրելի մեթոդն
է: Այն հիմնականում կատարվում է երբ բուժման կոնսերվատիվ եղանակները ձախողվում են:

Առավելությունները

  • Ամենաբարձր արդյունավետությունը համեմատած քրոնիկ անալ ճաքի բուժման ոչ վիրահատական և վիրահատական ալյ մեթոդների հետ
  • Մինիմալ հետվիրահատական բարդություններ
  • Կարճատև հետվիրահատական շրջան
  • Ի տարբերություն հետին սեղմանահատման, <<բանալու անցքի>> ձևով հետանցքի դեֆորմացի չի առաջանում

Վիրահատական տեխնիկան
Կողմնային ներքին սեղմանահատումը փոքր վիրահատություն է, որը կարող է կատարվել տեղային,
ռեգիոնալ, կաուդալ էպիդուրալ, ողնուղեղային և ընդհանուր անզգայացման տակ: Այս վիրահատությունը
մեծամասամբ կատարվում է ամբուլատոր կամ մեկօրյա ստացիոնարի պայմաններում: Տարբերում են
վիրահատության կատարման բաց և փակ եղանակներ: Երկու դեպքում էլ ներքին անալ սեղմանի ստորին
1/2-ից 1/3-ը հատվում է, այդպիսով իջեցնելով անալ սեղմանի հանգստի տոնուսը չվնասելով անալ
սեղմանի ամբողջական ֆունկցիան: Փակ սեղմանահատման արդյունքում առաջանում է ավելի փոքր վերք,
սակայն երկուսն էլ ցուցաբերում են հավասար արդյունավետություն:

Բարդությունները
Աննշան անկղապահությունը ներքին սեղմանահատման բարդություններից է, որը հանդիպում է 1-3%
դեպքերում և, որպես կանոն, անցնում է առաջին 3-4 շաբաթների ընթացքում: Հետվիրահատական շրջանում
հազվադեպ կարող է դիտվել արյունահոսություն, որը սովորաբար ինքնուրույն դադարում է:
Մոտ 1% դեպքում կարող է առաջանալ պերիանալ աբսցեսս կամ խուղակ, որը հիմնականում կապված է
վիրահատության ժամանակ անալ լորձաթաղանթի վնասման հետ: Այս դեպքում կարող է թարախակույտի
կամ խուղակի բացազատման անհրաժեշտություն առաջանալ:

Ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը

  • Վստահ եղեք, որ ինչ-որ մեկը վիրահատությունից հետո կուղեկցի Ձեզ տուն : Անզգայացումը և ցավազրկող դեղորայքը ազդում են ռեակցիայի արագության վրա և Ձեր կողմից տրանսպորտի վարումը դարձնում են ոչ անվտանգ
  • Հստակ հասկացեք ինչպիսի վիրահատություն է պլանավորվում, դրա առավելություններն ու դրա հետ կապված ռիսկերը
  • Եթե ընդունում եք ասպիրին կամ հակամակարդիչներ, հարցրեք Ձեր բժշկին արդյո՞ք պետք է
  • դադարեցնել դրանց ընդունումը վիրահատությունից առաջ: Նշված դեղորայքը բարձրացնում են
  • արյունահոսության ռիսկը
  • Տեղեկացրեք ձեր բժշկին բոլոր դեղերի, վիտամինների և սննդային հավելումների մասին, որոնք
  • ընդունում եք: Ձեր բժիշկը կնշի, թե դրանցից որի ընդունումը և երբ պետք է դադարեցնել
  • Հետևեք սննդի և հեղուկների ընդունման վերաբերյալ բժշկի ցուցումներին
  • Ընդունեք լոգանք նախքան վիրահատությանը ներկայանալը
  • Հանեք զարդերը և կոնտակտային լինզաները
  • Թողեք տանը արժեքավոր իրերը

    Ձեր բժիշկը կտեղեկացնի վիրահատությունից առաջ լուծողականների կամ հոգնայի միջոցով աղիները մաքրելու անհրաժեշտության մասին և կտա համապատասխան ցուցումներ: