Ստամոքս-աղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիան՝ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան, քիչ ինվազիվ միջամտություն է, որը թույլ է տալիս ախտորոշել և բուժել ստամոքս–աղիքային ուղու վերին հատվածների հիվանդությունները:

Ստամոքս-աղիքային ուղու վերին հատվածները ներառում են կերակրափողը, ստամոքսը և բարակ աղիքի սկզբնական հատվածը՝ 12 մատնյա աղին:

Այս միջամտությունը կատարվում է երկար, ճկուն խողովակաձև գործիքի միջոցով, որը կոչվում է էնդոսկոպ (տվյալ դեպքում՝ գաստրոսկոպ): Էնդոսկոպը սարքավորված է լույսի աղբյուրով և տեսախցիկով, որի օգնությամբ պատկերը փոխանցվում է էկրանի վրա: Էնդոսկոպը (գաստրոսկոպը) անցկացվում է բերանով, ըմպանով, կերակրափողով դեպի ստամոքս և  12 մատնյա աղի:

Ցիտո ԲԿ-ի էնդոսկոպիկ ծառայություններն են՝

  • Գաստրոսկոպիա
  • Կոլոնոսկոպիա
  • Պոլիպների հեռացում
  • Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում
  • Կերակրափողի նեղացումների բալոնային լայնացում
  • Ներքին թութքային հանգույցների էնդոսկոպիկ լիգավորումՀետազոտությոթւնները կատարվում են 𝐏𝐞𝐧𝐭𝐚𝐱 𝐢 𝟓𝟎𝟎𝟎 սերնդի գերժամանակակից թվային սարքավորումով, որը թույլ է տալիս դիտել ստամոքսաղիքային համակարգի լորձաթաղանթը 𝐇𝐃+

Գաստրոսկոպիա

Ստամոքս-աղիքային ուղու վերին հատվածների էնդոսկոպիան՝ էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան, քիչ ինվազիվ միջամտություն է, որը թույլ է տալիս ախտորոշել և բուժել ստամոքս–աղիքային ուղու վերին հատվածների հիվանդությունները:

Ստամոքս-աղիքային ուղու վերին հատվածները ներառում են կերակրափողը, ստամոքսը և բարակ աղիքի սկզբնական հատվածը՝ 12 մատնյա աղին:

Այս միջամտությունը կատարվում է երկար, ճկուն խողովակաձև գործիքի միջոցով, որը կոչվում է էնդոսկոպ (տվյալ դեպքում՝ գաստրոսկոպ): Էնդոսկոպը սարքավորված է լույսի աղբյուրով և տեսախցիկով, որի օգնությամբ պատկերը փոխանցվում է էկրանի վրա: Էնդոսկոպը (գաստրոսկոպը) անցկացվում է բերանով, ըմպանով, կերակրափողով դեպի ստամոքս և  12 մատնյա աղի:

ԷԳԴՍ-ն կարող է օգնել գտնել հետևյալ ախտանիշների պատճառները.

  • երկարատև այրոց
  • ստամոքս-աղիքային ուղու արյունանոսություն
  • սրտխառնոց և/կամ փսխում
  • ցավ որովայնի շրջանում
  • կլման դժվարացում
  • անբացատրելի քաշի կորուստ:

Կոլոնոսկոպիա

Կոլոնոսկոպիան հետազոտություն  է, որն օգտագործվում է հաստ աղիքի և ուղիղ աղիքի փոփոխությունները կամ շեղումները հայտնաբերելու համար: Կոլոնոսկոպիայի ընթացքում հետանցից ուղիղ աղիք և հաստ աղիք է անցկացվում  երկար, ճկուն խողովակ (կոլոնոսկոպ): Խողովակի ծայրում գտնվող փոքրիկ տեսախցիկը բժիշկին թույլ է տալիս դիտել հաստ  աղիքը ներսից: Անհրաժեշտության դեպքում կոլոնոսկոպիայի ընթացքում կարող են վերցվել հյուսվածքի նմուշներ (բիոպսիաներ),  հեռացվել պոլիպներ կամ ախտաբանական  հյուսվածքի այլ տեսակներ:

Ի՞նչ նպատակով  է արվում կոլոնոսկոպիան.

Կոլոնոսկոպիան կարող է օգնել  բժշկին հայտնաբերել որովայնի ցավի, հետանցքից արյունահոսության, քրոնիկ փորկապության, քրոնիկ լուծի և աղիքային այլ խնդիրների հնարավոր պատճառները:

Պոլիպների հեռացում

Պոլիպները աղիքի լորձաթաղանթի աննորմալ աճն են:  Դրանք հիմնականում լինում են բարորակ, բայց ժամանակի ընթացքում որոշները կարող են չարորականալ առաջացնելով հաստ աղու քաղցկեղ:

Յուրաքանչյուր ոք կարող է ունենալ պոլիպներ, սակայն դրանց ի հայտ գալու ռիսկը մեծանում է հատկապես 50 տարեկանից հետո, ծխողների և ավելորդ քաշ ունեցողների, ընտանիքում հաստ աղու քաղցկեղի անամնեզ ունեցողների մոտ:

Հաստ աղու պոլիպները կարող են չառաջացնել ախտանիշներ և հայտնաբերվեն միայն կոլոնոսկոպիայի ժամանակ:

Որոշ դեպքերում ախտանիշները ի հայտ են գալիս հետևյալ կերպով.

  • Աղիքային արյունահոսություն: Սա կարող է լինել հաստ աղու պոլիպի, քաղցկեղի կամ այլ հիվանդությունների ախտանիշ ինչպիսիք են թութքը, անալ ճաքը, աղիների բորբոքային հիվանդությունները և այլն:
  • Կղանքի գույնի փոփոխություն: Արյունը կարող է լինել կղանքի հետ խառնված թելերի կամ մակարդուկների տեսքով, կամ կղանքի գույնը կարող է փոխվել սևի: Կղանքի գույնի փոփոխությունը կարող է նաև կապված լինել ընդունած սննդի կամ դեղորայքի հետ:
  • Աղիների գործելու սովորության փոփոխություն: Փորկապությունը կամ լուծը, որը տևում է երկար քան մեկ շաբաթ կարող են վկայել հաստ աղու մեծ պոլիպի մասին:
  • Ցավ: Հաստ աղու մեծ պոլիպը կարող է մասնակիորեն խցանել աղիքի լուսանցքը առաջացնելով կծկումային ցավեր:

Երկաթ դեֆիցիտային սակավարյունություն: Պոլիպից արյունահոսությունը կարող է լինել դանդաղ, երկար ժամանակի ընթացքում, առանց կղանքում տեսանելի արյան առկայության: Քրոնիկ արյունահոսությունը առաջ է բերում երկաթի պակաս օրգանիզմում և սակավարյունություն: Սակավարյունության հետևանքով առաջանում է թուլություն, հոգնածություն և շնչարգելություն:

 

Պատվիրեք տնային կանչ (+374) 95 33 03 45

Զանգահարեք մեզ

Զանգահարեք մեզ

8109

Գրեք մեզ

Գրեք մեզ

info@citomed.am

Գրանցվեք առցանց

Գրանցվեք առցանց

Այցելեք հիմա