ՈՒլտրաձայնային հետազոտոթյուն (ՈւՁՀ)

Որպես ոչ ինվազիվ ախտորոշման մեթոդ՝ ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ, սոնոգրաֆիա) ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակն անվնաս է մարդու առողջության համար: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով:

 «Ցիտո» բժշկական կենտրոնը հագեցած է 3D/4D տեխնոլոգիայի «TOSHIBA Aplio 500platinum» և «TOSHIBA Xario 200» ուլտրաձայնային համակարգերով, որոնք վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաների «Aplipure», «Aplipure+», «Differential THI», «Precision Imaging» շնորհիվ ապահովում են անթերի պատկերի ստացում՝ անկախ այցելուի մարմնակազմական առանձնահատկություններից և օրգանների տեղակայման խորությունից: Գունավոր և սպեկտրալ դոպլերոգրաֆիայի մեթոդներից բացի, համակարգերում կիրառվում է նաև «Advanced Dynamic Flow» եզակի տեխնոլոգիան, որով կարելի է բարձր տարածական և ժամանակային վերլուծությամբ ստանալ անոթային հունի պատկերը` ընդհուպ մինչև մազանոթային ցանցը: «Aplio 500 platinum»-ը և «TOSHIBA Xario 200» ունեն հատուկ ծրագրեր` ներքին օրգանների որակական և քանակական փոփոխությունների գնահատման համար: Դրանք են.

– կոմպրեսիոն էլաստոգրաֆիան` հյուսվածքների էլաստիկության որակական և քանակական գնահատման համար
(«ELASTO Q»ն ՈւՁՀ-ի բնագավառում ամենանոր և ամենահեռանկարային մեթոդներից մեկն է, որի հիմքում ընկած է տարբեր հյուսվածքների էլաստիկության յուրահատկությունը)

– Էխոկարդիոգրաֆիկ առանձնահատուկ ծրագրերը` հյուսվածքային դոպլերի ռեժիմում արդյունքների քանակական վերլուծության հնարավորությամբ

Փափուկ հյուսվածքների սոնոգրաֆիա

Հետազոտվում են մակերեսորեն տեղակայված փափուկ հյուսվածքները՝ մկաններ, ենթամաշկային ճարպաբջջանք:

Պերիֆերիկ նյարդերի սոնոգրաֆիա

Գերձայնային ալիքի միջոցով հնարավոր է հետազոտել նաև պերիֆերիկ նյարդերը:
Այն թույլ է տալիս տեսնել նյարդը ամբողջ երկայնքով, չափումներ կատարել, որոշել ախտաբանական փոփոխությունների առկայությունը:

Մեթոդը կիրառվում է նյարդերի մինշարք ախտաբանական վիճակների դեպքում, որոնք են՝

  • նյարդի վնասվածք` սալջարդ, ձգում, պատռվածք, կտրում և այլն
    նեյրոպաթիաներ
  • նյարդի ոչ տրավմատիկ սուր և խրոնիկ ախտահարումներ
  •  նյարդերի նորագոյացություններ` նևրոմաներ, շվանոմաներ և այլն

Բոլոր այս վիճակները բերում են համապատասխան հատվածի ցավի, թմրածության, տարազգացողության, հնարավոր է նաև մկանային ատրոֆիայի:

Էխոսրտագրություն

Էխոսրտագրություն(ЭХО)-ը պարտադիր ցուցված է նրանց, ովքեր կրծքավանդակում ունեն ցավեր, հևոցի զգացողություն, սրտխփոցներ, զարկերակային ճնշման բարձրացումներ, գլխացավեր, գիտակցության կորուստ, սրտի արատ և այլն:Էխոսրտագրությունը հնարավորություն է տալիս գնահատելու սրտի կառուցվածքային առանձնահատկությունները՝ սրտի խոռոչների չափերը, սրտամկանի կծկողականությունը, փականային ապարատը, հայտնաբերել սրտի բնածին և ձեռքբերովի արատները, սրտամկանի սնուցման խանգարումները: Էխոսրտագրությունը կարելի է կատարել բազմաթիվ անգամ. այն բացարձակ անվտանգ հետազոտություն է ցանկացած տարիքում անցնելու համար և ցուցված է նաև հղիության ժամանակ:

Կրծքագեղձի սոնոգրաֆիա

Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել հետևյալ փոփոխությունները.

  • մաստոպաթիաներ
  • բարորակ և չարորակ գոյացություններ
  • ներծորանային պապիլոմատոզի նախնական ախտորոշում
  • ծորանների վիճակի գնահատում
  • բորբոքային օջախների (մաստիտի) ախտորոշում
  • թևատակի լիմֆատիկ հանգույցների վիճակի գնահատում

Դուպլեքս հետազոտություն

Դուպլեքս  հետազոտությունը անոթների գերձայնային հետազոտությունն է, որի ժամանակ ուսումնասիրվում են մագիստրալ և ծայրամասային անոթների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկությունները, անոթների պատերի վիճակը, լուսանցքը, գնահատվում է արյան հոսքի ցուցանիշները ներկա ժամանակում:

Ցիտո բժշկական կենտրոնում կատարվում են հետևյալ հետազոտությունները ՝

  1. Վերին վերջույթների մագիստրալ անոթների դուպլեքս
  2. Ստորին վերջույթների մագիստրալ անոթների դուպլեքս
  3. Պարանոցի անոթների դուպլեքս

Վերին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտության ցուցումները ՝

  1. Վերին վերջույթների այտուցվածություն
  2. Վերին վերջույթների վրա կարմրած, ցավոտ օջախներ
  3. Վերջույթը շարժելիս՝ ցավեր։

Ստորինվերջույթներիանոթներիդուպլեքս հետազոտության ցուցումները ՝

  1. Ստորին վերջույթների այտուցվածություն (թրոմբերի առկայությունը ժխտելու, և դրանց վտանգավորության աստիճանը գնահատելու նպատակով)
  2. Ստորին վերջույթների վրա կարմրած, ցավոտ օջախներ,  լայնացած լարանման երակներ, որոնք գնալով չափերով մեծանում են
  3. Քայլելիս սրունքի կամ ազդրերի շրջանում առաջացող ցավեր
  4. Շաքարային դիաբետ
  5. Անոթային վիրահատություններից առաջ կամ անոթների վրա կատարած միջամտություններից /զոնդավորումից հետո
  6. Արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ։

Գլխուղեղիանոթների դուպլեքս հետազոտության ցուցումները ՝

  1. Գլխացավ, գլխապտույտ (գիտակցության կորուստ)
  2. Վերջույթների միակողմանի թմրածություն և խոսքի խանգարումներ
  3. Արյան մեջ խոլեստերինի, տրիգլիցերիդների բարձր մակարդակ
  4. Պարանոցի շրջանում անոթազարկի զգացողություն
  5. Պարանոցի շրջանի երկարատև անհասկանալի ցավեր
  6. Անոթային վիրահատությունից կամ անոթների վրա կատարած միջամտություններից հետո։

Էլաստոգրաֆիա

Էլաստոգրաֆիան ժամանակակից գերձայնային հետազոտություն է, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել հյուսվածքների պնդությունն ու ճկունությունը:

Ֆոլիկուլոմետրիա

Ֆոլիկուլոմետրիան, որն իրականացվում է  (ՈՒՁՀ սքրինինգի) միջոցով, հրաշալի միջոց է ֆոլիկուլի աճին հետևելու համար:

Փոշտի սոնոգրաֆիա

Փոշտի սոնոգրաֆիկ հետազոտություն.

  • օրխիտ
  • էպիդիդիմիտ
  • հիդրոցելե
  • նորագոյացություններ
  • վարիկոցելե

Ավշային հանգույցների

Լիմֆատիկ հանգույցների ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել հետևյալ զոնաները (շրջանները).

  • պարանոցային լիմֆային հանգույց
  • թևատակի լիմֆային հանգույց
  • աճուկային լիմֆային հանգույցի հետազոտություն՝ չափերի, ձևի գնահատում և այլն

Հոդերի սոնոգրաֆիա

Օրթոպեդիայում և ռևմատոլոգիայում հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է և՛ որպես ախտորոշման եղանակ, և՛ որպես բուժման եղանակ: Ի տարբերություն այլ առավել հայտնի թանկ հետազոտությունների (MRI և CT), հոդերի սոնոգրաֆիան դինամիկ հետազոտություն է, ինչը թույլ է տալիս հոդը հետազոտել շարժման ժամանակ՝ ուշադրություն դարձնելով ցավոտ կետերի վրա: Սոնոգրաֆիայի օգնությամբ կատարվում են տարատեսակ բժշկական միջամտություններ, այդ թվում նաև ներհոդային կամ միջջլային ներարկումներ: Փափուկ հյուսվածքների և հոդերի սոնոգրաֆիան օգտագործվում է տարբեր տեսակի գոյացությունների պունկցիաների և բիոպսիաների նպատակով՝ սոնոգրաֆիայի օգնությամբ հայտնաբերվում է գոյացությունը և միլիմետրային ճշգրտությամբ իրականացվում է մանիպուլյացիան:

Վահանաձև գեղձի

Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս ախտորոշել դրա հետևյալ փոփոխությունները.

  • վահանաձև գեղձի չափերի և ծավալի գնահատում
  • վահանաձև գեղձի դիֆուզ փոփոխություններ
  • վահանաձև գեղձի հանգույցների ախտորոշում
  • վահանաձև գեղձի բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշում

Ներքին օրգանների սոնոգրաֆիա

Որովայնի օրգանների սոնոգրաֆիան թույլ է տալիս հետազոտել և ախտորոշել

Լյարդի
• Լյարդի չափերի փոփոխությունները
• Լյարդի հյուսվածքի փոփոխությունները
• Լյարդի բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշում
• Լյարդային երակների և զ/ե-ի չափերի փոփոխությունը

Լեղապարկ

• Լեղապարկի ձևի և չափերի գնահատում
• Լեղապարկի պատերի հաստության գնահատում
• Լեղապարկի գոյացությունների ախտորոշում/պոլիպ և այլն/
• Լեղապարկի քարերի ախտորոշում
• Լեղու թանձրության գնահատում

Ենթաստամոքսային գեղձի
• Ենթաստամոքսային գեղձի չափերի գնահատում
• Ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի գնահատում
• Վիրսունգյան ծորանի լայնության գնահատում
• Ենթաստամոքսային գեղձի գոյացությունների ախտորոշում

Երիկամներ
• Երիկամների չափերի գնահատում
• Բաժակ-ավազանային համակարգի գնահատում
• Երիկամների քարերի և ավազի առկայության ախտորոշում
• Երիկամների գոյացությունների ախտորոշում/բարորակ և չարորակ/

Միզապարկ
• Միզապարկի պատերի գնահատում
• Միզապարկի գոյացությունների ախտորոշում

Փայծաղ
• Չափերի և ձևի գնահատում
• Փայծաղի հյուսվածքի գնահատում
• Փայծաղի գոյացությունների ախտորոշում

Փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիան թույլ է տալիս ախտորոշել և գնահատել

Արգանդի
• Ձևի,չափերի և տեղակայման գնահատում
• Միոմետրիումի փոփոխությունների ախտորոշում
• Արգանդի բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշում

Էնդոմետրիումի
• Հաստության և համասեռության գնահատում
• Էնդոմետրիումի գոյացությունների ախտորոշում

Ձվարանների
• Չափերի,տեղակայման և ձևի գնահատում
• Ֆոլիկուլոմետրիա
• Ձվարանների գոյացությունների ախտորոշում
• Ձվարանների և արգանդափողերի բորբոքային հիվանդությունների ախտորոշում
• Փոքր կոնքի խոռոչում հեղուկի կուտակման ախտորոշում

Հղիություն
• Հղիության 1-ին եռամսյակի սկրինինգ

Պատվիրեք տնային կանչ (+374) 95 33 03 45

Զանգահարեք մեզ

Զանգահարեք մեզ

8109

Գրեք մեզ

Գրեք մեզ

info@citomed.am

Գրանցվեք առցանց

Գրանցվեք առցանց

Այցելեք հիմա