Ֆիմոզը անդամի ծայրային թլիպի նեղացումն է, որը հանգեցնում է ծայրային թլիպը հետ քաշելու և անդամի գլխիկը մերկացնեկլու դժվարությունների կամ անկարողության:
- Առաջնային կամ ֆիզիոլոգիական ֆիմոզը հանդիպում է մինչև 3 տարեկան տղաների մոտ: Դրա պատճառը անդամի գլխիկի և ծայրային թլիպի միջև առկա կպումներն են, որոնք համապատասխան գործոնների առկայության դեպքում (սմեգմա, անդամի էրեկցիա) սովորաբար ինքնուրույն վերանում են մինչև 3-4 տարեկան հասակը: Այսպիսով առաջնային ֆիմոզը վերանում է 3-4 տարեկան տղաների 90%-ի մոտ և առկա է 17 տարեկան տղաների ոչ ավելի քան 1%-ի մոտ:
- Երկրորդային կամ ձեռքբերովի ֆիմոզը տարբեր պատճառներ ունի (տարբեր ծագման բորբոքային ախտահարումներ` բալանիտ, պոստիտ, ինչպես նաև շաքարային դիաբետ և այլն):
- Ֆիմոզը կարող է հանգեցնել պարաֆիմոզի առաջացման: Վերջինիս դեպքում անդամի ծայրային թլիպը շարժվում է հետ` տեղակայվելով անդամի գլխիկից հետ` հանգեցնելով անդամի արյունամատակարարման սուր խանգարման: Պարաֆիմոզի դեպքում անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր անդամի փտախտից խուսափելու համար: Ֆիմոզը կարող է տարբեր տեսակի միզասեռական բորբոքային հիվնդությունների ինչպես նաև անդամի ուռուցքի պատճառ հանդիսանալ:
- Հիվանդությունը բուժվում է կոնսերվատիվ կամ վիրահատական եղանակով։
- Կոնսերվատիվ եղանակը սովորաբար կիրառվում է ֆիմոզի վաղ փուլերում: Վերջինիս դեպքում հաճախ նշանակվում են տարբեր պարունակությամբ քսուքներ:
- Ավելի ուշ փուլերում, ինչպես նաև կոնսերվատիվ բուժման անարդյունավետ լինելու դեպքում կատարվում է վիրահատություն (հեռացվում է ծայրային թլիպը):
Նյութի հեղինակ ուրոլոգ/անդրոլոգ Գոռ Գրիգորիի Շադյան։