
Ցիտո բժշկական կենտրոնը ստեղծվել է մարդկանց առողջությունը պահպանելու և բարձրորակ բժշկական օգնություն ապահովելու նպատակով։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդու առողջությունը կյանքի ամենամեծ արժեքն է։
2007 թվականից սկսած՝ մենք մշտապես զարգանում ենք՝ համատեղելով փորձը, նորագույն տեխնոլոգիաները և մարդկային վերաբերմունքը։
Մեր առաքելությունն է՝ յուրաքանչյուր այցելուի ապահովել ճշգրիտ ախտորոշմամբ, արդյունավետ բուժմամբ և ուշադրությամբ, որն անհրաժեշտ է առողջացման ամբողջ ճանապարհին։
Ցիտո բժշկական կենտրոնում գործում են ինչպես փորձառու մասնագետներ, այնպես էլ երիտասարդ բժիշկներ, որոնք կիրառում են ժամանակակից բժշկության ամենաարդյունավետ մեթոդները։ Մեր մասնագետները պարբերաբար մասնակցում են միջազգային կոնֆերանսների, վերապատրաստումների և մասնագիտական սեմինարների՝ մշտապես պահելով իրենց գիտելիքները արդի մակարդակի վրա։
Մենք մշտապես ներդնում ենք նոր լուծումներ՝ ծառայությունների որակը բարձրացնելու և արդյունքները առավել վստահելի դարձնելու համար։
Այսօր կենտրոնը տրամադրում է լաբորատոր և գործիքային ախտորոշման, բուժման և վիրաբուժական մի շարք ծառայություններ։
Ցիտոյի մասնաճյուղերը գործում են Երևանում, Գյումրիում և Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ հասանելի դարձնելով որակյալ բժշկական ծառայությունները Հայաստանի տարբեր բնակավայրերում։
Տարիների ընթացքում մեր հանդեպ վստահությունը դարձել է մեր ամենամեծ նվաճումը։ Ամեն օր մենք աշխատում ենք նոր եռանդով՝ արժանի լինելու մեր այցելուների վստահությանը և շարունակելու ապացուցել, որ Ցիտոն պարզապես բժշկական կենտրոն չէ, այլ վստահելի ընկեր՝ ձեր առողջ կյանքի ճանապարհին։
С уважением
Маргарита Геворгян
Медицинский центр Цито

Наши врачи
Исследования, диагностика, лечение заболеваний, а также ряд операций․ Ознакомьтесь с медицинскими услугами, предоставляемыми в центре. Раздел поможет вам решить, при каких проблемах нужно обращаться к специалисту.
Записаться онлайн
Запишитесь на прием к выбранному вами врачу или запишитесь
необходимое обследование, заполнив поля ниже. Мы свяжемся с вами,
как только получим вашу заявку.



















