Բժշկական հաստատություն ընտրելիս, ցանկացած բուժառու ակնկալում է ստանալ բարձր սպասարկում, ճշգրիտ ախտորոշում և արդյունավետ բուժում։
Նա ընտրում է վստահելի մասնագետների, որոնք իր հետ կանցնեն հիվանդության ախտորոշման ու բուժման ողջ ճանապարհը։ Մենք դառնում ենք այդ ճանապարհի ընկերը։
Ցիտո բժշկական կենտրոնը գործում է 2007 թվականից։ Ներկայումս մենք մատուցում ենք լաբորատոր և բժշկական բարձրակարգ ծառայություններ։
Այս ընթացքում ոչ մի օր չենք դադարել զարգանալ, մեծացնել մատուցվող ծառայությունների շրջանակը և բարձրացնել դրանց որակը։ Այս ամենին զուգահեռ, իրենց առողջությունը մեզ վստահող բուժառուների թիվը տարիների ընթացքում աճել է մի քանի անգամ և շարունակում է աճել մինչ օրս։ Ներկայումս մեր ծառայությունների թիվը հասնում է մի քանի տասնյակի՝
լաբորատոր և գործիքային ախտորոշումներից մինչև հիվանդությունների բուժում և
վիրահատական միջամտություններ։
Ցիտո բժշկական կենտրոնում աշխատում են թե՛ ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետներ, և թե՛
երիտասարդ, բայց շատ պրոֆեսիոնալ բժիշկներ, որոնք քայլում են ժամանակին համընթաց՝
կիրառելով իրենց ոլորտի նորարարական մոտեցումները։
Մեր այցելուների վստահությունը մեզ ոգեշնչում և պարտավորեցնում է ավելի լավ աշխատել և
ընդլայնել մեր գործունեությունը։
Ներկայումս մենք ունենք մասնաճյուղեր Երևանում ու Գյումրիում, լաբորատոր ախտորոշման
կետեր՝ Էջմիածնում ու Սևանում և պլանավորում ենք շարունակաբար ընդլայնվել։
Հարգանքով՝
Մարգարիտա Գևորգյան
Հերթագրվել առցանց
Ամրագրեք այց Ձեր նախընտրած բժշկի մոտ կամ հերթագրվեք բժշկական կենտրոնում անհրաժեշտ հետազոտության
համար՝ լրացնելով ստորև ներկայացված դաշտերը։ Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ հայտն
ընդունելուն պես։