
Էլեկտրասրտագրությունը, լինելով ամենատարածված և ինֆորմատիվ մեթոդներից մեկը, հնարավորություն է տալիս ախտորոշելու անհապաղ սրտաբանական միջամտության կարիք ունեցող հիվանդությունները, ինչպիսիք են՝ սրտամկանի ինֆարկտը, պարոքսիզմալ տախիկարդիաները, հաղորդչականության խանգարումները և այլն: Էլեկտրասրտագրությունն անվտանգ է և մատչելի, ինչը հնարավորություն է տալիս կատարելու այն նաև տնային պայմաններում:
Ի՞նչը կարելի է չափել էլեկտրասրտագրության միջոցով
Այս հետազոտությունը թույլ է տալիս գնահատել սրտի աշխատանքի հետևյալ ցուցանիշները՝
- սրտի էլեկտրական ակտիվությունը,
- սրտի կծկումների կանոնավորությունը,
- սրտի ռիթմի հաճախականությունը,
- սրտային անցանելիությունը։
Այսպիսով, էլեկտրասրտագրության միջոցով վեր են հանվում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
- արիթմիան,
- տախիկարդիան,
- բրադիկարդիան,
- սրտամկանի ինֆարկտը,
- սրտի իշեմիկ հիվանդությունները,
- հիպոկալեմիան,
- թոքային էմբոլիան,
- սրտամկանի դիստրոֆիկ փոփոխությունները և այլն։
Սպիրոմետրիան շնչառական օրգանների ֆունկցիայի հետազոտման ժամանակակից, արագ և ինֆորմատիվ մեթոդ է։ Հետազոտությամբ բացահայտված շեղումները թույլ են տալիս ախտորոշելու շնչառական օրգանների ֆունկցիայի տարբեր ախտահարումներ։
Սպիրոմետրիան արտաքին շնչառության և թոքերի առողջության հետազոտության մեթոդ է, որը մասնագետներին ընձեռում է թոքերի առողջությունը գնահատելու հնարավորություն:
Հետազոտությունն անվնաս է. որևէ հակացուցումներ և տարիքային սահմանափակումներ չեն գործում:
Սպիրրոմետրիան ցուցված է
- հևոցի
- սուլող արտաշնչման
- ձգձգվող հազի
- անհայտ էթիոլոգիայի դժվարացած շնչառության
- բրոնխյալ ասթմայի
- թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ։

Իմունոլոգիական հետազոտությունները կատարվում են հանրահայտ «Roche» ընկերության «Cobas e 411» իմունոքիմիական անալիզատորով, որի հետազոտությունների ցանկը ներառում է`
- վահանաձև գեղձի հորմոնների ախտորոշում`( TSH, T3, T4, fT4, fT3, ATG, ATPO, TG)
- մակերիկամի ֆուկցիայի ախտորոշում ( Cort, ACTH)
- վերարտադրողական հորմոնների հետազոտություն (AMH. LH, FSH, TST, SHBG, PRG, 17 OH PRG, PRL և այլն ):
- ինֆեկցիաների հակամարմինների որոշում արյան մեջ ( HBSAg, CMV, TOXOPLASMA, HSV 2 IG G և այլն )
- արյան մեջ օնկոմարկերների որոշում ( CEA, CA 125, CA 15-3, HE4, CA19-9, PSA և այլն)
- վիտամիններ (VIT D, Vit B12, Vit B9 )
- շաքարային դիաբետ ( Insulin, C-peptide)
Անալիզատորը հետազոտությունը կատարում է էլեկտրոքեմոլյումինիսցենցիայի մեթոդով, որը շատ ավելի զգայուն է, քան վերը նշված թեստերի որոշման այլ մեթոդներ:

Կենսաքիմիական հետազոտությունը կատարվում է «Roche» ընկերության «Cobas e 311» բիոքիմիական անալիզատորով, որը ունի 100 փորձանմուշ միաժամանակ հետազոտելու հնարավորություն:
Անալիզատորը կատարում է հետևյալ հետազոտությունները՝
- սուբստրատներ ( միզանյութ, կրեատինին, ընդհանուր սպիտակուց և այլն)
- ֆերմենտներ (ԱսՏ, ԱլՏ, ալֆա ամիլազա, լիպազա, ԳԳՏ և այլն)
- լիպիդային փոխանակություն ( խոլեսթերին, եռգլիցերիդներ, բարձր և ցածր խտության լիպոպրոտեիդներ)
- էլեկտրոլիտներ ( K, Na)
- կարդիոմարկերներ (սրոպոնին I որակական որոշում, ԿԿ-ՄԲ)
- շաքարային դիաբետ (գլյուկոզա, գլիկոլիզացված հեմոգլոբին, միկրոալբումինը մեզում)
- ռևմատոլոգիական ցուցանիշների քանակական որոշում (C ռեակտիվ սպիտակուց, ռևմատոիդ գործոն, ԱՍԼ-Օ)
- իմունային ստատուս ( ԻԳ Մ, ԻԳ Գ, ԻԳ Ա )
- հոմոցիստեին, անտիթրոմբին 3 և Դ-Դիմեր :
Արյան մակարդելիության մյուս պարամետրերի ուսումնասիրությունները կատարվում են Ֆրանսիական «Stago. ընկերության «Start 4» անալիզատորով:
Սարքի միջոցով որոշվող պարամետրերն են՝
- պրոթրոմբին` պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային ինդեքս, միջազգային նորմալիզացված հարաբերություն
- ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ
- ֆիբրինոգեն
- Գործոններ II-XII:

ՊՇՌ լաբորատորիան հագեցած է գերմանական «Qiagen» ընկերության «Rotor-gene 6000» (RT PCR) անալիզատորով և իր մեծությամբ Հայաստանում միակը «Euroclone» լամինար բոքսով, որի շնորհիվ բացառվում է փորձանմուշի կոնտամինացիան:
Լաբորատորիայում ախտորոշվում են.
- սեռավարակներ
- հեպատիտ C (որակական, քանակական, գենոտիպ)
- հեպատիտ B (որակական, քանակական)
- մարդու պապիլոմա վիրուս (HPV)
- ֆեմոցենոզ (12 սեռավարակ կանանց մոտ)
- անդրոցենոզ (12 սեռավարակ տղամարդկանց մոտ)
- թրոմբոֆիլիայի մուտացիաների որոշում
- ֆոլաթթվի փոխանակության խանգարման նախատրամադրվածություն

Մանրէաբանական լաբորատորիայում կատարվում են.
- կղանքի բակտերիոլոգիական հետազոտություն
- դիսբակտերիոզի (դիսբիոզի) քննություն
- մեզի բակտերիոլոգիական հետազոտություն
- քսուկների բակտերիոլոգիական հետազոտություն (քիթ, ականջ, կոկորդ, վերք և այլն)
- ուրոգենիտալ քսուկների և էակուլյատի բակտերիոլոգիական հետազոտություն
- ուրեապլազմա և միկոլպազմայի քանակական որոշում և հակաբիոտիկների զգայունության որոշում
- Իերսինիայի որոշում կղանքում, մեզի և արյան մեջ
- կլոստրիդիում դիֆիկալեի և դրա տոքսինների որոշում
Վերը նշված և մի շարք այլ հետազոտություններ անցկացվում են բարձրակարգ մասնագետների կողմից՝ միջազգային նորմերին համապատասխան: Հետազոտության բարձր որակը և հավաստիությունը ապահովում են ֆրանսիական «Biomeria» և իտալական «Liofilcem» ընկերությունների նյութերը:
Բոլոր հետազոտություններն, անհրաժեշտության դեպքում, ներառում են հակաբիոտիկների զգայունության որոշում:


